Ծանրորդ Գոռ Մինասյանը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզեմեդալակիր

Օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (+109կգ) դարձավ աշխարհի 2019թ. առաջնության արծաթե մեդալակիր: Քիչ առաջ թայլանդական Պատայա քաղաքում ավարտված մրցաշարում նա 2-րդ տեղը զբաղեցրեց երկամարտի 460կգ արդյունքով: Պոկում վարժությունն ավարտեց 212, իսկ հրումը՝ 248կգ-ով: Նա նաեւ փոքր արծաթ նվաճեց վարժություններից յուրաքանչյուրում:

Սա 2-րդ անգամն է ու 2-րդ տարին անընդմեջ, որ Մինասյանը փոխչեմպիոն է դառնում աշխարհի առաջնությունում: Առաջին արծաթը նվաճել է 2018թ. Աշխաբադում:

Նույն քաշային կարգում հանդես եկող Ռուբեն Ալեքսանյանն էլ երկամարտի 437կգ-ով դարձավ բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում նա միայն 3-րդ փորձից կարողացավ գլխավերեւում պահել 192կգ-ն ու 6-րդ տեղը զբաղեցրեց: Հրումում շտկեց իրավիճակը: 245կգ-ով ապահովեց փոքր ու մեծ բրոնզները:

Ինչպես Աշխաբադում ու Ռիոյի օլիմպիական խաղերում, այսօր էլ Մինասյանին ոսկին նվաճել թույլ չտվեց այս քաշային կարգում դեռեւս անգերազանցելի Լաշա Տալախաձեն: Վերջինս այսօր 4-րդ անգամ աշխարհի չեմպիոն դարձավ երկամարտի աշխահի ռեկորդով՝ 484կգ արդյունք: Վրացի մարզիկը, որը նաեւ օլիմպիական չեմպիոն ու Եվրոպայի քառակի չեմպիոն է, պոկում վարժությունն ավարտեց 220կգ-ով, իսկ հրումը՝ 264կգ-ով: Վարժություններից յուրաքանչյուրում նույնպես աշխարհի ռեկորդ գրանցեց:

Ավելի վաղ աշխարհի 2019թ. առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում չեմպիոն էին դարձել Հակոբ Մկրտչյանն (89կգ) ու Սիմոն Մարտիրոսյանը (+109կգ): Պոկում վարժությունում 1-ական փոքր բրոնզ էին նվաճել Անդրանիկ Կարապետյանը (81կգ) եւ Սամվել Գասպարյանը (102կգ):

Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացված էր 9 մարզիկով: Բացի նշված մարզիկներից՝ ելույթ են ունեցել նաեւ 102կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, 59կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, 81կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: Նրանք մեդալներ չեն նվաճել:

Աշխարհի 2019թ. առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին: Ավարտվեց 27-ին: ՀՀ ծանրամարտի հավաքականը Հայաստան կժամանի սեպտեմբերի 29-ին՝ 23:35-ին, Կիեւից ժամանող օդանավով:

 

Տպել
1030 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ