Վարչապետի վերադարձին այդ խնդրի առնչությամբ լուսաբանումներ կունենանք․ Գարեգին Բ-ն որոշ եկեղեցականների ծնկի բերելու մասին

Ամենայն հավանականությամբ վարչապետի Հայաստան վերադարձին այդ խնդրի առնչությամբ լուսաբանություններ կունենանք: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ անդրադառնալով Լոս Անջելեսում՝ մամուլի ասուլիսի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որոշ եկեղեցականներին ծնկի բերելու վերաբերյալ հայտարարությանը:

«Մենք պարբերաբար հանդիպում ենք եւ քննարկում եկեղեցուն ու հայրենիքին հուզող խնդիրներ, հարցեր: Այդ առնչությամբ, հավանաբար, անդրադարձ կլինի այդ խնդրին»,-ասաց կաթողիկոսը:

Անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին՝ կաթողիկոսն արձագանքեց․ «Բավականին հարցեր կան, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ, որ հուզում են մեր ժողովրդին եւ այդ հուզումները, բնականաբար, իրենց արտահայտությունն են գտնում հայրենական մեր կյանքում, ինչպես եւ սփյուռքի կյանքում: Մենք լիահույս ենք, որ բոլոր խնդիրներն իրենց բարվոք լուծումը կստանան: Աղոթում ենք, որպեսզի մեր երկիրն ապրի խաղաղության մեջ, լինի կայուն եւ առաջընթաց ուղիով զարգանա»:

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լոսանջելեսյան մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով եկեղեցու եւ կառավարության տարանջատման վերաբերյալ հարցին, ասաց, որ եթե պարզվի՝ հայ ժողովուրդն ուզում է եկեղեցին մտնի կառավարության գործերի մեջ, այդ հարցը կքննարկվի․

«Բայց երբ, օրինակ՝ ասում են՝ Հայաստանի Հանրապետությունում մամուլը պետք է լինի ազատ, առաջին ռեակցիան ի՞նչ է, դե, եկեք էս կառավարության ողնաշարը կոտրենք։ Երբ ասում ենք՝ դատարանները պետք է լինեն անկախ, մենք չենք միջամտելու, ասում են՝ դե, եկեք էս կառավարության ոտքի տակը քանդենք։ Սա իրավիճակի սխալ ընկալում է, հարգելինե՛րս։ Ես ուզում եմ ասել, որ մեր ժպիտները թող ոչ մեկը որպես թուլություն չընկալի։ Բոլոր նրանք, որ այդպես են ընկալել, փոշմանել են ու շարունակելու են փոշմանել։ Եվ երբ մենք ասում ենք, որ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ դրանից եզրակացնում են ու ասում են՝ սա նախկին կառավարության նման չէ, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք էս կառավարության ոտքերի տակը, շատ ուժեղ հակահարված կստանան։ Եվ ծնկի կբերվեն բառի թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստով»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունը չպիտի միջամտի եկեղեցու ներքին հարցերին, բայց դա չի նշանակում, թե կառավարությունը չի հաղորդակցվում եկեղեցու հետ։

Տպել
1726 դիտում

Դեռևս անհայտ զինված խմբավորումներ տարածել են սպանված հայ հոգևորականի ID քարտի լուսանկարը. թուրքագետ

Ժողովուրդը ձեռամբ իշխանությունը մատուցեց ձեզ․ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահին

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը

Երեւանում հրդեհվել է 3 ավտոտնակ, 2-ը՝ ամբողջությամբ, մեկը՝ մասամբ

Նազիկ Ամիրյանը հարցաքննվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով

ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ խորհրդականի հետ

Երևանում թալանել են ԱԺ պատգամավորին` տանելով մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը

Լոռիում հրդեհաշիջման ժամանակ այրվածքներ ստացած փրկարարը պարգեւատրվեց Մարտական ծառայության մեդալով

Հրդեհաշիջման ժամանակ զոհված փրկարարին հետմահու շնորհվեց Արիության մեդալ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների հանդիպման ընթացքում ստորագրվել է 2 փաստաթուղթ

Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին

16 տարում Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 51․2 մլն դոլար փոխհատուցում վճարել

Նորավան գյուղում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր

Խաշմանյանի օգնականներն ազգային թիմում հայտնի են

Գողացել էին Եղվարդում գտնվող, վարելահողով անցնող մի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը

Փարիզյան սելֆի. վարչապետը, Ֆրանսիայի նախագահն ու Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը

Վարչապետի հերթական սելֆին՝ Ֆրանսիայից. այս անգամ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 32 հա տարածք