Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին. նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել

Գիշերը՝ ժամը 23։30-ի սահմաններում, հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:

Տեղեկությունը Հժ-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

Ոստիկանությունից հայտնեցին, որ, ըստ նախնական տեղեկությունների, կատարվածն ինքնասպանություն է:

Մեր տեղեկություններով՝ Հայկ Հարությունյանն ինքնասպան է եղել իրեն պարգեւատրված զենքով:

ՀՀ քննչական կոմիտեից էլ մեզ հայտնեցին, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:59-ին, ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր: Հայտնաբերվել են հրազեն և պարկուճ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ նա մի քանի անգամ հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: Հայտնի էր, որ ծանր հիվանդություն ուներ:

Հայկ Հարությունյանը ՀՀ ոստիկանապետ է եղել 2003-2008 թվականներին: 2008 թվականին աշխատանքից ազատվելով՝ նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ, աշխատել՝ մինչեւ 2010 թվականը, այնուհետ մինչեւ 2014 թվականն աշխատել է՝ որպես Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:

Տպել
22303 դիտում

Մինչեւ 6 ժամ լույս չի լինելու Երևանի ու ևս 8 մարզերի որոշ հատվածներում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում