26 միլիոն ալբոմ վաճառած Jamiraquai խումբ, հանրահայտ կիթառահար Ալ Դի Մեոլա. Համալիրում նոյեմբերը թեժ է լինելու

Առաջիկայում Երեւանում տեղի կունենան երաժշտական բացառիկ իրադարձություններ: Նոյեմբերի սկզբին Հայաստան կայցելեն աշխարհում մեծ հռչակ ունեցող երաժշտական խմբեր եւ երաժիշտներ, ինչպիսիք են՝ «Jamiraquai» խումբը, «Parov Stelar» բենդը եւ կիթառահար Ալ Դի Մեոլան:

Երաժշտական աշխարհի ժամանակակից աստղերը Հայաստան են հրավիրվել «Սիլք Նոութ փառատոն»-ի շրջանակներում՝ «Իմ Քայլը» հիմնադրամի եւ «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա»-ի հրավերով: «Սիլք Նոութ» (Silk Note) անվանումը ձեւավորված է «Մետաքսի ճանապարհ» հասկացությունից: Մենք ուզում ենք Հայաստանը դարձնել մշակութային մետաքսի ճանապարհի կենտրոն»,- այս մասին սեպտեմբերի 26-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած համատեղ ասուլիսի ընթացքում, նշեց փառատոնի տնօրեն Արազ Բաղդասարյանը։

«Իմ Քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը հայտնեց, որ համերգներից ստացված ողջ հասույթն ուղղվելու է մարզերի մշակութային օջախների արդիականացմանը եւ հզորացմանը: Նպատակը Հայաստանում մշակութային տուրիզմ զարգացնելն ու բարեգործական նպատակների ծառայեցնելն է:

Մամուլի ասուլիսին ներկա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն ուրախությամբ փաստեց, որ կարողացել են կազմակերպիչների հետ ընդհանուր եզրեր գտնել համերգի կազմակերպման հարցերում: Հաշվի առնելով նոյեմբերին կանխատեսվող փոփոխական ու ցուրտ եղանակային պայմանները՝ որոշել են փառատոնի անցկացման վայրը Հրազդան մարզադաշտից տեղափոխել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: 

Կարեն Ղազարյանը հույս հայտնեց, որ նոր աստղերի համերգներով լի շարունակություն է սպասվում համալիրում: «Անչափ կարեւոր եմ համարում զբոսաշրջության զարգացումը, Հայաստանում նոր տնտեսական աճը, բայց ոչ պակաս կարեւոր է նոր շունչ եւ նոր կյանք տալ այս պատմամշակութային կոթողին, որը մեր պապերն ու հայրերը, դուխով ազգ լինելով, կարողացել են կառուցել Սովետական Միությունում: Մեր պարտքն է այս կոթողը զարգացնել եւ նոր շունչ տալ»,- համալիրը նկատի ունենալով՝ ասաց տնօրենը:

«Գրեմմի» մրցանակի դափնեկիր եւ «Բրիտս» մրցանակի առաջադրված աշխարհահռչակ «Jamiraquai» խումբը, որն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, Երեւանում բացառիկ համերգով հանդես կգա նոյեմբերի 6-ին: Խումբը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:

Էլեկտրոնային երաժշտության միջազգային հարթակում աշխարհահռչակ բենդերից մեկի՝ «Parov Stelar» բենդի համերգը տեղի կունենա նոյեմբերի 8-ին: «Parov Stelar» բենդը 8 «Amadeus Austrian Music Awards»-ի հաղթող է, ստացել է 4 ոսկե եւ մեկ կրկնակի պլատինե մրցանակ: Իսկ արդեն նոյեմբերի 10-ին տեղի կունենա կիթառահար Ալ Դի Մեոլայի համերգը, որը համարվում է աշխարհում երեք ամենահայտնի կիթառի վարպետներից մեկը:

«Այս համերգներն ավելին են, քան երաժշտական միջոցառումը: Աշխարհահռչակ երաժիշտներին հրավիրելով՝ մենք մեկտեղել ենք մի քանի նպատակ՝ երաժշտական միջազգային աշխարհի ուշադրությունը սեւեռել մեր երկրի վրա՝ նպաստելով մշակութային զբոսաշրջության զարգացմանը: Տոն ենք պարգեւելու երաժշտության սիրահարներին: 
Մեր ջանքերն այս անգամ մեկտեղել ենք հանուն բարեգործության՝ համերգների ողջ հասույթը ուղղելով մարզերում մշակութային օջախների արդիականացման ծրագրերին»,- ասաց «Սիլք Նոութ» փառատոնի տնօրեն Արազ Բաղդասարյանը։ 

Փառատոնի տոմսերի գինը սկսվում է 5 հազար դրամից՝ հասնելով 40 հազարի:

Տպել
2302 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա