Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով գործող տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր՝ շեշտելով հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու պատրաստակամությունը:

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի։

Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին տեղեկացրեց Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման մասին և իր երախտագիտությունը հայտնեց ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի առնչությամբ:

Կողմերը կարևորեցին խաղաղության նպաստավոր միջավայրի ձևավորումը՝ ներառյալ հրադադարի ռեժիմի ամրապնդման և ռազմատենչ հռետորաբանության բացառման միջոցով:

Տպել
709 դիտում

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա

Կարծում եմ՝ ելքը պարզ է. Ռուստամ Բադասյանը՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին

«Եվրատեսիլ»-ի կանոնները կարող են փոխվել. կքննարկվի՝ արդյոք ժյուրի պետք է, թե՝ ոչ

Հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, Արա Բաբլոյանը հարցաքննության է կանչվել իր նախընտրած ժամին

Մեր տնտեսությունը անկողնային հիվանդ չէ. Փաշինյանը՝ Արման Բաբաջանյանին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի ընտանիքին

ԿԳՄՍՆ դրամաշնորհային նախագծերը խիստ չափանիշներով կընտրվեն. նոր պայմանները կհրապարակվեն տարեվերջին

«Չեմ ուզում լինել Սպիտակ տան նախագահ. ուզում եմ լինել ՀՀ շարքային քաղաքացի»