Թուրքահայ համայնքը իր ազատ կամքով պետք է ընտրի Թուրքիո հայոց նոր պատրիարքին. հայտարարություն

Ցավում ենք, որ 21-րդ դարում Թուրքիան այնքան մեծահոգի և լայնախոհ չգտնվեց, որքան 20-րդ դարի հանրապետական Թուրքիան: Եվ սա իմ կարծիքով բացասաբար է ազդելու Թուրքիայի Հանրապետության միջազգային հեղինակության, ապա նաև թուրքահայ փոքրաթիվ համայնքի տրամադրությունների վրա: Այս մասին ասված է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հայտարարության մեջ:

Թեև դեռ ամեն ինչ կորած չէ: Հույս կա, որ թուրքական իշխանությունները կվերանայեն իրենց որդեգրած այս դիրքորոշումը և կվերադառնան հանրապետական Թուրքիայի նախկին ղեկավարների ցուցաբերած լայնախոհությանը և տուրք չի տա մարգինալ խմբերի ապակողմնորոշող քայլերին: Թուրքիայի իշխանություններից ակնկալում ենք ավելի մեծ հարգանք ցուցաբերել 1923 թվականի Լոզանի պայմանագրով երկրում ոչ մուսուլման փոքրամասնության կարգավիճակ ունեցող իրենց քաղաքացիների՝ տարածաշրջանի բնիկների, ամենահին ազգաբնակչության՝ հայերի նկատմամբ և ընդառաջել նրանց, որ իրենց ազատ կամքով ընտրեն Թուրքիո հայոց 85-րդ պատրիարքին՝ համաձայն եկեղեցական ավանդույթի:

Այս կերպ միայն հնարավոր է պահպանել Թուրքիայի մշակութային բազմազանությունն ու խճանկար (մոզաիկա) պատկերը: Կարիք չկա խուճապի մատնվելու կանոնադրության հարցում, պետք է լինել սառնասիրտ և սթափ մտածել:

Կարծում եմ՝ համայնքի հոգևոր և աշխարհիկ պատասխանատուները և հատկապես Նախաձեռնակ մարմինը պարտավոր են ներքին գործոց նախարարության պատրիարքարան ուղարկած այս կանոնադրությունը ևս մեկ անգամ քննարկեն և կանոնադրության առնչությամբ իրենց գրավոր անհամաձայնությունը հայտնեն երկրի պետական իշխանություններին: 

Քանզի այս կանոնադրությունը հակասում է մեր ազգային եկեղեցու անբաժան սկզբունքներին, հինավուրց ավանդույթներին և պատմության փորձաքննությունը հաջողությամբ անցած վաղեմի կարգ ու կանոնին: Մենք և Թուրքիո հայությունը պարտավոր ենք հաշվի առնել այն պարզ ճշմարտությունը, որ Աթոռը 12 տարի է՝ զրկված է իր պատրիարքն ունենալու հնարավորությունից: Պատճառը դարձյալ օրենսդրական բացն է, այսինքն՝ կանոնադրության անկատարելիությունը:

Հետևանքները հայտնի են: Ներկայում Թուրքիո հայ համայնքն ընտրական այս նոր օրենսդրությամբ կանգնած է ավելի լուրջ փորձության առջև, այսինքն՝ չի բացառվում, որ կարող ենք կորցնել դեռևս 15-րդ դարից Սուլթան Մեհմեդի օրոք հիմնադրված Աթոռը, որքան էլ դա առաջին հայացքից իրատեսական չթվա մեզ:

Ուստի պետք է համախմբվել և դիմել իշխանություններին, որ վերանայեն կանոնադրության 25-րդ հոդվածի Գ կետը, որով սահմանափակվում է եպիսկոպոսների իրավունքները, ինչը նախկինում երբեք չի եղել:

Տպել
1113 դիտում

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել