Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքը շուտով խմելու ջուր կունենա

27/09/2019 schedule09:43

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Լեռնանիստ բարձրլեռնային համայնքում էր:
Ինչպես հայտնում են, Լեռնանիստում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են խմելու ջրի խորքային հորի հորատման և ջրավազանի վերանորոգման աշխատանքներ:

«Շահած պայմանագրի արժեքն է 16.380.000 դրամ, որից 70%-ը պետության ֆինանսավորման չափն է, 30%-ը՝ համայնքի:

Աշխատանքների շրջանակում նախատեսվում է հորատանցքի հորատում ռոտորային եղանակով` 70-200 գծ.մ խորությամբ, հորատանցքի ամրակայում պոլիէթիլենային ճնշման խողովակներով, խորքային պոմպի տեղադրում, 12 մետր երկարությամբ, 6 մետր լայնությամբ և 4 մետր խորությամբ ջրավազանի ներսի պատերի ամրացում, սվաղում՝ 5սմ հաստությամբ, մետաղական ցանկապատի կառուցում:

Բացի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներից, համայնքն իր խնայողությունների և գործընկերների աջակցությամբ իրականացնում է այլ բարեկարգումներ ևս, օրինակ՝ համայնք տանող գլխավոր ճանապարհի երկայնքով տնկվելու են ծառեր, իսկ ներկայում անցկացվում է արտաքին լուսավորության ցանց:

Նույն ճանապարհով (2կմ) ստեղծվելու է հեծանվաուղի, որը կնպաստի համայնքում արշավային տուրիզմի զարգացմանը:

Այցի շրջանակում Ռոմանոս Պետրոսյանը եղել է  նաև համայնքի Սպարտակ Նազարյանի անվան միջն. դպրոցում, հանդիպել մանկավարժական անձնակազմի հետ, զրույցի ընթացքում ներկայացրել դպրոցի խնայողությունների միջոցով կյանքի կոչվող մի նախագիծ, որի շրջանակում դպրոցի հարակից ծառապատ տարածքը բարեկարգվելու է ու ցանկապատվելու՝ դառնալով համայնքային զբոսայգի, որն ունենալու է արտաքին լուսավորության ցանց, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, մարզասարքեր:

Մարզպետն այցելել է նաև համայնքի մանկապարտեզ, որտեղ գործում է 4 խումբ, և առկա են բոլոր պայմանները, ըստ հավուր պատշաճի, փոքրիկների առօրյան կազմակերպելու համար:

Այցի ավարտին Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է նաև համայնքի մարզադաշտում ֆուտբոլ խաղացող պատանիներին, ապա՝  ուսանողներին՝ զրույցի ընթացքում նշելով, որ  Լեռնանիստը, ինչպես և Կոտայքի մարզի մյուս բարձրլեռնային համայնքներն ու բնակավայրերը, ունեն հրաշալի ներուժ՝ դառնալու էկո և գաստրո բաղադրիչներով համայնքային տուրիզմի կենտրոններ:

Մարզպետը երիտասարդներին հորդորել է ամուր կառչել սեփական համայնքից ու աջակցել դրա զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տպել
1076 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին