Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ կրկին աշխարհի չեմպիոն

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109կգ) կրկին դարձավ աշխարհի չեմպիոն: Քիչ առաջ թայլանդական Պատայա քաղաքում ընթացող մրցաշարի 109կգ քաշայինների երկամարտում նա բոլորից առաջ անցավ 429կգ արդյունքով: Նա նաեւ մեկական փոքր ոսկի նվաճեց վարժություններից յուրաքանչյուրում: Պոկում վարժությունն ավարտեց 199, իսկ հրումը՝ 230կգ-ով:

Պոկում վարժությունում Սիմոնի արդյունքն աշխարհի ռեկորդ էր: 109կգ քաշային կարգի պոկում վարժությունում մեդալների համար պայքարողները մեկը մյուսի հետեւից ռեկորդային ցուցանիշներ գրանցեցին: Նախ 197կգ-ով ռեկորդ սահմանեց չինացի Ժե Յանը, ապա այն 198կգ-ով թարմացրեց բելառուս Անդրեյ Արամնովը, իսկ վերջակետը դրեց Սիմոնը:

Հրում վարժությունում հայ մարզիկը պատվիրել էր ամենածանր քաշը՝ 230կգ: Նա պայքարն սկսեց, երբ մյուսներն արդեն ավարտել էին: Առաջին մոտեցումը կատարեց եւ չեմպիոն դարձավ: 2-րդով փորձեց հրում վարժության ու երկամարտի ռեկորդ սահմանել, սակայն 241կգ-ը գլխավերեւում պահել չստացվեց: 3-րդ մոտեցումը կատարելուց նա հրաժարվեց:

Սա 22-ամյա Սիմոն Մարտիրոսյանի 2-րդ հաղթանակն է աշխարհի առաջնություններում: Նա չեմպիոնի տիղոսը նվաճում է 2-րդ տարին անընդմեջ:

Այս քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրեց Արամնովը: Երկամարտում նա գրանցեց 426կգ արդյունք: Բրոնզը բաժին հասավ չինացի Ժե Յանին (420կգ):

Աշխարհի 2019թ. առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում օրեր առաջ աշխարհի չեմպիոն էր դարձել նաեւ Հակոբ Մկրտչյանը (89կգ) երկամարտի 375կգ արդյունքով: Պոկում վարժությունում 1-ական փոքր բրոնզ էին նվաճել Անդրանիկ Կարապետյանը (81կգ) եւ Սամվել Գասպարյանը (102կգ):

Աշխարհի 2019թ. առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին: Կավարտվի 27-ին: Այն վարկանիշային է Տոկիո 2020-ի համար: Վաղը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի հավաքականի վերջին 2 մասնակիցները: +109կգ քաշային կարգում կպայքարեն օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը եւ Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը:

Հայաստանն աշխարհի 2019թ. առաջնությունում ներկայացված էր 9 մարզիկով: Բացի նշված մարզիկներից՝ ելույթ են ունեցել նաեւ 102կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, 59կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, 81կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: Նրանք մեդալներ չնվաճեցին:

Տպել
4384 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին