«Մխիթարյան միաբանության թուլացումն անթույլատրելի է». Մխիթար Հայրապետյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանը սեպտեմբերի 27-ին ընդունել են Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանին եւ Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանին:

Դեռ ընթացիկ տարվա հուլիսին, երբ ծագել է Մխիթարյան միաբանության կրթական օրրաններից մեկի` Սեւրի Սամուել Մուրադյան վարժարանի խնդիրը, Մխիթար Հայրապետյանը Վենետիկում հանդիպել է Հայր Լեւոնի Զեքիյանի հետ` քննարկելով ոչ միայն Մուրադյան վարժարանի, այլեւ, առհասարակ, միաբանության առջեւ ծառացած մարտահրավերները: Միաժամանակ Հայաստանի իշխանությունների անունից հանձնաժողովի նախագահը հայտնել էր պատրաստակամություն` ստեղծված իրավիճակից համատեղ ելքեր փնտրելու համար:

Այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Մխիթարյաններին աջակցելու գործնական քայլերն ու համապարփակ, փաթեթային լուծումների տարբերակները: Մխիթար Հայրապետյանը եւս մեկ անգամ շեշտել է պետության դիրոքորոշումն այս հարցում. «Մեզ համար անթույլատրելի է Մխիթարյան միաբանության թուլացումն ու պետք է ամեն կերպ սատարենք իրենց` ոտքի կանգնելու եւ հզորանալու»:

Հանդիպման ավարտին հանձնաժողովի նախագահը նշել է, որ այսօրինակ քննարկումները կրելու են շարունակական բնույթ:

Տպել
662 դիտում

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը

Հրդեհ՝ Երևանի Բատիկյան փողոցում. տանը հայտնաբերվել է բնակչի դին

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար