Նույնիսկ իմ մեքսիկ կինն է ուզում ապրել ՀՀ-ում. Գլենդելի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցի մասին

Ավելի քան 20 հազար մարդ է մասնակցել Լոս Անջելեսի Գրանդ Փարքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը: Նա ընդգծել է, որ, իր հիշելով, վերջին շրջանում ՀՀ որեւէ ղեկավարի ԱՄՆ-ում այդքան մարդ չի դիմավորել:

Ներկայացնենք քաղաքապետի հետ մեր զրույցը.

- Պարո՛ն Նաջարյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լոս Անջելեսում հրավիրած հանրահավաքը բավական մարդաշատ էր: Մարդիկ ի՞նչ տպավորություն ստացան:

- Այո՛, հանրահավաքը հրավիրվել էր Լոս Անջելեսի քաղաքապետարանի առջեւ: Այդ զբոսայգին շատ հարմար տեղ չէր, մարդիկ ոտքով չէին կարող գալ, մեքենայով պիտի գային: Բավական լեցուն էր հրապարակը: Ճիշտ թվերը չգիտեմ, բայց 20 հազարից ավելի մարդ, վստահ եմ, կար: Ես վստահ եմ, որ եթե ավելի հարմար տեղ լիներ, շատ մարդիկ կհավաքվեին, բայց դժբախտաբար մենք չունենք այդպիսի տարածք, ինչպես Երեւանում կա, որ բոլոր ցանկացողները հավաքվեն: Գիտեմ, որ շատերը ուզում էին գալ, շատերը ինտերնետով, «Յութուբ»-ով, հեռուստացույցով նայում էին: Բոլորն էլ Նիկոլ Փաշինյանին ընդունեցին շատ լավ: Շատ ուրախ էին, մի քանի անգամ խոսքն ընդհատեցին, որպեսզի ծափահարեն:

- Եղե՞լ էր նման դեպք, որ այդքան շատ մարդ ուզենար հանդիպել Հայաստանի ղեկավարին:

- Ես չեմ հիշում նման դեպք, սա առաջին անգամն էր: 2-3 տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը եկավ, այսպես ելույթ չունեցավ: Նրա ելույթները ավելի փակ տարածքներում էին. ես չեմ տեսել, որ Լոսում այսքան մարդ հավաքվի: Այսքան բազմություն մեկ էլ հավաքվում է՝ Մեքսիկայի անկախության տոնը նշելու: Լոս Անջելեսում միլիոնավոր մեքսիկացիներ կան:

- Իսկ ի՞նչ տպավորություն ստացան մարդիկ. խոսե՞լ եք նրանց հետ:

- Մենք՝ որպես հայ, շատ ուրախ էինք, որ ինքը եկավ Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Շատ ուրախ ենք, որ Հայաստանում պիտի շարունակի իշխել ժողովրդի ուժը, ժողովրդի կամքը: Փաշինյանն իր ելույթում ասաց, որ կոռուպցիան պիտի վերացնի, պիտի փողոցներն ավելացնի եւ լայնացնի: 1,5 տարի առաջ մենք էլ փողոցում էինք, ուզեցինք այս շարժումը, իրականացավ: Այնպես որ սա մեր իրավունքն է՝ իրեն գովել: Սա առիթ էր, որ իրեն ասենք՝ այո՛, մենք ձեր կողքին կանգնած ենք, ձեր ճանապարհը ճիշտ է, շարունակեք այդ ճանապարհը:

- Պարո՛ն Նաջարյան, իսկ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներ չեղա՞ն: Չկայի՞ն մարդիկ, որ դեմ էին նրան:

- Ես մեկ մարդու չտեսա, հնարավոր է՝ կային, բայց ես չտեսա:

- Իսկ ո՞րն էր Փաշինյանի ամենակարեւոր ուղերձը, որ բոլորին դուր եկավ:

- Ինքն ասաց, որ չպիտի փոխի իր ճանապարհը, պիտի շարունակի իր ծրագիրը, Հայաստանն ավելի լավը պիտի լինի: Բոլոր սփյուռքահայերին հրավիրեց հայրենիք, որ գնան, գործ սկսեն, վայելեն Հայաստանը: Այսօր բիզնեսմենների հետ է հանդիպելու, վստահաբար ավելի մանրամասն պիտի խոսի, թե հիմա ինչքան ավելի հեշտ է Հայաստանում բիզնես սկսելը, քան առաջ, եւ ինչ բիզնեսներ են պետք, ինչ փոփոխություններ կան հիմա, քան Սերժ Սարգսյանի ժամանակ: Գիտես, լսած ենք, որ շատ կոռուպցիա կար, ուրիշ խնդիրներ կային, եթե նոր բիզնես էիր ուզում բացել այն ժամանակ: Վստահ եմ, որ ինքը պիտի բացատրի մեզ՝ ինչպես պետք է գումարները բերենք Հայաստան, գործ սկսենք: Կարծում եմ, որ իր խոսքի ամենակարեւոր մասն այն էր, որ Հայաստանը շատ հաջողակ երկիր պիտի դառնա շատ շուտով:

- Իսկ ինչ եք կարծում՝ մարդիկ կլսե՞ն հայրենիք վերադառնալու Փաշինյանի կոչը:

- Շատերը մտածում են: Ես բարեկամներ ունեմ, որոնց երկար ժամանակ չեմ տեսել: Հարցնում եմ՝ ո՞ւր եք, ասում են՝ Հայաստանում ենք ապրում արդեն կես տարի: Նույնիսկ իմ կինը, որ հայ չէ, մեքսիկ է, ինքը նույնպես ուզում է ապրել Հայաստանում: Զարմանալի է, բայց այդպես է: Մենք տեսնում ենք, որ հիմա շատերն են՝ որպես զբոսաշրջիկ, գնում Հայաստան, գնում, տեսնում են, որ Հայաստանն ապահով, անկախ երկիր է, այնտեղ ազատություն կա, շատ ջերմ է ժողովուրդը, եւ ինչո՞ւ չես ապրի այստեղ. կյանքի որակը լավ է, գները, ծախսերը Լոս Անջելեսի, Կալիֆորնիայի պես բարձր չեն, շատերը միտք ունեն վերադառնալ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Երեկ նա հանրահավաք էր հրավիրել Լոս Անջելեսի հայտնի այգիներից մեկում, որին մասնակցել են բազմահազար քաղաքացիներ: 

Տպել
4301 դիտում

Նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Տղաները մաքսիմում նվիրվեցին, բայց որակական առումով զիջեցինք. ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչը՝ Հունաստանին պարտվելու մասին

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վաճառում են իրենց առանձնատունը․ այն գնահատել են 3,5 միլիոն դոլար

Վերջ. ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց դժգույն խաղով ու պաշտոնապես հրաժեշտ տվեց Եվրո 2020-ին

Երեւանում 37-ամյա կինը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

Քեզ հետ ենք, Վենետիկ․ Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնում հեղեղվող քաղաքի բնակչությանը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետմահու Արիության մեդալով է պարգեւատրվել հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը. ԱԻՆ

Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը դատարանին միջնորդեց դատակոչել Գագիկ Ծառուկյանին, Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ արտահերթ ընտրությունների պահանջով. 2 օր է՝ երթեւեկելի պողոտան փակ է

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային

Գործկո՛մ, դո՛ւրս. ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուները պահանջում են ՀՖՖ գործկոմի հրաժարականը

Բացառվում է, որ ցանկապատի մեջ ապրենք. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները կենդանի պատ են կազմել

Իսրայելը և Միացյալ Նահանգները ոչ մի բարեկամ չունեն. Հասան Ռոհանի

Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին

Բացահայտվել է Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած ամերիկացի սենատորի կապը թուրք լոբբիստների հետ

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում Ֆրանսիայի հրապարակում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի կազմը Հունաստանի դեմ խաղում

ԱՄԷ-ի ներդրողից 515 մլն դրամ է հափշտակվել. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)