Ծանրամարտի ԱԱ-ի մեդալային հաշվարկում ՀՀ տղամարդկանց թիմը 84 երկրների մեջ 3-րդն է

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը մեդալային հաշվարկում 3-րդ տեղը զբաղեցրեց աշխարհի 2019թ. առաջնությունում: Թայլանդական Պատայա քաղաքում անցկացված մրցաշարի տղամարդկանց պայքարում հայտավորված էին 84 երկրի 395 մարզիկներ, որոնք մրցեցին 10 քաշային կարգերում: Հայաստանն այս պայքարում լավագույն եռյակը եզրափակեց 12 մեդալով: Դրանից 4-ը ոսկի են, 4-ը՝ արծաթ, 4-ը՝ բրոնզ:

Մեդալային հաշվարկում Հայաստանն իրենից առաջ թողեց Վրաստանին ու Չնաստանի: Հարեւան երկիրը 2-րդն է 5 ոսկով ու 2 բրոնզով: Առաջինը Չինաստանն է. 13 ոսկի, 6 արծաթ, 4 բրոնզ:

Աշխարհի առաջնությունը մեկնարկել էր սեպտեմբերի 18-ին: Ավարտվեց այսօր՝ սեպտեմբերի 27-ին: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացված էր 7, կանանց հավաքականը՝ 2 ծանրորդով:

ՀՀ ընտրանու կազմում աշխարհի չեմպիոն դարձան Հակոբ Մկրտչյանը (89կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (109կգ): Մարտիրոսյանը նաեւ փոքր ոսկի նվաճեց պոկում եւ հրում վարժություններից յուրաքանչյուրում: Մկրտչյանը նաեւ փոքր արծաթ նվաճեց հրումում: Փոխչեմպիոն դարձավ Գոռ Մինասյանը (+109կգ), որը նաեւ մեկական փոքր արծաթ նվաճեց վարժություններից ամեն մեկում: Բրոնզե մեդալակիր դարձավ նույնպես +109կգ քաշային կարգում հանդես եկող Ռուբեն Ալեքսանյանը, որը նաեւ փոքր բրոնզ նվաճեց հրումում:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային էր օլիմպիական խաղերի համար: ՀԺ-ի հետ զրույցում ՀՀ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ Հայաստանը դեռեւս ուղեգիր չունի: Դա կորոշվի առաջիկա մի քանի մրցաշարերի արդյունքում:

Աշխարհի 2019թ. առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին: Ավարտվեց այսօր՝ 27-ին: ՀՀ ծանրամարտի հավաքականը Հայաստան կժամանի սեպտեմբերի 29-ին՝ 23:35-ին, Կիեւից ժամանող օդանավով:

Տպել
1967 դիտում

Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից