Վարչապետն ինչ ասել է, ամբողջովին համապատասխանում է իրականությանը. Արմեն Գրիգորյան

Նշանակովի պաշտոններում հրաժարական չի լինում։ Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։

«Ազատման դիմում կարող է լինել. այս հարցն այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Բնականաբար նա հեռացել է վարչապետի որոշմամբ, քանի որ վարչապետն է այդ պաշտոններում նշանակումներ կատարում»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի պատճառներին՝ Գրիգորյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հնարավորինս բաց այդ մասին խոսել է. «Գոհ չի եղել աշխատանքից, բնականաբար որոշում է կայացրել: Այո՛, որոշումն ամբողջությամբ վարչապետի որոշման տիրույթում է»:

Հարցին՝ համաձա՞յն եք, որ Վանեցյանն իր ուսադիրները նետել է աղբամանը, Գրիգորյանը պատասխանեց․ «Վարչապետն ինչ ասել է, ամբողջովին համապատասխանում է իրականությանը։ Այս առումով՝ մի շատ կարեւոր բան էլ ֆիքսեմ, որ այսօր քննարկվում է՝ վարչապետը գերագույն գլխավոր հրամանատա՞ր է, թե՞ ոչ։ Սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրության մեջ նշվել է, որ գերագույն գլխավոր հրամանատար է պատերազմի ժամանակ։ Հիմա կարող եմ հարցադրում անել՝ ՀՀ-ն այսօր պատերազմի մե՞ջ է, թե՞ ոչ»։

Տպել
2577 դիտում

Հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը

Հրդեհ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում

Իսրայելը Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. կուտակված մոտ 1000 բեռնատար կա

Վիրահայոց թեմը հրավիրում է հարիսա ուտելու

Դովեղ գյուղում այրվել է խոտածածկ տարածք եւ խաղողի այգի

Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը. վարչապետը հրապարակել է «Մյունխենյան սկզբունքներ»-ը

Ինչո՞ւ քաղաքական ուժերը խուսափեցին «Ոչ»-ի պատասխանատվությունից

Կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում 2 երիտասարդի են հոսպիտալացրել

ՀՀ տարածքում շարունակվում են փակ և դժվարանցանելի մնալ ավտոճանապարհներ

Արագածոտնում 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան հիվանդանոցում է

ԵԽ-ն կարգապահական տույժի է ենթարկել Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավորին

Վանաձորում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի բնակարանը՝ տանելով 20 000 դոլարի ոսկյա զարդեր և խոշոր գումար

Սարի թաղ տանող ճանապարհի սկզբնամասում տեղի էր ունեցել քարաթափում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

Առաջիկա օրերին կտաքանա 5-7 աստիճանով, որոշ շրջաններում ձյուն կտեղա

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ

Բանակն ու օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը