Անգամ վկայի կարգավիճակով դատարանում հարցաքննությունը կարող էր շատ ծանր լինել Հայկ Հարությունյանի համար․ Սեդա Սաֆարյան

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը պատասխանատու է Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության զորքերի գործողությունների համար. ցանկալի կլիներ, որ նա հարցաքննվեր դատաքննությունում, եւ պատասխան տար այս հարցերին։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարեց Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

Առավոտյան հայտնի դարձավ, որ այս գիշեր՝ ժամը 23։30-ի սահմաններում, հայտնաբերվել է 2008 թվականին ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախնական տեղեկություններով՝ Հայկ Հարությունյանն ինքնասպան է եղել։ Նշենք, որ նախկին ոստիկանապետը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում։ Դեպքից հետո կարծիքներ հնչեցին, որ Հարությունյանի ինքնասպանությունը կապ ունի հենց այս գործի հետ։ Թեմայի շուրջ զրուցել ենք Սեդա Սաֆարյանի հետ։

- Տիկին Սաֆարյան, թեեւ դեռ նախնական վարկած չկա՝ ինչու է նախկին ոստիկանապետն ինքնասպան եղել, բայց որպես գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ՝ ի՞նչ եք կարծում, նախկին ոստիկանապետի մահվան դեպքը կապ ունի՞ Մարտի 1-ի գործի հետ, արդյոք նրա ցուցմունքներում այնպիսի հանգմանանքներ եղե՞լ են, որոնք կարող էին նման քայլի դրդել։

- Անկեղծ ասած՝ Հայկ Հարությունյանի ցուցմունքներում, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական վարկածն է, ինչը մշտապես շարադրել են։ Խոսքն այն վարկածի մասին է, թե Մարտի 1-ի առավոտյան քաղաքացիները ինչ-որ բաներ էին շպրտում, դրա համար հանրահավաքը ցրեցին, եւ այլն, եւ այլն, այս կարգի անհեթեթ պատճառաբանություններ, ինչը հակասում է ոչ միայն գործի նյութերին, այլ նաեւ ՄԻԵԴ-ի այն գնահատականին, ըստ որի՝ Մարտի 1-ի առավոտյան ոստիկանության իրականացրած գործողությունները անհամաչափ ուժ են եղել ժողովրդի վրա։ Հետեւապես՝ Հայկ Հարությունյանը ճիշտ ցուցմունքներ չի տվել։ 
Այսօր մի լուր է տարածվել, թե Հայկ Հարությունյանի կյանքը կերել են իրավապահները․ կարծում եմ՝ այսօրվա բոլոր ամբաստանյալներն են ժողովրդի կյանքը կերել 2008 թվին։ Ու եթե իրենք ժողովրդի կյանքն ուտելու համար հարցաքննվելը համարում են իրենց կյանքը ուտել, ապա կարող էին այդ դժվարություններին չդիմանալ եւ պատրաստ չլինել ճշմարտությունն ասել, իրենց արարաքների համար պատասխանատվություն կրել, դրա համար էլ գուցե ընտրում են այս ճանապարհը․․․ով իմանա։ 
Առայժմ մահվան հանգամանքները պարզված չեն, ինչպես ասացիք՝ վարկած է շրջանառվում, թե ինքնասպան է եղել, բայց կարծում եմ՝ դեռ քննություն պիտի տանել, պարզել՝ ինքնասպան է եղել, թե սպանել են։ Որովհետեւ եթե ընդունենք, որ Մարտի 1-ի հետ կապված խնդիրներով է պայմանավորված այս դեպքը, ապա Հարությունյանը էլի հարցաքննվել էր, ցուցմունքներ էր տվրել, ինչո՞ւ այս մեկուկես տարիների ընթացքում նման արարք չարեց, գուցե արդեն հասունացել էր իրենց պատասխանատվության ժամանակը։

- Հայկ Հարությունյանը քանի՞ անգամ եւ ինչ կարգավիճակներով է հարցաքննվել հեղափոխությունից առաջ եւ հեղափոխությունից հետո։

- Հեղափոխությունից առաջ նա չի հարցաքնվվել։ Այդ քրեական գործով գրեթե որեւէ պաշտոնյա չի հարցաքննվել, ո՞վ է իրենց մեղավոր համարել, որ մի հատ էլ հարցաքննեին։ Փաստահավաք խմբում Հայկ Հարությունյանին լսելու համար մենք ծանուցումներ ուղարկեցինք նրան, երկու անգամ պայմանավորվեցինք, որ ներկայանա, բայց չներկայացավ՝ տարբեր պատճառաբանություններով։ Իսկ հեղափոխությունից հետո հարցաքննվել է երկու անգամ՝ վկայի կարգավիճակով։ Բայց չեմ կարող ասել՝ անջատված գործով ինչ կարգավիճակով է հարցաքննվել։

- Տիկին Սաֆարյան, կարո՞ք եք մանրամասներ ներկայացնել Հայկ Հարությունյանի ցուցմունքի այն հատվածներից, որտեղ խոսում է Մարտի 1-ի առավոտյան ոստիկանության զորքերը Ազատության հրապարակ մտցնելու մասին։

- Իրականում 2008-ին նա շատ առանցքային դեր է ունեցել։ Որքանով Միքայել Հարությունյանն է զինվորական ուժերով մասնակցել հանրահավաքի ցրման գործընթացին եւ ներքաղաքական կյանքին, այնքանով էլ Հայկ Հարությունյանի գործողություններով է սկսվել Մարտի 1-ի առավոտը։ Տեղանքի զննություն անելու հարկ չի եղել, օպերատիվ տեղեկություններ էլ չեն եղել։ Երբ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանից փաստահավաք խմբում ինչ-որ տեղեկություն էինք ուզում, թե ինչ օպերատիվ տեղեկություններ են ունեցել, նա մեզ որեւէ պատասխան չի տվել, եւ ասել է՝ դիմեք ոստիկանապետին։ Եթե Գորիկ Հակոբյանն ունենար այդպիսի տեղեկություն, մեզ կտրամադրեր։ Մեր հաղորդակցություններում նա երբեւէ չի խոսել օպերատիվ տեղեկությունների առկայության եւ դրանք տրամադրելու հանգամանքների մասին, նա մեզ մշտապես ուղղորդել է ոստիկանություն։ Այս պարագայում մի կողմ ենք թողնում Գորիկ Հակոբյանին եւ հիմնավոր հետեւություն ենք անում, որ Մարտի 1-ի առավոտվա գործողությունները զուտ Հայկ Հարությունյանի եւ Ռոբերտ Քոչարյանի խորհրդակցությունների ընթացքում ծնված գործողություններ են, եւ այդ գործընթացը միտված է եղել բացառապես Մարտի 1-ի հանրահավաքի ցրմանը, եւ բռնի ուժի կիրառումն այդ նպատակն է հետապնդել։ Որեւէ տեղեկատվություն չի եղել, որ դեսպանատների մոտ զենքի կուտակում է եղել, եւ այլն։ Եթե այդ կարգի տեղեկություններ լինեին, ապա այդ ժամանակ իրենք կունենային այդպիսի զեկուցագրեր եւ օպերատիվ տեղեկություններ, ոչ թե այդ զեկուցագրերը կսարքեին ամիսներ անց։ Սա խոսում է այն մասին, որ Հայկ Հարությունյանը այս հանգամանքների կապակցությամբ լուրջ ցուցմունքներ պետք է տար։

- Դուք նշեցիք, որ այդ գործողությունները իր եւ Քոչարյանի խորհրդակցությունների արդյունքում են եղել։ Հարությունյանը ցուցմունքի մեջ նշե՞լ է՝ ինքն է հրաման տվել, թե՞ Քոչարյանը։

- Ասեմ, որ ինքը նաեւ Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովում հարցաքննվելու ժամանակ է ընդունել, որ Քոչարյանը տեղյակ է եղել այդ միջոցառումն անցկանելու մասին։ Իրականում ամեն ինչ Ռոբերտ Քոչարյանն է ցուցում տվել, ինքն էլ ընդունել է, որ իրեն հաղորդել են, որ Գորիկ Հակոբյանը եւ մյուսները ներկայացրել են՝ իբրեւ Ազատության հրապարակում այդպիսի իրավիճակ է։ Ուզում եմ ասել՝ այնպես չէ՝ ինքը տեղյակ չի եղել, կամ իր խոսքը չի ասել։ Որովհետեւ, երբ օպերացիայի մասնակիցներին, կամ Հայկ Հարությունյանի տեղակալներին հարցնում էինք՝ Հանրապետության նախագահը տեղյա՞կ էր միջոցառման մասին, իրենք ընդունում էին, որ տեղյակ էր, բա հո այդպիսի միջոցառումը առանց նախագահի իմացության չէին անցկացրել։ Դրան հաջորդում էր մեր այն հարցը, որ եթե դուք գտնում եք, որ ձեր «Օպերատիվ միջոցառումների մասին» օրենքի շրջանակում եք արել այդ գործողությունները, դուք ամեն միջոցառման մասին տեղյակ ե՞ք պահում նախագահին, իրենց գործառույթն էր, ինչո՞ւ էին տեղյակ պահում։ Երբ ամբողջության մեջ ես նայում, իհարկե ամեն ինչ կազմակերպված էր եւ ուղղակի աբսուրդ է մտածել, որ այս ամենից Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն տեղյակ չէ, այլեւ ակտիվ մասնակցություն չի ունեցել։ Ես չգիտեմ՝ ինչն է դրդել Հայկ Հարությունյանին այդպիսի քայլի գնալ, կամ չգիտեմ՝ ում էր ձեռնտու, որ նա չլիներ այս օրերին, դա հետո երեւի թե կպարզվի, սակայն կարծում եմ, որ այսօր իր համար դժվար էր բերանից հնչեցնել մի հստակ նախադասություն, որ իրեն դա ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Ես հասկանում եմ, որ Քոչարյանին օգնելու ցանկություն այսօր շատերն ունեն, եւ եթե դրա հետ կապված ՀՔԾ-ում իրենց գործառույթների շրջանակում իրեն հարցեր են ուղղել, ու դա դուր չի եկել իրեն, ես չեմ կարող դա դիտել որպես մահվան համար հիմք հանդիսացող հանգամանք։ Այդ տեսանկյունից ընդունելի չէ, երբ լուրեր են շրջանառվում, թե իբր ՀՔԾ-ն Հայկ Հարությունյանին ասել է՝ ոստիկանության զորքի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի (Մարտի 1-ի գործով մեղադրյալ,-խմբ.) կամ Քոչարյանի դեմ ցուցմունք տուր։ Ինքը ցուցմունք կտար, թե չէր տա, այդ գործառութային կապերն ամեն ինչի մասին ասում են, եւ գործողությունների ամբողջականությունն ամեն ինչ ասում է, ՀՔԾ-ի ինչին է պետք այսօր Քոչարյանի վրա ցուցմունքեր վերցնել, եթե նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքը խիստ բավարար է եւ կարծում եմ՝ շրջանառվող լուրերը ճիշտ չեն եւ նպատակ են հետապնդում կրկին օգնելու Քոչարյանին։

- Հայկ Հարությունյանի ցուցմունքների ո՞ր հատվածներն են հակասում ոստիկանության այլ ծառայողների ցուցմունքներին։

- Երբ Հայկ Հարությունյանն ասում էր, թե իրեն տեղեկություններ են տրամադրել, իբր ցուցարանների մոտ զենք-զինամթերք կա, սա հերքվում է նաեւ քրեական գոծով անցնող այլ ոստիկանների ցուցմունքով։ Նրանցից մեկը հստակ ներկայացրել է, թե առավոտն ինչպես է ոստիկանությունն ինքը տեղափոխել զինամթերք եւ ինչպես է հարձակման անցել ժողովրդի վրա, եւ ստացվում է, որ ոստիկանությունն ինքն է այդ զինամթերքը դրել, որպեսզի օգտագործի եւ հարձակվի խաղաղ, վրաններում քնած ցուցարարների վրա։ 
Կամ, երբ ՀՔԾ-ն հարցրադրումներ է ուղղել մարդկանց, թե դուք զեկուցագրեր եք գրել ձեր վերադասներին եւ հայտնել, որ տեղեկություններ ունեք զենք-զինամթերքի առկայության մասին, նրանք հերքել են իրենց կողմից զեկուցագիր գրելու հանգամանքը: Այնուհետեւ քննիչը նրանց տվել է իրենց ստորագրած զեկուցագրերը, նոր սկսել են հիշել, որ Մարտի 1-ից հետո ամիսներ անց փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը իրենց ասել է զեկուցագրեր գրեն հետին թվով, որովհետեւ դրանք այն ժամանակ չէին եղել, հետեւապես անօրինական են այն բոլոր գործողությունները, որոնք կատարել են։ Ստեղծված իրավիճակը, թե իբր ոստիկանությունը գործել է «Ոստիկանության մասին», «Օպերատիվ միջոցառումների մասին» օրենքների համաձայն, սրանք բոլորն իմիտացիա են, որովհետեւ ընդհանրապես այդ ամենը դեռ փետրվարի 23-ի խորհրդակցությունից սկսած, եւ Մարտի 1-ով ավարտված գործընթաց է եղել։ Հայկ Հարությունյանը փետրվարի 23-ից իմացել է, թե ինքն ինչ է անելու։ Ուզում եմ ասել՝ այն, որ ոստիկանության որոշ կառույցներ՝ նույն հատուկ նշանակության ջոկատները եւ ոստիկանության զորքերը, զինված եկել-մասնակցել են այս ամենին, դրանց բոլորի պատասանատուն Հայկ Հարությունյանն է, այնպես չէ, որ նա չգիտեր, թե զորքը գործուն միջամտություն է ունեցել։ Սակայն այսօր նրա չլինելը գործով ամբաստանյալների մեղադրանքի հիմնավորվածության կամ օրինականության վրա որեւէ ազդեցությւոն չի կարող ունենալ, որովհետեւ սա ըդամենը մի դրվագ է, որը ներառված է նրանց մեղադրանում։

- Տիկին Սաֆարյան, նախկինում մամուլում հրապարակումներ կային, որ Հայկ Հարությունյանը ոստիկանապետի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Քոչարյանին, սակայն վերջինս չի ստորագրել։ Հարությունյանն իր ցուցմունքում սրա մասին հիշատակե՞լ է։

- Չեմ հիշում ցուցմունքում, բայց հիշում եմ, որ այդ ժամանակ ասացին՝ Հայկ Հարությույանը դիմում է գրել, այդ տեղեկությունը շրջանառվում էր, քանի անգամ հրաժարականի լուրը պտտվեց, բայց չեմ կարող ասել՝ իրականում եղել է, թե ոչ։

- Իսկ դուք Հարությունյանին լրացուցիչ հարցաքննելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ էիք եւ միջնորդելո՞ւ էիք։

- Շատ ցանկալի էր, որպեսզի Հայկ Հարությունյանը հարցաքննվեր դատաքննությունում, եւ պատասխան տար այս հարցերին, կարծում եմ՝ իրականում կարող էր իր համար շատ դժվար իրավիճակ լինել, անգամ վկայի կարգավիճակով դատարանում հարցաքննությունը կարող էր շատ ծանր լինել, որովետեւ իմ մատնանշած ոչ մի հարցի չէր կարող պատասխանել։ Կարծում եմ՝ սրանք են պատճառները եւ այս խորքային հարցերն են, որ կարող էին իր կյանքը բարդացել, չեմ կարող ասել՝ ինչ է կատարվել նրա հետ, հոգեբանական ինչպիսի վիճակում է գտնվել այս օրերին, եւ ինչու հանկարծ որոշեց հիմա այդ քայլն անել, կամ եթե սպանություն է, ինչու դա անել հիմա։ Ես կուզեի ամբողջական կազմին, Հայկ Հարությունյանին, Միքայել Հարությունյանին լսեինք, կուզեի հնարավորություն ունենային խոսելու, եւ քանի որ Քոչարյանն ու նրա պաշտպանության թեւը շատ հարցեր շահարկումների առարկա են դարձնում, ես չէի ցանկանա, որ դատավարության կարեւոր ֆիգուրները դատարանում չլինեին։

Տպել
8026 դիտում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը