Ավելի քան 900 հնդիկ ուսանողներ. Հնդկաստանի նորանշանակ դեսպանն այցելեց ԵՊԲՀ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Կիշան Դան Դևալին: Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ռեկտորը դեսպանին մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք և հաջողություններ կարևոր և պատասխանատու գործում: Այս ամսին հայտնում են ԵՊԲՀ-ի մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում, ռեկտորն ընդգծեց, որ բժշկական համալսարանում այսօր կրթություն ստացող ավելի քան 900 հնդիկ ուսանողների ինչպես առաջադիմությունը, այնպես էլ կարգապահական ու կեցությանը վերաբերող հարցերը բուհի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: «Արդեն 3 տասնամյակ է, ինչ ԵՊԲՀ-ն Հնդկաստանի համար պատրաստում է բժիշկ մասնագետներ, որոնք այսօր աշխատում են ոչ միայն Հնդկաստանի, այլև աշխարհի հեղինակավոր բժշկական կազմակերպություններում»,-ընդգծեց ռեկտորը:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ ԵՊԲՀ-ի գլխավոր խնդիրն է պատրաստել այնպիսի ապագա բժիշկներ, որոնք մրցունակ կլինեն ամբողջ աշխարհում: Հաշվի առնելով այս հանգմանքը՝ աշխատանքներ են տարվում բժշկական կրթության համակարգը խստացնելու ուղղությամբ: ԵՊԲՀ ռեկտորը նորանշանակ դեսպանին հանգամանալից ներկայացրեց այն քայլերը, որոնք բուհն այլ պատասխանատու մարմինների հետ իրականացնում է հնդիկ ուսանողների ուսումնառությունն էլ ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

Բուհի ղեկավարությունը նորանշանակ դեսպանին տեղեկացրեց նաև, որ հնդիկ ուսանողներին հնարավորություն է ընձեռվել համալսարանական հիվանդանոցային համալիրներում կամավորական աշխատանք իրականացնել, ինչպես նաև ԵՊԲՀ-ի կողմից կազմակերպվել են անվճար դասընթացներ այն առարկաներից, որոնցից հնդիկ սովորողներն ունեցել են դժվարություններ ուսումնառության ընթացքում:

ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեւալը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը կատարված աշխատանքի համար և պատրաստակամություն հայտնեց շարունակել համատեղ ուժերով օպերատիվ քննարկել ու լուծել հնդիկ ուսանողների հետ կապված ցանկացած խնդիր: Ռեկտորը դեսպանին առաջարկեց պետական քննությունների հանձնաժողովում հնարավորության դեպքում ներգրավել նաև Հնդկաստանի «Հնդիկ բժիշկների խորհրդի» ազգային քննական կենտրոնի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԵՊԲՀ-ում ստեղծվով շրջանավարտների ակումբի աշխատանքներին ԵՊԲՀ հնդիկ ուսանողների միության ակտիվ մասնակցության հարցին:

Տպել
506 դիտում

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա

Կարծում եմ՝ ելքը պարզ է. Ռուստամ Բադասյանը՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին

«Եվրատեսիլ»-ի կանոնները կարող են փոխվել. կքննարկվի՝ արդյոք ժյուրի պետք է, թե՝ ոչ

Հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, Արա Բաբլոյանը հարցաքննության է կանչվել իր նախընտրած ժամին

Մեր տնտեսությունը անկողնային հիվանդ չէ. Փաշինյանը՝ Արման Բաբաջանյանին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի ընտանիքին

ԿԳՄՍՆ դրամաշնորհային նախագծերը խիստ չափանիշներով կընտրվեն. նոր պայմանները կհրապարակվեն տարեվերջին

«Չեմ ուզում լինել Սպիտակ տան նախագահ. ուզում եմ լինել ՀՀ շարքային քաղաքացի»