Ուկրաինահայ երեք բռնցքամարտիկները հաղթել են մեքսիկացի մրցակիցներին պրոֆեսիոնալ ռինգում

27/09/2019 schedule09:30

Ուկրաինայի դրոշի տակ հանդես եկող հայազգի կիսամիջին քաշային բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը վստահ հաղթանակ է տարել մեքսիկացի Խոսե Գվադելուպե Ռոսալեսի նկատմամբ: Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, բոլոր 8 ռաունդների ընթացքում Չուխաջյանն զգալի առավելություն է ունեցել: Երեք դատավորներն էլ նույն ցուցանիշով (80:72) հաղթանակը շնորհել են հայազգի մարզիկին:

Ուկրաինան ներկայացնող ևս մեկ հայազգի բռնցքամարտիկ՝ Արամ Ֆանիյանը, բարդ հաղթանակ է տարել մեքսիկացի Խիլբերտո Մեսայի նկատմամբ: Մրցամարտի ժամանակ մեքսիկացին ավելի նախաձեռնող էր, սակայն Ֆանիյանի հարվածներն առավել դիպուկ և ուժեղ էին: Մրցավարների արդյունքները՝ 80:72, 79:77, 77:75:  

Եվս մեկ հայազգի բռնցքամարտիկ, գերթեթևքաշային Զորավոր Պետրոսյանը վստահ հաղթել է մեքսիկացի Գվադելուպե Ակոստային: 21-ամյա Պետրոսյանն ամբողջ մրցամարտի ընթացքում լարվածության մեջ է պահել մրցակցին: 8-րդ ռաունդից առաջ մեքսիկացու մարզիչները հրաժարվել են ռինգ թողնել իրենց սանին. պատճառն Ակոստայի վնասվածքն է եղել:

Ավելի վաղ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հանդիպել էր «Լեգենդների հետ» մրցաշարի մասնակից հայազգի բռնցքամարտիկների հետ:

ՈՒՀՄ-ն հատուկ ուշադրություն է դարձնում սպորտին և Ուկրաինայի մարզիկների աջակցությանը։ Բացվում են տարբեր մարզական խմբակներ։ Մարզական միջոցառումներին շնորհվում են ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակներ։ ՈՒՀՄ մարզական խմբակներում մարզվում են տարբեր ազգերի երեխաներ։

Տպել
386 դիտում

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան

Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքը գնալով վատթարանում է. փոխվարչապետի մոտ քննարկում է եղել նոր ցանցի վերաբերյալ

Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին

«Ռեալ»-ն ու «Բարսա»-ն ուզում են խաղալ դեկտեմբերի 18-ին, առաջնության ղեկավարները համաձայն չեն