Ծանրորդ Հակոբ Մկրտչյանն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվիրում է ապագա որդուն

Աշխարհի նորընծա չեմպիոն ծանրորդ Հակոբ Մկրտչյանի հաջողությունն աշխարհի 2019թ. առաջնությունում հատուկ հասցեատեր ունի: Այս մասին մարզիկը նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Նա ասաց, որ այն նվիրում է իր ապագա երեխային:

«Նվիրում եմ հունվարին լույս աշխարհ եկող տղայիս»,- ասաց նա:

Թայլանդական Պատայա քաղաքում ընթացող մրցաշարի 89կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը երեկ՝ սեպտեմբերի 23-ին, չեմպիոն դարձավ երկամարտի 375կգ արդյունքով: Պոկում վարժությունը նա 167կգ-ով ավարտեց 4-րդ տեղում: Հրումում շտկեց իրավիճակը: 2-րդ մոտեցմամբ գլխավերեւում պահելով 208կգ-ը՝ ոչ միայն փոքր արծաթ նվաճեց, այլեւ ապահովեց չեմպիոնությունը: Աշխարհի 2018թ. առաջնությունում Մկրտչյանը նույնպես կարող էր պայքարել ոսկու համար, սակայն 213կգ-ը հրել չստացվեց: Այս տարի նպատակ էր դրել ամեն ինչ անել՝ սխալը չկրկնելու համար:

«Տպավորություները շատ մեծ են: Սխալս պետք է ուղղեի, դա էր իմ առջեւ դրված, եւ արեցի դա: Ես առհասարակ չեմ լարվում մրցումների ժամանակ՝ ինչ ուզում է լինի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ արդեն խոսել է ընտանիքի անդամների հետ, ու բոլորը շատ ուրախ են:

Այս տարի Հակոբ Մկրտչյանը նաեւ Եվրոպայի չեմպիոն էր դարձել: Այն ժամանակ ծանրորդը նշում էր՝ չի կարողանում հավատալ, որ հասել է դրան: Խոստովանում է, որ հիմա էլ նմանատիպ հոգեվիճակում է։

«Դե, նույն զգացողություններն են մոտս, ուղղակի ավելի մեծ»,- ասաց նա:

Եվրոպայի առաջնությունից հետո Մկրտչյանի հիմնական նպատակն աշխարհի առաջնությունն էր: Հիմա էլ մտածում է Տոկիո 2020-ի մասին: Ցանկանում է օլիմպիական ոսկին:

«Նպատակը մեկն է՝ հասնել ամենաբարձրին»,- ասաց նա՝ հաջողություն մաղթելով աշխարհի 2019թ. առաջնությունում ՀՀ-ն ներկայացնող մյուս մարզիկներին:

Աշխարհի առաջնությունում Մկրտչյանի ոսկին միանգամայն սպասելի էր ՀՀ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի համար: ՀԺ-ի հետ զրույցում մասնագետն ընդգծեց, որ Մկրտչյանը կարող էր անել դա նաեւ աշխարհի 2018թ. առաջնությունում, եւ ընդգծեց, որ նա շարժվում էր դեպի այս հաղթանակը:

«Անցած տարի, եթե 213կգ-ը հրեր, դառնում էր չեմպիոն: Անցած տարի չարեց, այս տարի արեց: Եվրոպայի չեմպիոնն է, իհարկե գնում էր դրան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ անցած տարվա համեմատությամբ Մկրտչյանն այս տարի բարելավել էր պոկում վարժությունը, ինչն էլ նպաստեց արդյունքին:

Երեկ 89կգ քաշային կարգում Հայաստանն էր ներկայացնում նաեւ Դավիթ Հովհաննիսյանը: Երկամարտի 355կգ-ով գրավեց 12-րդ տեղը:

Աշխարհի 2019թ. առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին: Ավարտվում է 27-ին: Ավելի վաղ ՀՀ հավաքականի կազմում պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81կգ): Հրումում նա 0 էր ստացել: Վաղը պայքարի մեջ կմտնի ՀՀ ընտրանու եւս 2 ծանրորդ՝ Տաթեւ Հակոբյանը (81կգ), եւ Սամվել Գասպարյանը (102կգ):

Աշխարհի 2019թ. առաջնությունում Հակոբ Մկրտչյանի մոտեցումների տեսանյութերը՝ այստեղ:

Տպել
1840 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ