Առեղծվածային աղետ Նորագավիթում. լռություն պայթյունից հետո

25/09/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 26-ի համարում

Սեպտեմբերի 23-ին` ժամը 19.07-ին, Երեւանի Նորագավիթ թաղամասի եւ Արարատի մարզի Այնթապ ավանի սահմանագծին տեղի է ունեցել պայթյուն, որի ուժգնությունը նույնիսկ դժվար է նկարագրել: Բարեբախտաբար, պայթյունի արդյունքում զոհեր չեն արձանագրվել: Երկու մարդ` միջին ծանրության մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց: Պայթյունի հետեւանքով վնասվել է թիվ 3 մայրուղային ջրատարը, որը երեկվա դրությամբ վերականգնվել էր: Պայթյունի էկոլոգիական հետեւանքները առաջիկայում դեռ պետք է պարզվեն: Այսպիսով, պայթյունը տեղի է ունեցել «Նաիրիտ» գործարանի ետադարձ ջրերի կոլեկտորի ստորգետնյա խողովակաշարում: Թե այս խողովակաշարն ի՞նչ է իրենից ներկայացնում` դժվար է ասել: Ամեն դեպքում, պաշտոնական հստակ բացատրություն առայժմ չկա:

Միակ բացատրությունն այն է, որ դեռեւս հիսնական թվականներին կառուցված այդ ստորգետնյա երկաթբետոնե խողովակաշարով, որը մոտ երկու մետր տրամագիծ ունի, տեղի է ունենում «Նաիրիտի» արտադրական ջրերի հեռացումը: Ըստ Արտակարգ իրավիճակների վարչության պաշտոնական հաղորդագրության, կոլեկտորը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, ունի 12,2 կիլոմետր երկարություն: Քարուքանդ է եղել խողովակաշարի` Նորագավիթով եւ Այնթապով անցնող մոտ երեք կիլոմետրանոց հատվածը` իր 22 դիտահորերով: Խողովակաշարի այդ հատվածի ողջ երկայնքով նշված 22 դիտահորերի ծածկերը, որոնք իրենցից ներկայացնում են մի քանի տոննա քաշով երկաթբետոնե կոնստրուկցիաներ, փաստորեն, խցանի պես օդ են թռել: Պայթյունի արդյունքում  առաջացած ցնցումը զգացվել է նաեւ Երեւանում:

Այնթապի սկզբնամասի կրպակների աշխատակիցները մեզ հետ զրույցում պատմում էին, որ առաջին վայրկյաններին իրենք չեն էլ գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել: Մի ակնթարթում իրար հետեւից սկսել են օդ բարձրանալ դիտահորերի խիստ ծանր երկաթբետոնե ծածկերը: Այդ ամենն այնպիսի ուժգնություն է ունեցել, որ դիտահորերի ծածկերի վրայի հողն ու քարերը, բետոնի ու ասֆալտի կտորտանքը ռումբի բեկորների պես սկսել են թափվել մոտակայքում եղած տների եւ շինությունների վրա: Անմիջապես խողովակաշարի վրա կամ մի փոքր այն կողմ կայանված ավտոմեքենաները նույնպես օդ են թռել: Պաշտոնապես` տուժել են վեց ավտոմեքենաներ, ըստ ականատեսների` յոթը: Խողովակաշարի վնասված մի քանի կիլոմետրանոց հատվածում դիտահորերի ծածկերը ընկած էին իրենց նախկին գտնվելու վայրերից մի քանի մետր հեռու:

Առավել խոսուն էր դիտահորերից մեկի ծածկի հետ տեղի ունեցածը. այդ մեկը օդ բարձրանալուց հետո գետնին էր ընկել ծայով եւ կիսով չափ խրվել հողի մեջ: Միայն կարելի է երեւակայել, թե քանի մետր պետք է օդ թռած լիներ մոտ չորս տոննանոց այդ ծածկը, որպեսզի հետագայում հողին հարվածելիս երկաթի կտորի պես մխրճվեր հողի մեջ: Քարուքանդ էր եղել անմիջապես դիտահորի վրա կառուցված մի կիսակառույց շինություն: Այդ կառույցի` դիտահորի վրայի հատվածը պայթյունից բարձրացել էր օդ եւ կրկին ընկել տեղը: Շենքի չփլված մասը երեկ արդեն քանդում էին շինարարները` դիտահորը ազատելու համար: Դիտահորերի միջեւ ընկած տարածություններում խողովակաշարը ծածկող մոտ հինգ մետր հաստությամբ հողի շերտը ճեղքվել եւ վեր էր բարձրացել:

Այդ ամենը հիշեցնում էր երկրաշարժերի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմերի տեսարանները: Խողովակաշարի` մոտ երկու մետր տրամագծով երկաթբետոնե խողովակների տարբեր կողմերում գոյացել էին ճեղքեր: Այդ ամենը տեսանելի էր անզեն աչքով, սակայն կասկածից վեր էր նաեւ, որ խողովակաշարի տակ փոսեր գոյացած կլինեն, քանի որ դրանք պայթյունի հետեւանքով տեղից պոկվելուց եւ վեր բարձրանալուց հետո չէին կարող նախնական դիրքին վերադառնալ: Իսկ ջուրը խողովակաշարով շարունակում էր հոսել: Այսինքն, կասկածից վեր է, որ դրա մի մասը կանցներ գետնի տակ եւ կխառնվեր ստորգետնյա ջրերին:  Իսկ թե որքանով է այդ ջուրը անվնաս, կարելի էր կռահել նրա արձակած հոտից:

Ի դեպ, այնթապցիների խոսքերով` պայթյունից հետո ողջ տարածքը լցվել է անասելի հեղձուցիչ գազով: Դժվար է ասել, թե տարածքում եղած մարդկանց հետ ինչ կլիներ, եթե պայթյունի ալիքի հետ միասին ջրի շիթեր օդ չբարձրանային: Մի քանի տասնյակ մետր բարձրությամբ ջրի շիթ է բարձրացել նաեւ թիվ 3 մայրուղային ջրատարի վնասված մասից, ինչի  շնորհիվ օդ սփռված գազը արագ չեզոքացել է: Իհարկե, դեպքի վայրում եղած մարդիկ շատ արագ սկսել են վատ զգալ` գլխապտույտ, սրտխառնոց, թուլություն եւ այլն: Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ տեսակի գազ է խողովակաշարով հոսել, որն էլ նման պայթյուն է առաջացրել: Բայց փաստ է, որ դեպքի վայրում զգացվող հոտը զգացվում է նաեւ «Նաիրիտի» մոտով անցնելիս:

«Նաիրիտում» հրաժարվեցին պայթյունի հետ կապված որեւէ պարզաբանում տալ: Այստեղ ասացին միայն, որ պայթյունի պատճառները եւ հետեւանքները հետաքննելու նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որում ընդգրկված են մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ: Երեկվա դրությամբ հանձնաժողովում ընդգրկված ոչ մի պատկան մարմին պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Հանձնաժողովում ընդգրկված պաշտոնյաներից մեզ հաջողվեց խոսել միայն բնապահպանության նախարարության ՀՀ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետունի Քամալյանի հետ: Վերջինիս պատասխանները շատ կցկտուր էին: Բոլոր հարցերի պատասխանները նա պայմանավորում էր դեպքի  վայրից վերցված փորձանմուշների փորձաքննության ստանալիք արդյունքներով:

Կլինեն պատասխանները` պարզ կլինի` էկոլոգիական վտանգ կա՞, թե՞ ոչ: Այսինքն` մեր պետական մարմիններին շաբաթներ են հարկավոր, որ կարողանան պարզել` այս կամ այն վայրում մարդկանց առողջության համար վտանգավոր նյութեր կա՞ն, թե՞ ոչ: Եթե կան վնասակար նյութեր, ապա մի քանի շաբաթ էլ պետք է, որ պարզեն` դրանք ընդհանուր բնապահպանական միջավայրի մեջ կներթափանցե՞ն, թե՞ ոչ, եւ այսպես շարունակ: Հարցերի մի ողջ շարան կարելի է թվարկել, որոնց պատասխանները կարող են տալ միայն պատկան մարմինները, իսկ նրանք լռում են: Ի դեպ, պայթյունի փաստի առիթով Շենգավիթի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի («Պայթունավտանգ օբյեկտում անվտանգության կանոնների խախտում») 1-ին մասի հատկանիշներով:

Վահագն Հովակիմյան

Տպել
1290 դիտում

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան