Արաբկիրի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը. բերման է ենթարկվել 23-ամյա երիտասարդ (տեսանյութ)

26/09/2019 schedule20:15

Սեպտեմբերի 24-ին, ժամը 2-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ պոչուկի և ձախ բազկի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ: Նրան դանակահարել էին:
Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Եվ իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից մեկ օր անց պարզվեց կասկածվողի ինքնությունը:

Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Արաբկիրի 37 փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Գեղարքունիքի մարզի 23-ամյա մի բնակիչ:

Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով կասկածվողը Գավառի Սայադյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտանբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
525 դիտում

Հայտարարություն մրցույթի մասին

3 թուրք նախարարի՝ ԱՄՆ-ում առկա գույքը կալանքի տակ է, 100 մլրդ դոլար արժեցող թուրք-ամերիկյան գործարքը՝ չեղարկված

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է անցկացնում Արտաշատի թիվ 5 դպրոցում և մատակարարի մոտ

Տավուշի մարզում ժայռաբեկորն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Արցախի նախագահը ժամանել է Հայաստան. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են (տեսանյութ)

Առաջատար մարմնամարզիկը կրկնեց սխալը, ու ՀՀ-ն զրկվեց օլիմպիական ուղեգրից. ըստ մարզչի՝ խնդիրը հոգեբանական է

Մենք պետք է հզորացնենք մեր հարաբերություններն ու մեր վերաբերմունքը միջազգային հարթակներում. Վրաստանի վարչապետ

Արտաշատի դպրոցում թունավորված 14 երեխաները գանգատվում են թուլությունից և սրտխառնոցից. պիցցայի վաճառքը դադարեցվել է

Կարեւոր եւ արդյունավետ եմ գնահատում վարչապետ Գախարիայի հետ այսօր մեր ունեցած բանակցությունները. Փաշինյան

Թուրքիայի նախագահը Բաքվում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, խոստացել օգնել Ադրբեջանին

Արտաշատի դպրոցի 19 աշակերտները, նախնական տեղեկություններով, թունավորվել են բուֆետի սննդից. ՔԿ

Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտները թունավորվել են եւ նրանց թիվն աճում է. երեխաները կերել են պիցցա, հոթ դոգ եւ խաչապուրի

Ահազանգ չի եղել. ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դ. Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի վերաբերյալ

Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին այրվել է ավտոքարշակ (տեսանյութ)

Չեմ կարծում, թե ՄԻԵԴ-ը հայտնի, որ 300․1 հոդվածը հակասում է Եվրոպական կոնվենցիային․ Սեդա Սաֆարյան

«5-րդ Ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատարան չէր ներկայացել. նիստը հետաձգվեց

Երևանի տուբդիսպանսերը չի դադարել բյուջեից ֆինանսավորվել նեղ անձնական շահերի շնորհիվ. Արսեն Թորոսյան

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը կաշառք է պահանջել և ստացել. ԱԱԾ (տեսանյութ)

Վրաստանի եւ Հայաստանի վարչապետները քննարկել են հայ-վրացական համագործակցության մասին հարցեր (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային (տեսանյութ)