Մենդելեեւի պարբերական աղյուսակի 150-ամյակն է․ հայտնի գիտնական Յուրի Հովհաննիսյանը Մեսրոպ Մաշտոցի շքանշան ստացավ

24/09/2019 schedule21:35

Ֆիզիկոս, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը, ում անունն է կրում քիմիական տարրերի պարբերական աղյուսակի 118-րդ տարրը, այսօր պարգեւատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Առիթը հոբելյանական է, այս տարի լրանում է քիմիական տարրերի պարբերական աղյուսակի հայտնագործման 150-ամյակը, որը ստեղծել է ռուս անվանի գիտնական Դմիտրի Մենդելեեւը: 2019 թվականը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է պարբերական համակարգի միջազգային տարի: Այս առիթով Փարիզում հունվարի 8-ից մեկնարկել են միջոցառումներ:

Հոբելյանական տարվա կապակցությամբ ԳԱԱ-ի կազմակերպված հանդիսավոր նիստի ժամանակ ողջույնի եւ շնորհավորական խոսքով հանդես եկան  ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ով իր խոսքում նշեց, որ 150-ամյակին նվիրված միջոցառումներ տեղի են ունենում ամբողջ աշխարհում, եւ Հայաստանը դրանից անմասն չէ,  հատկապես վերջին տարիներին:

Արայիկ Հարությունյանը կարդաց նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը, ով այժմ գտնվում է գործուղման մեջ եւ չի կարողացել ներկա գտնվել միջոցառմանը: Խոսելով հոբելյանական տարվա մասին՝ նախագահը շեշտել էր, որ չենք կարող չնշել Հայաստանի ֆիզիկոսների, քիմիկոսների ամբողջ աշխարհում ճանաչում գտած արդյունավետ հետազոտությունները եւ ձեռքբերումները:

«Այսօրվա նիստին մասնակցում է նրանցից մեկը, մեր ժամանակակիցը, ականավոր գիտնական ակադեմիկոս, քիմիկոս Յուրի Հովհաննիսյանը, ով հսկայական ավանդ ունի գիտության, մասնավորապես միջուկային ֆիզիկայի զարգացման գործում»,- ասվում էր նախագահի ուղերձում:

Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ գիտնականը շատ մրցանակաների է արժանացել, եւ այսօր ՀՀ կառավարությունը ուզում է բարձր գնահատել նրա վաստակը գիտության մեջ եւ հանդես է գալիս կարեւոր նախաձեռնությամբ՝ շնորհելով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը:

Յուրի Հովհաննիսյանը Մենդելեեւի աղյուսակի ծանր տարրերի բացահայտման համահեղինակներից է: 2016 թվականին նրա պատվին պարբերական աղյուսակի ատոմային 118 թվի ներքո գտնվող տարրը կոչվել է «օգանեսիում» (Og)՝ հաշվի առնելով նրա ավանդը միջուկային ֆիզիկայի բնագավառում, հատկապես` գերծանր տարրերի հայտնաբերման ուղղությամբ: Ինչպես նշվեց նիստի ժամանակ, եզակի դեպք է, երբ գիտնականի կյանքի օրոք  տարրը կոչվում է նրա պատվին, նման բան շատ քչերին է հաջողվել:

«Օգանեսիում» տարրը եզրափակում է Մենդելեեւի աղյուսակի յոթերորդ պարբերությունը: Այն իներտ գազ է, սակայն դրա ֆիզիկական, քիմիական հատկությունները այդ խմբին պատկանող այլ տարրերից տարբերվում են։ Մենդելեեւի պարբերական աղյուսակը համալրած 4 տարրերի անվանումները՝ 113՝ «Nihonium», 115՝«Moscovium», 117` «Tennessine» եւ 118` «Oganesson» հաստատվեցին 2016 թվականի նոյեմբերի 28-ին՝ Տեսական եւ կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC) կողմից:

Այսօրվա նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ  Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սոֆյա Այդինյանը, ով 118-րդ՝ «Oganesson» տարրի մրցանակակիր է դարձել։ Մրցանակաբաշխությունն ընդգրկված է եղել  հոբելյանական 150-ամյակի միջոցառումների մեջ:

Աշխարհի 87 երկրներում Մենդելեեւի պարբերական աղյուսակի 150-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվելու են ողջ տարվա ընթացքում. կայանալու են բազում  գիտաժողովներ, նիստեր:

Պարգեւատրումից հետ Արայիկ Հարությունյանը «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էր կատարել՝ տեղադրելով իր եւ Յուրա Հովհաննիսյանի լուսանկարը: «Այսօր աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը պարգեւատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` գիտության ոլորտում նշանակալի ներդրման համար: Մեծ պատիվ է լինել նրա կողքին, անձամբ հանձնել այս բարձր պարգեւը»,- գրել է նախարարը:

Տպել
4364 դիտում

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը