Չեմ հասկանում, թե ինչից դրդված կարող էր Հայկ Հարությունյանը դիմել նման էքստրեմալ քայլի․ Ալիկ Սարգսյան

Երեւանի սգո սրահներից մեկում այս պահին ընթանում է ՀՀ նախկին ոստիկանապետ, նախօրեին Բջնիի իր առանձնատանը ինքնասպանություն գործած Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը։ Հոգեհանգստին ներկա են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, սպաներ, այդ թվում՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գրիգորյանը, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը եւ այլք։

Լրագրողների հետ զրույցում Կոմանդոսն ասաց, որ Հայկ Հարությունյանն իր մարտական ընկերն է եղել, ինքն ու կինը շփվել են նրա հետ․

«Մաքուր, պարզ մարդ էր։ Ինքը միշտ պատրաստ էր մի բանով ամեն մեկին օգնել։ Շփվում էր տարբեր մարդկանց հետ։ Զինվորականներիս համար մի քիչ ավելի հեշտ է, ունենք զինվորներ, սպաներ, այլ մարդիկ, շատերը դրական կողմեր ունեն, բացասական բաներն ավելի քիչ են։ Բայց իր աշխատանքը գիտեք։ Իր աշխարհընկալումն ավելի լայն էր, քան, օրինակ՝ իմը»։

Արկադի Տեր-Թադեւոսյանն ասաց, որ վերջին շրջանում շփվել են, երբ պիտի արտերկրից եկող իրենց ընկերներից մեկին դիմավորեին։ Կոմանդոսը դժվարացավ պատասխանել, թե ինչը կարող էր Հարությունյանին նման քայլի դրդել, բայց շեշտեց՝ նա ապրել սիրում էր։

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ լրագողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հարությունյանը շատ սկզբունքային, կամայական, ամուր կեցվածքով մարդ էր․

«Շատ ցավալի բան կատարվեց, նա չպիտի արժանանար էս վախճանին, էս ճակատագրին։ Նա պիտի երկար ապրեր։ Ինչ վերաբերում է առողջությանը, որ խոսում են՝ հիվանդ էր, ես երբեւէ նման բան չեմ նկատել, նա շատ առողջ էր, շատ ձիգ էր, սպորտսմեն էր, բռնցքամարտիկ։ Չեմ հասկանում, թե ոնց, ինչից դրդված կարող էր Հայկ Հարությունյանը դիմել նման էքստրեմալ քայլի։ Թող ների ինձ, բայց, կարծում եմ, միշտ վերջին պահին ապրելու ելք չունեցող մարդիկ են դիմում այդ քայլին։ Միայն նրան ճանաչելով՝ այդ քայլը նրա տեսակին հարիր չէ»։

Սարգսյանն ասաց, որ վերջին ժամանակներս գրեթե չէին շփվում․

«Վերջին անգամ երեք ամիս առաջ եմ տեսել։ Նա իրեն հատուկ նախասիրություններ ուներ, եւ այլն, բայց, կներեք, նա չէր հարբում։ Թե վերջին ամիսներին ինչ է եղել, չգիտեմ։ Ցավակցում եմ ոստիկանական ողջ համակարգին, նրա հարազատներին»։

Տպել
2935 դիտում

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա