ՀՀ-ում նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ. նախարար

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ» թեմայով աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Եվրոպական միության «Թայեքս» գործիքի շրջանակում: Այս մասին հայտնում են ԱՆ-ի մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Աննա Վարդապետյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ, այլք:

Նախարարը, շնորհակալություն հայտնելով Եվրոպական միությանն աշխատաժողովը կազմակեպելու համար, նշել է, որ 2018 թվականի գարնանային իրադարձություններից հետո Հայաստանում դատաիրավական համակարգի իրական բարեփոխումները դարձան Կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը: Այս համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել է հանրային քննարկման փուլն անցած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումների կատարելու մասին  նախագիծը, ինչպես նաև բարեփոխումների առավել ընդգրկուն նախագծերը՝ Դատաիրավական և Հակակոռուպցիոն ռազմավարությունները:

«Առաջարկվող նախագծերով նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, իրականացնել սահմանադրական և ընտրական բարեփոխումներ, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով ամրապնդել իրավունքի գերակայությունը, ինչպես նաև՝ որպես կարևոր վերջնանպատակ, ապահովել դատարանների և արդարադատության համակարգին առնչվող պետական ինստիտուտների վերակառուցումը անկախության և հաշվետվողականության չափանիշներով, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարական պետության զարգացման համար»,- ասել է նախարար Բադասյանը՝ հավելելով, որ նշված առաջնահերթությունները եվրոպական լավագույն չափանիշներին համահունչ կյանքի կոչելու նպատակով նախարությունը սերտ համագործակցում է Եվրոպական միության հետ, որը եղել և շարունակում է մնալ դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում ՀՀ կառավարության հիմնական գործընկերը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն ընդգծել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Կառավարության և, մասնավորապես, Արդարադատության նախարարության ստանձնած հանձնառությանը՝ ուղղված դատաիրավական և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտների բարեփոխումներին: «Հայաստանում տասը տարի առաջ եմ եղել, այդ ժամանակ էլ էինք առաջարկում մեր աջակցությունը, բայց այսօր  բոլորովին այլ մթնոլորտ է: Ես տպավորված եմ Արդարադատության նախարարության գործընկերների գիտելիքներով և համագործակցության պատրաստակամությամբ, որն, իմ կարծիքով, լավ մեկնարկ է»,- ասել է դեսպանը և հավելել, որ ուրախ են նաև արձանագրել Կառավարության՝ հատկապես հակակոռուպցիոն ոլորտում օր առաջ բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը:

Նշենք, որ աշխատաժողովի շրջանակում ոլորտի լավագույն փորձագետները կներկայացնեն դատական համակարգի հաշվետվողականության, անկախության և ամբողջականության բարելավման հիմնական սկզբունքները, միջոցները և մեխանիզմները՝ ներառյալ դատավորների բարեվարքության գնահատման գործընթացի եվրոպական փորձը: Այս համատեքստում փորձագետները կպարզաբանեն կարճաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները և անհրաժեշտ նախադրյալները՝ ԵՄ և միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:

Տպել
1517 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին