Նիդերլանդներում անցկացվել է կաթնարդյունաբերության բնագավառում հայ-հոլանդական գործարար սեմինար

27/09/2019 schedule16:10

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-26-ը, Հոլանդական ձեռնարկությունների գործակալության նախաձեռնությամբ, կաթնարդյունաբերության ոլորտում հայ-hոլանդական համագործակցության ընդլայնման նախագծի շրջանակում, գտնվում էր Նիդերլանդերում։  

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, պատվիրակության կազմում էին AM Partners ընկերության ղեկավար Վահե Մամբրեյանը և CARD կազմակերպության տնօրեն Գագիկ Սարդարյանը։

Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Նիդերլանդական ներդրումային բանկում, ինչպես նաև Ֆրիսլանդ նահանգի կաթնարդյունաբերության ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Սեպտեմբերի 26-ին Հեռենվեն քաղաքում տեղի է ունեցել կաթնարդյունաբերության և հարակից ոլորտները ներկայացնող շուրջ երեք տասնյակ խոշոր հոլանդական ընկերությունների մասնակցությամբ գործարար սեմինար, որի նպատակն էր ներկայացնել BLES Dairies խորհրդատվական կազմակերպության կողմից Հայաստանի կաթնարդյունաբերության ոլորտի և հոլանդական ընկերությունների գործունեության ներուժի վերաբերյալ պատրաստված համապարփակ զեկույցը։

Սեմինարի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին ու այն կյանքի կոչելուն աջակցած բոլոր կողմերին՝ Հոլանդական ձեռնարկությունների գործակալությանը, ՀՀ-ում Նիդերլանդների նախկին դեսպան Յոս Դաումային, Նիդերլանդների դեսպանության գյուղատնտեսական խորհրդական Մեուս Բրուերին, BLES Dairies-ի տեխնիկական տնօրեն Մարտին դե Յոնգին, դեսպանն ընդգծել է, որ նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն է կաթնարդյունաբերությամբ զբաղվող հոլանդացի գործարարներին ներկայացնելու Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները։ Հավելելով, որ կաթնարդյունաբերությունը Հայաստանի գյուղատնտեսության առանցքային ոլորտներից է, նա նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքն ու աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ հեռանկարներ են բացում հոլանդացի գործարարների համար՝ Հայաստանի միջոցով մուտք գործելու անհասանելի շուկաներ։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը հանդես է եկել Հայաստանի կաթնարդյունաբերության ոլորտի, գյուղատնտեսության բնագավառում պետական քաղաքականության և իրականացվող խթանման ծրագրերի մասին համապարփակ ելույթով։

Հայաստանի կաթնարդյունաբերության և հոլանդական ընկերությունների համար առկա հնարավորությունները ներկայացրել է զեկույցի հեղինակ Մարտին դե Յոնգը։ Ելույթներով հանդես են եկել նաև «CARD» Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի տնօրեն Գագիկ Սարդարյանը՝ ներկայացնելով Հայաստանում կաթնարդյունաբերության ոլորտում ներդրումներ անելու առավելություններն ու փորձի փոխանակման կարևորությունը։ Հոլանդական PUM կազմակերպության հայաստանյան ծրագրերի համակարգող Յան Դուքսենը ներկայացրել է իրենց՝ Հայաստանում շուրջ 15 տարվա արդյունավետ գործունեության փորձը, իսկ Նիդերլանդական ձեռնարկությունների գործակալության ներկայացուցիչը ներկաներին տեղեկացրել է Հայաստանում ներդրումներ կատարելու պարագայում՝ գործակալության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության գործիքների մասին։

Մի շարք հոլանդական ընկերությունների ներկայացուցիչներ կիսվել են Հայաստանում իրենց գործունեության փորձառությամբ։

Սեմինարի երկրորդ հատվածում Հայաստանի պատվիրակության անդամներն ու զեկույցի հոլանդացի հեղինակները պատասխանել են հոլանդացի գործարարներին հուզող մի շարք հարցերի, որոնք հիմնականում վերաբերել են ներդրումների իրարանցման ընթացակարգին, Հայաստանի ֆինանսական շուկային և կաթնարդյունաբերությանն առնչվող մասնագիտական խնդիրներին։

Նախաձեռնությունը շարունակական է, և նոյեմբերին նախատեսվում է հայկական կաթնարդյունաբերության ընկերությունների ներկայացուցիչների այցելությունը Նիդերլանդներ։

Տպել
1089 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան