Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում՝ ռազմավարական զորավարժություններից առաջ (տեսանյութ)

24/09/2019 schedule09:04

Սեպտեմբերի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը: Մասնակցում էին ոստիկանության ղեկավար կազմը, ինչպես և պատասխանատու ստորաբաժանումների պետեր: Օպերատիվ խորհրդակցության նպատակը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում անցկացվելիք ռազմավարական զորավարժություններից առաջ զորավարժությանը մասնակից ոստիկանական կարգախբերի վերաբերյալ վերջին ցուցումները տալն էր:

«Ինչպես գիտեք` սեպտեմբերի 24-ից մեկնարկելու են ռազմավարական զորավարժությունները: Ուսումնավարժական հավաքների և պարապմունքների ընթացքում զորահավաքային նախապատրաստության միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի գնահատել ռազմական անվտանգության համակարգի զորահավաքային հնարավորությունները: Ոստիկանությունը զորահավաքի ժամանակ իր հստակ գործողություններն ունի: Դա պահեստազորում գտնվող քաղաքացիների մոբիլիզացիան է, զինկոմիսարիատներից զորահավաքակայան ու տեղակայման վայրեր մեկնող տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժի ապահովումը և այլն: Սա հայրենիքի նկատմամբ մեր պարտքն է, մեր հոգու պարտքը, և մենք պետք է այն պատվով կատարենք»,- ասաց Արման Սարգսյանը:

Խորհդակցության ընթացքում քննարկվեցին ռազմական դրության պայմաններում ոստիկանական ուժերի պատրաստականության, ծառայողների տեղաբաշխման ու գործողությունների վերաբերյալ այլ հարցեր ևս:

Տպել
376 դիտում

Ներկայացրել է կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը կկանչվի հարցաքննության

Հովհաննես Հարությունյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

«Հայկական Ժամանակ» օրաթերթը և ArmTimes լրատվական կայքը փնտրում են փորձառու և ստեղծագործ լրագրողների

ՈՒԵՖԱ-ն գուցե պատժի Թուրքիային. կդիտարկվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղափոխելու տարբերակը

Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից. Քննչական կոմիտե

Հայտարարություն մրցույթի մասին

3 թուրք նախարարի՝ ԱՄՆ-ում առկա գույքը կալանքի տակ է, 100 մլրդ դոլար արժեցող թուրք-ամերիկյան գործարքը՝ չեղարկված

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է անցկացնում Արտաշատի թիվ 5 դպրոցում և մատակարարի մոտ

Տավուշի մարզում ժայռաբեկորն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Արցախի նախագահը ժամանել է Հայաստան. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են (տեսանյութ)

Առաջատար մարմնամարզիկը կրկնեց սխալը, ու ՀՀ-ն զրկվեց օլիմպիական ուղեգրից. ըստ մարզչի՝ խնդիրը հոգեբանական է

Մենք պետք է հզորացնենք մեր հարաբերություններն ու մեր վերաբերմունքը միջազգային հարթակներում. Վրաստանի վարչապետ

Արտաշատի դպրոցում թունավորված 14 երեխաները գանգատվում են թուլությունից և սրտխառնոցից. պիցցայի վաճառքը դադարեցվել է

Կարեւոր եւ արդյունավետ եմ գնահատում վարչապետ Գախարիայի հետ այսօր մեր ունեցած բանակցությունները. Փաշինյան

Թուրքիայի նախագահը Բաքվում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, խոստացել օգնել Ադրբեջանին

Արտաշատի դպրոցի 19 աշակերտները, նախնական տեղեկություններով, թունավորվել են բուֆետի սննդից. ՔԿ

Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտները թունավորվել են եւ նրանց թիվն աճում է. երեխաները կերել են պիցցա, հոթ դոգ եւ խաչապուրի