«Երկու տարի է` պատասխան չկա». գյուտարար պապիկը դեռ սպասում է

25/09/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 26-ի համարում

Արդեն երկու տարի է, ինչ Անուշավան Թովմասյանը սպասում է իր արած գյուտի արձագանքին, որն այդպես էլ չկա ու չկա: Ժամանակահատվածը, երբ նա այլեւս դադարել է աշխատել, հենց այնպես չի վատնել. մտածել-մտածել ու գտել է ինքնաթիռները վթարից ապահովագրելու ճարը: «Դա պարաշյուտ ա, բայց պարաշյուտ չէ դա, պարաշյուտի նման ա, ավտոմատ բացվում ա: Ինքնաթիռը, որ ասենք թե վերեւը ավարիոննի եղավ, ընդհանուր ինքնաթիռը հանգիստ, փափուկ վայրէջք ա կատարում գետին»,- հպարտությամբ պատմում է 78-ամյա Անուշավան պապը եւ տարերքի մեջ ընկած` շարունակում.

«Ասենք, ընդեղ ավարիա ա, չէ՞: Մի ռուչկեն լյոտչիկի ձեռքն ա, երբ որ ըտենց բան եղավ, նա ռիչակը թեքում ա, սա թռնում ա օդի մեջ: Որ բարձրացավ վերեւ, ինքնաթիռը մի մոմենտ կենտրոնախույս ուժի տակ ուզում ա իրան գցի գետին, բայց նա արդեն վերեւն ա, ինքնաթիռի կողքերից ճոպաններով պահում ա: Ինքնաթիռը հանգիստ վայրէջք ա կատարում, բայց թե որտեղ, էն էլ Աստված գիտի: Ո՛չ ինքնաթիռն ա վնասվում, ո՛չ էլ ուղեւորները»,- համոզված է գյուտարար ծերունին: Ասում է` Արտոնագրային բաժնից իր գյուտն արտոնագիր է ստացել: Գյուտն ուղարկել է նաեւ Մոսկվա: 

«Ես նույնիսկ զանգեցի Մոսկվա, նրանց գիտական բաժին, ասեցին, որ` այո, մենք տեղյակ ենք դրանից: Ասում ա` գնացել ա Կազան: Ասում ա` մենք ստուգել ենք, լավ ընդունվում ա մեր կողմից, բայց Կազանում ա ինքնաթիռների արտադրությունը, թաթարների մոտ: Մենք ուղարկել ենք, թող իրանք պատասխանեն: Բայց արդեն երկու տարի ա` պատասխան չկա: Սպասում եմ` էսօր, վաղը, էսօր, վաղը»,- անհամբեր է նա: Իսկ անուն ունի՞ իր գյուտը: «Հա, բա ո՞նց»,- ասում ու այդպես էլ չի կարողանում մտաբերել, թե ինչ անունով է կնքել այն:

Նշում է, որ դա իր միակ գյուտը չէ: Նա նաեւ հոգ է տարել, որպեսզի հնարավոր դարձնի ալյումինի ձուլման ամբողջ գործընթացը ձեռքով չանելը. «Ձեռքով լցնում են ստանոկների մեջ, ձեռքով հանում են շիկացած, կարմիր երկաթ, բայց ես ավտոմատացրել եմ»: Միայն թե Սովետի ժամանակ Մոսկվա ուղարկած իր այդ գյուտին ի պատասխան հայտնել էին, թե` «Տովարիշչ Թովմասյան, տակիե վեշչի եստ»: Ընկեր Թովմասյանը, սակայն, կասկածանքով էր վերաբերվել դրան: Գնացել, դիմել էր դատարան: «Դու մի ասա, էս էքսպերտը` Կուզնեցովան, էդ իմ գործը ծախել ա ճապոնացիների վրա: Ուրեմը քանդեցին, քանդեցին, ճապոնացիներին կանչին, բերին կանգնացրին դատարանի առաջ, թե` էս որտեղի՞ց ա ձեր ձեռն ընկել, թե` մենք Կուզնեցովայից ենք առել: Յա՜: Կուզնեցովային բերին, տվին հինգը տարի: Նրանցից վերցրին իմ հեղինակայինը, տվին ինձ»,- հիշում է նախկինում որպես ձուլող աշխատած եւ այդ գործի նրբություններին լավ տիրապետած Անուշավան Թովմասյանը:

Դրանից առաջ նա նաեւ ֆիզիկայի ուսուցիչ է եղել, իսկ 32 տարի շարունակ աշխատել է Համալսարանի մատակարարման բաժնում: Արդեն 5 տարի է, ինչ պարապ է եւ այդ տարիներին բազմաթիվ դժվարություններ է կրել: Այժմ մուրացկանություն անելով է պահում իր գոյությունը: Այդ որոշումն ընդունելը հեշտ չի եղել նրա համար, բայց «մարդ որ սոված ա լինում, ամեն միջոցի դիմում ա»: «Էնքան նալոգները շատ ա, որ չեմ կարա տակից դուրս գամ: Ես առաջին կարգի հաշմանդամ եմ, ոչ մի արտոնություն չկա: Պերճ Պռոշյանը որ գրում էր «Ցեցերը», որ րոպեն մի անգամ ցեցեր լցվում են տուն: Իսկական էդ ցեցերն են հիմի, որ րոպեն մի անգամ գալիս են, դուռը ծեծում: Ի՞նչ ա: Ջուրը տար մուծի, էն մեկ գալիս ա` հոսանքը տար մուծի, էն մեկ գալիս ա` աղբը տուր: Ա՛յ մարդ, որդի՞ց տամ: Դե, պատասխանի»,- գանգատվում է թոշակառու պապիկը:

Բայց որքան էլ սկզբում դժվար է եղել նման «աշխատանք» սկսելը, սակայն, ասում է, դրամ խնդրելը գնալով համեմատաբար հեշտ է դառնում: Չնայած, ամեն դեպքում, կողքից նկատում ես, որ մինչ անցորդը ձեռքը գրպանը կտանի եւ մանրադրամ կհանի, դողացող ձեռքերով ծերունին մինչեւ վերջ էլ հայացքը գետնից չի բարձրացնում: Երեկոյան ժամերին ձեռնափայտի օգնությամբ նա անընդհատ քայլում է Երեւանի կենտրոնական փողոցներում` ափը պարզած: Որպես կանոն, մուրացկաններն իրենք էլ են նկատում, որ տեղացի բնակչությունը վատ է ապրում:

«Օրինակ` էդ ախպարները որ գալիս են, դրանք վերցնում են մի 500 դրամ, 200 դրամ տալիս են: Տեղի մարդը չի կարա տա, չունի: Չեմ կարա մեղավորեմ»,- դրության մեջ է մտնում Անուշավան պապը, որն իր հագուկապով տարբերվում է քաղաքում հանդիպող մյուս մուրացիկներից: Եթե մյուսները ջանում են իրենց հնոտիներով հնարավորինս խղճահարություն առաջացնել, ապա նա հագնվում է բավականին կոկիկ: «Ես չեմ կարա տենց, աղջիկ ջան: Ամանչում եմ: Իմ շրջապատն ուրիշ ա եղել Սովետի ժամանակ: Կան մարդիկ, որ չկան, մարդիկ կան, որ կենդանի են: Գալիս են նայում են, ասում են` հա, հասկացանք, բա շորե՞րդ ինչի ա տենց»,- պատմում է հաշմանդամ թոշակառուն, ով ուզում է անպայման իր դժգոհությունը հայտնել խանութներում աշխատող գործակատարներից, որոնք թալանում են մուրացկանությամբ վաստակած իր գումարը:

«Սարով ոչխարը տանում են, գայլերը նայում են ոչխարներին, ջուր լցվում է բերանները, սկսում են ատամները չխկչխկացնել, թե ոչխարին ոնց պըտի ուտեն: Հիմա էդ գործակատարները որ ընդեղ աշխատում են, այ ըտենց են: Որ հանկարծ մի մարդ ա մտնում, չէ՞, նրանք աշխատում են մեկ մյուսին աչքով-ունքով անել, թե ոնց անենք, թալանենք: Բա, դրանք էդ են»,- համեմատություն է անցկացնում նա: 

Աննա Զախարյան

Տպել
1348 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին