Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը եւ ավագ Հենրիխ Մխիթարյանը ՖԻՖԱ-ի տարվա լավագույնների՝ The Best-ի քվեարկությանը չեն մասնակցել տեխնիկական խնդրի պատճառով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ասացին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից: Ֆեդերացիայից ընդգծեցին, որ որեւէ դիտավորություն չի եղել:

«Ֆուտբոլային հանրության հարգելի՛ անդամներ,

Երեկ Իտալիայի Միլան քաղաքում կայացավ The Best FIFA Football Awards ամենամյա մրցանակաբաշխությունը: Ըստ կանոնակարգի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի եւ մարզչի անվանակարգում քվեարկում են ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների ներկայացուցիչները (ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, ավագը եւ մեդիայի 1 ներկայացուցիչ):

2019թ. օգոստոսին ՀՖՖ-ն ունեցավ սերվերի հետ կապված տեխնիկական խնդիրներ: Հենց այդ ժամանակահատվածում է ՖԻՖԱ-ն ուղարկել քվեարկության համար նախատեսված նամակ-ձեւաթուղթը, որը չի հասել հասցեատիրոջը, եւ հենց այդ պատճառով էլ ՀՖՖ-ն չի ներկայացրել քվեարկության իր տարբերակները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ չկա որեւէ միտում, հատկապես հաշվի առնելով, որ նախորդ տարիներին ՀՖՖ-ն մշտապես ներկայացրել է քվեարկության իր տարբերակները:

Հայցում ենք ֆուտբոլային հանրության, ինչպես նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի եւ ավագի ներողամտությունը եւ հավաստիացնում, որ հետագայում հետամուտ կլինենք քվեարկության պատշաճ իրականացմանը»,- նշեցին ՀՖՖ-ից:

Հայաստանը ներկայացնող լրագրող Ռոբերտ Գասպարյանը քվեարկությանը մասնակցել է: Առաջին տեղում նա նշել է Վիրջիլ վան Դեյկին, 2-րդ տեղում՝ Մոհամեդ Սալահին, 3-րդ տեղում՝ Էդեն Ազարին:

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, կայացած The Best 2019 մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Լավագույն մարզչի մրցանակն ստացավ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Տպել
1918 դիտում

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»