Համաձայնագրով նախատեսված բոլոր ապրանքներն առանց մաքսատուրքերի ՀՀ-ից կարտահանվեն Սինգապուր. Խաչատրյան

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն տվեց Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման նպատակահարմարությանը։

«Համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է ապրանքների եւ ծառայությունների առեւտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաեւ կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման եւ գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը»,- ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով համաձայնագրի նախագիծը։

Համաձայնագրի վավերացումից հետո ԵԱՏՄ անդամ պետությունների ու Սինգապուրի համար կսահմանվի ապրանքների, ծառայությունների եւ ներդրումների շուկա մուտքի ազատականացման փոխադարձ պարտավորությունների միասնական փաթեթ։

Բայց մինչ այդ, ընդհանուր համաձայնագրից բացի, դրա շրջանակում ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները պետք է նաեւ առանձին երկկողմ համաձայնագրեր կնքեն Սինգապուրի Հանրապետության հետ։

Կառավարությունը համաձայնության արժանացրեց նաեւ այս` երկկողմ համաձայնագրի նախագիծը։

«12 229 ապրանքատեսակից 4858–ի դեպքում նախատեսվում է կիրառել 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափ անմիջապես համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, 597 ապրանքների մասով մաքսատուրքի չափը կիջեցվի 0-ի երեք տարի հետո, 2340 ապրանքների մասով` 5 տարի հետո, իսկ 2201 ապրանքների մասով մաքսատուրքը կիջեցվի 0-ի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 7 տարի անց, եւս 716 ապրանքի մասով` 10 տարի հետո»,- ասաց նախարարը։

Խաչատրյանի խոսքով՝ 1517 ապրանքների համար բացառություններ են սահմանվել։ Դրանց վրա համաձայնագիրը չի տարածվի եւ մաքսատուրքերը չեն զրոյացվի։ Փոխարենը Սինգապուրը, ի տարբերություն ԵԱՏՄ անդամ երկրների, պարտավորվել է մաքսատուրքերից ազատել համաձայնագրով նախատեսված բոլոր ապրանքները` անմիջապես համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, առանց հետաձգման։

«Այսինքն` Հայաստանից Սինգապուր արտահանվող համաձայնագրով նախատեսված բոլոր ապրանքներն առանց մաքսատուրքերի կներկրվեն Սինգապուր»,- ասաց Խաչատրյանը։

Տպել
604 դիտում

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան

Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքը գնալով վատթարանում է. փոխվարչապետի մոտ քննարկում է եղել նոր ցանցի վերաբերյալ

Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին

«Ռեալ»-ն ու «Բարսա»-ն ուզում են խաղալ դեկտեմբերի 18-ին, առաջնության ղեկավարները համաձայն չեն

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը

Եթե փոփոխություններն ուշացրել ենք, չի նշանակում՝ պետք է հաշված շաբաթների ընթացքում հապճեպ լուծել հարցը․ Սուրեն Սահակյան

Սուրեն Պապիկյանը Լիտվայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է ենթակառուցվածքների ոլորտի զարգացման առաջնահերթությունները