Կառուցվածքային փոփոխություններ և կադրային նշանակումներ են եղել գլխավոր դատախազությունում

 

Դատախազության կոլեգիայի նիստում քննարկված և համաձայնեցված սկզբունքներից, նպատակներից և խնդիրներից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համապատասխան հրամաններ է ստորագրել ՀՀ դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքը, դրան համապատասխանեցված ՀՀ դատախազության նոր կանոնադրությունը, հաստիքացուցակը, ինչպես նաև դատախազության ստորաբաժանումների և դատախազների գործառույթները հաստատելու վերաբերյալ: 

 Ըստ այդմ՝ ՀՀ գլխավոր դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքում նախկին 9 վարչությունների փոխարեն ստեղծվել է 12-ը, որոնց մի մասը, ինչպես մինչև այս, մասնագիտացված է ըստ դատախազության սահմանադրական գործառույթների, մյուս մասը՝ ըստ հանցագործությունների տեսակների: 

Ըստ այդմ՝ ՀՀ գխավոր դատախազությունում կգործեն հետևյալ մասնագիտական վարչությունները՝ 

  1. Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն
     2. Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն
     3. Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,
     4. Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,
     5. Հասարակական անվտանգության դեմ ուղղված հացնագործությունների գործերով վարչություն,
     6. Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,
     7. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,
     8. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,
     9 Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների  կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,
    10 Պետական շահերի պաշտպանության վարչություն,
    11․ Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչություն,
    12 Միջազգային-իրավական համագործակցության վարչություն: 

Նման կառուցվածքային մոդելի ընտրությունը պայմանավորված է դատախազության լիազորությունների առավելագույնս արդյունավետ իրականացման,  դատախազության ստորաբաժանումներին վերապահված գործառույթների առավել հստակեցման, ըստ հանցատեսակների դատախազության ստորաբաժանումների մասնագիտացումը խորացնելու և դատախազական հսկողության որակն առավել բարձրացնելու անհրաժեշտությամբ: Խնդիր է դրվել կառուցվածքային նման մոդելը լավագույնս ծառայեցնել հանցավորության դեմ պայքարի միասնական քրեական քաղաքակության իրականացմանը, ինչը պայմանավորված է այս ոլորտում Հանրապետության առջև ծառացած արդի մարտահրավերներին դիմակայելու հրամայականով: 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նաև հրամաններ է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազության նոր ստեղծված մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պաշտոններում նշանակումներ կատարելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ 

 1 Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Սիմոնյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
 2 Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Չախոյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
 3 Արդարադատության առաջին դասի խորհդրական Արտակ Հարությունյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
4 Արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Աֆանդյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
5  Արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
6 Արդարադատության առաջին դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հացնագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
7 Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Մարտիրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնում,
8Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Փանոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնում: 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախաձեռնությամբ հրավիրվել և անցկացվել է Դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են կատարված կառուցվածքային և կադրային փոփոխություններից հետո դատախազության բնականոն աշխատանքները կազմակերպելու, համակարգը հնարավորինս արագ այդ փոփոխություններին համապատասխանեցնելուհետ կապված հարցեր: 

Գլխավոր դատախազը շնորհավորել է  վարչությունների  նորանշանակ  պետերին՝ նշելով, որ փոփոխությունները նախանշում են համակարգային բարեփոխումների նոր մեկնարկ, որոնք միտված են Հայաստանում իրավակարգի ամրապնդմանը, մինչդատական և դատական վարույթների ընթացքում դատախազական գործառույթների առավել արդյունավետ և միասնական սկզբունքներով իրականացմանը, քրեական դատավարության մասնակիցների իրավունքների, ինչպես նաև պետական, հանրային և մասնավոր շահերի ներդաշնակության ապահովմանը: 

Գլխավոր դատախազը հանձնարարել է հնարավորինս շուտ և առանց վարույթների համար խնդիրներ հարուցելու իրականացնել հսկողության տակ գտնվող քրեական գործերի վերաբաշխման գործընթացը: Առաջնային է համարվել նաև ըստ հանցատեսակների դատախազների մասնագիտացումը, ինչպես նաև ըստ հանցագործության տեսակների և դատախազական գործառույթների՝ հանցավորության շարժընթացի տենդենցների բացահայտմանը, օրինաչափությունների վերհանմանն ուղղված կառուցվածքային ստորաբաժանումների կարողությունների զարգացումը:

Տպել
1893 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում