«Մարդ-գլուխգործոց». թուրք պրոֆեսորի անդրադարձը մեծ լեզվաբան Հակոբ Մարթայանին

26/09/2019 schedule14:05

Թուրքիայում գերադասում են լռել թուրքական պետականության և մշակույթի կերտման գործում հայերի ունեցած դերակատարման մասին: Սակայն, այդ հայերից մեկի մասին թուրքերը չեն կարող չխոսել: Խոսքը ժամանակակից թուրքերենի հիմնադիր Հակոբ Մարթայանի, կամ ինչպես թուրքերն են անվանում նրան, Հակոբ Դիլաչարի մասին է:

Հայ ժողովրդի անվանի ներկայացուցիչը ծնվել է 1895թ. մայիսի 22-ին Կ. Պոլսում: Սովորել է Կ. Պոլսի ամերիկյան միջնակարգ դպրոցում՝ Ռոբերտ քոլեջում, եղել է այդ քոլեջի անգլերենի ուսուցիչ, ապա՝ տնօրենը, հայտնում են ermenihaber.am-ը:

Թուրք պրոֆեսոր, քաղաքագետ Ջունեյթ Աքալընը «Aydınlık» թերթում  «Հակոբ Դիլաչար. մարդ-գլուխգործոց»  վերտառությամբ հոդված է հրապարակել բազմաշնորհ Մարթայանի կյանքի և գործունեության մասին:

Թուրք հեղինակը գրում է, որ Հակոբ Մարթայանը եղել է Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին քարտուղարը, հայերենից և թուրքերենից բացի, տիրապետել է անգլերեն, հունարեն, իսպաներեն, լատիներեն, գերմաներեն, ռուսերեն և բուլղարերեն լեզուներին: 1934թ. երբ Թուրքիայում ընդունվում է ազգանվան մասին օրենքը, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի առաջարկով Հակոբ Մարթայանը ստանում է «Դիլաչար» (լեզու բացող, լեզվի բանալի) ազգանունը և հետագայում իր աշխատությունները ստորագրում որպես  «A. Dilaçar»:

«Ափսոս որ բավականաչափ չենք ճանաչում թուրքերենի մանրանկարիչներից Հակոբ Դիլաչարին, ով նվեր է թուրքական մշակույթին: Օրինակ՝ նա է առաջինը, որ Մուստաֆա Քեմալին առաջարկել է ընդունել «Աթաթուրք» ազգանունը»,-նկատել է տվել Աքալընը:

Հեղինակն այնուհետև անդրադառնում է Աթաթուրքի և Մարթայանի առաջին հանդիպմանը՝ նշելով, որ այն տեղի է ունեցել Դամասկոսում: Հակոբ Մարթայանն առաջին համաշխարհային պատերազմին ուղարկվել է արևելյան ռազմաճակատ: Իսկ Կովկասյան ճակատում կատարած աշխատանքի համար պարգևատրվել մեդալով: Գերմանացի սպաներին թուրքերեն է սովորեցրել:

Աքալընը հայտնում է, որ Հակոբին տխրեցնում է այն փաստը, երբ  Մուստաֆա Քեմալի մոտ իրեն որպես «լրտես» են ներկայացնում: Իսկ իրեն մեղադրելու պատճառը լինում է այն, որ Հալեպում  մի բանտարկյալ անգլիացի սպայի հետ անգլերենով է շփված լինում: Մարթայանին Մուստաֆա Քեմալը հարցնում է, թե ինչու չի փախչել մյուս սպաների նման, նա պատասխանել է. «Եթե ես չփախա կովկասյան ճակատից, ուրեմն Դամասկոսի փողոցներից էլ չէի փախչի»:

Մարթայանի մոտ մի գիրք է եղել, որը հետաքրքրել է Քեմալին, ինչն առիթ է հանդիսացել է երկուսի միջև երկարատև զրույցի: «Թուրքերենի մասին Հակոբի դիտարկումները և այդ գիրքը մեծ ազդեցություն է թողնում Քեմալի վրա: Նա առաջին անգամ է տեսնում լատինատառ թուրքերենով գիր»:

Հեղինակը նշում է, որ Աթաթուրքը և Մարթայանը երկրորդ անգամ հանդիպում են 1932թ. Թուրքական լեզվագիտական համագումարի ընթացքում, որն էլ դառնում է իրենց բարեկամության սկիզբը:

«Մարթայանն այնքան խորն էր տիրապետում թուրքերենին, որ մեզնից շատերը չեն կարող ընկալել»,- գրում է հոդվածի հեղինակը:

Վերջինս մեծ բացթողում է համարում այն փաստը, որ մինչև օրս Ստամբուլում կամ Անկարայում չի տեղադրվել Հակոբ Դիլաչարի արձանը՝ հաշվի առնելով նրա ունեցած ծանրակշիռ դերը և ներդրումը Թուրքիայի մշակութային կյանքում:

Տպել
405 դիտում

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում լսել են Լելե Թեփեի հատվածում մարտական գործողությունների մասնակցած ավագ սերժանտի

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

2 տղամարդիկ մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունը ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա գործ է. տնտեսագետ

Երեւանի բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքնի կտեղադրվի արևային ֆոտովոլտային համակարգ

ՊՆ 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար դեռ փակ են լինելու

Անասնաշուկայում ուսումնասիրություններ են կատարվել, բրուցելոզ չի հայտնաբերվել

Փրկարարները լողավազանից դուրս են բերել շներին

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է, երբ ամուսինները թեւ ու թիկունք են իրար. Աննա Հակոբյան

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ

Ձերբակալվածի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել եւ դանակ (տեսանյութ)

Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ՀՔԾ

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար

ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու՝ Հակոբ Արշակյանի հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար

2019-ի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով

Վերջին սրացումները նաեւ երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ են կապված. Բալայան

Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, զարգացման չեն տանելու. Ղուլյան