Մեծ մարդկանց մե՜ծ գործերը. Աղվանի միաբանության օրդենը

25/09/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 26-ի համարում

Ինչպե՞ս կարելի է դառնալ ողջ աշխարհով սփռված հայության նախագահը։ Դրա համար պետք է միաժամանակ դառնալ բոլոր այն երկրների նախագահը, որտեղ կա հայկական սփյուռք։ Բայց քանի որ դա տեսականորեն եւ գործնականորեն հնարավոր չէ, ուստի չի կարող լինել նաեւ համայն հայության նախագահ։ Մինչդեռ, կա այնպիսի մեկը, որի համար չկան տեսականորեն եւ գործնականորեն անհնար բաներ, եւ այդ մեկը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է, որը շաբաթ օրը կառավարության նիստերի դահլիճում ժամը 14-ն անց 37 րոպեին հռչակվեց համայն հայության պատվավոր նախագահ։ Պատմական այս դեպքը, ինչպես այն բնութագրեցին շաբաթ օրը նիստերի դահլիճում հավաքվածները, տեղի ունեցավ հետեւյալ ժամանակագրությամբ։

Վերջնականապես հասկանալով, որ այն, ինչ թույլատրված է Սերժ Սարգսյանին, իրեն թույլ տրվել չի կարող, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության կնքահայր Աղվան Հովսեփյանը որոշեց իրար միավորել Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր հայրենակցական միությունները եւ իր նպատակներին հասնել հայրենակցականներով միջնորդավորված։ Ընտրված տարբերակը համեմատաբար անշառ է, եւ եթե որեւէ մեկը փորձի Աղվան Գառնիկիչին մեղադրել քաղաքականությամբ զբաղվելու մեջ, նա ոչ միայն կարտասանի իր հայտնի միտքը, թե՝ «Մի փորձեք ավանակի համառությամբ ինձ ներքաշել քաղաքականության մեջ», այլ նաեւ ցույց կտա միավորված հայրենակցական միությունների կանոնադրությունը, ուր մի քանի տողում կարմիր թելի նման անցնում է քաղաքականությամբ չզբաղվելու դրույթը։

Եւ ահա, «Միավորում հանուն Հայաստանի» քաղաքական պրոյեկտի տապալումից հետո, շաբաթ օրը իրականություն դարձավ Աղվան Հովսեփյանի հաջորդ պրոյեկտը՝ ստեղծվեց «Հայրենակցական հասարակական կազմակերպությունների միաբանություն» միությունը, տեղի ունեցավ այդ միաբանության անդրանիկ համագումարը, ԱԺ պատգամավոր, խորհրդարանում եւ դրանից դուրս Աղվան Հովսեփյանի տեղապահ Վահրամ Բաղդասարյանն ընտրվեց միաբանության նախագահ, իսկ Աղվան Հովսեփյանը 30 հայրենակցական միությունների ներկայացուցիչների որոտընդոստ ծափահարությունների ներքո ընտրվեց «Հայրենակցական կազմակերպությունների միաբանության» պատվավոր նախագահ։

Ու սա դեռ միայն սկիզբն է ողջ հայ ժողովրդին մեկ միաբանության մեջ միավորելու, քանզի, ինչպես գրված է միաբանության կանոնադրության մեջ՝ «Միաբանության նպատակն է միավորել Հայաստանի եւ Սփյուռքի հայրենակցական միությունները՝ նրանց համար ընդհանուր, համազգային, համապետական խնդիրների լուծմանը նպաստելու, աջակցելու եւ գործուն մասնակցություն ունենալու նպատակով։ Նպաստել հայ ժողովրդի դարերով ձեւավորված հոգեկերտվածքի եւ ազգային ինքնության, պատմամշակութային արժեքների եւ ազգային նկարագրի պահպանմանը։  Միավորել ազգի մտավոր, հոգեւոր, մշակութային ներուժը, ինչպես նաեւ նյութական հնարավորությունները, եւ դրանք նպատակաուղղել հայոց անկախ պետականության ամրապնդմանն ու տնտեսական հզորացմանն ուղղված համազգային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը»։

Սա Աղվան Հովսեփյանի ստեղծած համազգային միաբանության նպատակների ընդամենը չնչին մասն է, որովհետեւ միաբանությունն իր առջեւ խնդիր է դրել լուծել նաեւ Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման հարցը, հասնել Հայ դատի եւ հայկական հիմնահարցի վերջնական ու արդարացի լուծմանը, ինչպես նաեւ նպաստել ԼՂՀ-ի, Շահումյան-Գետաշենի, Գարդմանի, Նախիջեւանի, Ջավախքի եւ հայկական մյուս տարածքների հետ առնչվող խնդիրների լուծմանը։ Այսինքն` ՀՀ գլխավոր դատախազի միաբանությունը պատրաստվում է լուծել ողջ հայության բոլոր հիմնախնդիրները, ուստի այդ միաբանության պատվավոր նախագահի կարգավիճակը, ստացվում է, դե ֆակտո շատ ավելի ազդեցիկ է, քան Հայաստանի Հանրապետության նախագահինը, որի լիազորություններն ու ծրագրերը շատ ավելի համեստ են։

Ուստի, պատմական այդ առաքելության գիտակցումն էր պատճառը, որ «Հայրենակցական կազմակերպությունների միաբանության» համագումարին հնչած բոլոր ելույթներում շեշտվում էր, որ ստեղծվում է այնպիսի մի կառույց, որի մասին հետագայում խոսելու են 21-րդ դարի պատմիչները, եւ որը դառնալու է դարի գլուխգործոցը։ Պահը իսկապես պատմական էր, եւ ինչպես իր ելույթում ասաց «Արցախ» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ, պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ «առանձին կուսակցություններ չեն կարող համազգային միաբանություն ստեղծել, եւ ազգի փրկությունը ստեղծվող այս միաբանության  մեջ է, որը համախմբել է ոչ թե սովորական, այլ իսկական հայրենասերներին»։ Քանի որ դահլիճում բոլոր ներկաները, պարզվեց, ոչ թե սովորական, այլ իսկական հայրենասերներ էին, առաջարկվեց ստեղծել հայրենասիրության մշտական հանձնաժողով, որը կզբաղվի իսկական հայրենասիրության հիմնախնդիրներով։

Ազգը մեկ բռունցքի մեջ համախմբելու, ինչպես նաեւ շատ ավելի գործնական առաջարկներ եւս հնչեցին։ Աղվան Հովսեփյանի մարտական ընկերուհի, «Նիգ-Ապարանի» նախագահության անդամ Օֆիկ Պետրոսյանն առաջարկեց մշակել եւ կիրառության մեջ դնել հայկական հրաշքի կոմպոնենտն ու ներկայացնել այն գործողության մեջ դնելու աշխատող մեխանիզմներ։ «Սա պատմական պահ է, ուստի եկեք դառնանք շանթ ու շանթարգել։ Ի գործ՝ բռունցքվենք, միավորվենք եւ ցույց տանք աշխարհին, թե հայը ինչեր կարող է անել»,- հայտարարեց «Նիգ-Ապարանի» ակտիվիստը։ Եւ չնայած այդ համագումարում Աղվան Գառնիկիչը կրկին խնդրեց ավանակի համառությամբ իրեն չհրել քաղաքականություն, սակայն «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ Անահիտ Սիմոնյանի ելույթը շատ հստակ ներկայացրեց Աղվան Հովսեփյանի առաջիկա ծրագրերն ու նպատակները։

«Այսօր, երբ մեր պետականության կայացումը այլեւս իրողություն է, Հայաստանում գործող բոլոր քաղաքական կուսակցությունները՝ ընդդիմադիր կամ իշխանամետ, նյութապաշտական եւ իշխանատենչ մոլուցքով կուրացած սպառվել են՝ իրենց կեղծ, հնարովի գաղափարախոսություններով, որին իրենք էլ չեն հավատում։ Երբ բիզնեսային օլիգարխներն իրենց հեղինակությունը գնելու համար, տեղին-անտեղի բարեգործություններով թոզ են փչում այս երկրի հիմնական հարկատու խեղճ ժողովրդի աչքերին, հայրենակցական միությունների ուսերին է մնում այդ ժողովրդի մասին հոգալու սրբազան առաքելությունը։ Հայրենակցական միությունները չեն կարող անմասն մնալ քաղաքական գործընթացներից, նրանցում միավորված մարդիկ նույնպես այս պետության քաղաքացի են, եւ նրանց համար միեւնույնը չէ, թե վաղը ով կլինի հանրապետության նախագահը, վարչապետը կամ ԱԺ նախագահը։

Հավատացած եղեք, որ մեր պետության պարագայում այս համախմբումը զորեղ է հանրապետությունում գործող ցանկացած քաղաքական կուսակցությունից»,- հայտարարեց «Նիգ-Ապարանի» անդամը։  Դահլիճում նստած Ա. Հովսեփյանն իր ծրագրերի նման հստակ ու սպառիչ  ձեւակերպման հանդեպ որեւէ վերապահում չունեցավ։ Հանրապետության գլխավոր դատախազի ձեռքի տակ միաբանված հայրենակցական միությունների միացյալ համագումարն ավարտվեց «Արծվաբույն-Զեյթուն» հայրենակցական միության նախագահի կոչով. «Միաբանվեցինք, եւ հիմա առանց ժամանակ կորցնելու պետք է սկսել ագրեսիվ գործողություններ»։

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
1611 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա