ՀՅԴ-ն պետք է որոշակի վերագնահատումներ անի. վարչապետը՝ ՀՅԴ՝ ԱՄՆ Արևմտյան ափի ԿԿ ներկայացուցիչներին

23/09/2019 schedule20:37

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ կուսակցության` ԱՄՆ Արևմտյան ափի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ բյուրոյի անդամ, դոկտոր Վիգեն Յակուբյանի և ՀՅԴ Արևմտյան ափի կենտրոնական կոմիտեի անդամ Ավետիք Իզմիրլյանի գլխավորությամբ։

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ՀՅԴ ններկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոն Յակուբյան, հարգելի պարոն Իզմիրլյան, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ հանդիպելու այս առիթի համար։ Բարձր եմ գնահատում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գործունեությունը ընդհանրապես և նաև հայապահպանության գործում։ Կարծում եմ, որ այդ առումով էլ մենք մի նոր փուլի ենք հասել, որովհետև, իհարկե, հայապահպանությունը շատ կարևոր գործունեություն է, որը մեզ բերել-հասցրել է այսօրվա հանգրվանին։ Այսօր մենք խոսում ենք ռազմավարական, հեռանկարային խնդիրների մասին, բայց կարծում եմ կա մի փոքր նյուանս, որ պետք է ավելացնել՝ հայապահպանություն ասելով պետք է նկատի ունենալ ոչ միայն պահպանում, այլև պետք է արդեն զարգացման մասին մտածենք։

ՀՅԴ-ն Հայաստանի ներքաղաքական կյանքում բավական ակտիվ դերակատարում է ունեցել և ունի։ Այդ դերակատարման ընթացքում միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել Դաշնակցության հետ, միշտ չէ, որ մենք համաձայնություն ենք ունեցել, բայց մեր համազգային նպատակների համատեքստում դա ոչ մի բան չի փոխում, որովհետև այն հարցերը, որոնց վերաբերյալ մենք այդքան էլ համաձայն չենք, այնքան էլ էական չեն, եթե կան բազմաթիվ ռազմավարական բնույթի հարցեր, որոնց շուրջ մենք համաձայն ենք։ Ուստի, շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Ես այս ընթացքում էլ որոշակի շփումներ եմ ունեցել և միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել, որպեսզի այս շփումները շարունակվեն և նոր իմաստ ստանան։

Չեմ թաքցրել և կարծում եմ, որ ՀՅԴ-ն նաև պետք է որոշակի վերագնահատումներ անի վերջին շրջանում Հայաստանում ծավալած գործունեության առնչությամբ, նկատի ունեմ որպես իշխող կոալիցիայի անդամ, և իմ համոզմունքն այն է, որ դա շատ կարևոր կլինի Հայաստանում հենց Դաշնակցության հետագա իմիջի և գործունեության համար»։

ՀՅԴ բյուրոյի անդամ Վիգեն Յակուբյանը, հանդիպման մասնակիցների անունից ողջունելով վարչապետին ԱՄՆ-ում, ասել է. «Մեծարգո պարոն վարչապետ, ՀՀ իշխանության մեծարգո ներկայացուցիչներ, մեծարգո գլխավոր հյուպատոս, մեզ համար մեծ հպարտություն է Ձեզ այստեղ դիմավորելը։ Դաշնակցության, ինչպես նաև Ամերիկայի Արևմտյան ափի մեր կազմակերպության ներկայացուցիչների անունից Ձեզ բարի գալուստ ենք մաղթում։ Մեզ համար իսկապես նշանակություն ունի Ձեր ներկայությունն այստեղ, մանավանդ, նկատի ունենալով, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում մեր ժողովուրդն իսկապես հավաք, միահամուռ ձայն բարձրացրեց և այդ ձայնի մեջ բյուրեղացրեց այն տեսլականը, որ մեր կազմակերպության համար պայքարի առարկա է եղել 128 տարուց ավելի։ Այդ իմաստով նկատում և հաստատում ենք, որ այդ շարժումը, ամեն ինչից բացի, պահանջատիրության, արդար կարգերի հաստատման, տնտեսական կայունության, ազգային տեսլականի նկատմամբ հանձնառության հույս արթնացրեց՝ հույս, որ ժողովրդի վերապրելու համար անհետաձգելի էր և կարևոր։ Մենք դա գնահատում ենք, ինչպես նաև գնահատում ենք Ձեր՝ այդ իրականության խորհրդանիշը լինելը։ Մեզ համար այդ շարժումը ժողովրդին հավաքելու, մեր միասնականության կանչն ամրագրելու, մեր տեսլականները և ժողովրդի համահայկականությունը խարսխելու, արտահայտելու լավագույն արտացոլումներից էր։ Մեր հույսը և ակնկալիքն է, որ այդ համախմբման տեսլականը կշարունակվի ապագայում, և հույս կունենանք, որ հեռու կմնանք մեր ժողովրդին տարանջատող բաժանարար գծերից, սակայն միշտ օրենքի գերակայությունը գնահատելով և միշտ Սահմանադրությունը ամեն ինչից բարձր դասելով»։

Համահայկականության օրակարգի ձևավորման և կյանքի կոչման համատեքստում վարչապետը և ՀՅԴ՝ Ամերիկայի Արևմտյան ափի ներկայացուցիչները կարևորել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ինստիտուցիոնալացումը։ Ավետիք Իզմիրլյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհուրդ,  որի մեջ ընդգրկված են մի շարք կազմակերպություններ, և աշխատանք է տարվում կառույցում սփյուռքահայերի ներգրավվածության շրջանակը հնարավորինս ընդլայնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այն ինչպես լավ հարթակ է Արևմտյան Ամերիկայում բնակվող և գործունեություն ծավալող հայերի իրավունքների պաշտպանության համար, այնպես էլ համազգային հարցերում՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման և զարգացման գործում առավելագույն ներդրում ունենալու համար։

Վարչապետ Փաշինյանը և ՀՅԴ կուսակցության՝ Ամերիկայի Արևմտյան ափի ներկայացուցիչները քննարկել են Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների բնույթին և վերաիմաստավորմանը, համահայկականության օրակարգի ձևավորմանը, հայապահպանության, հեղափոխության ընթացքում կանանց ներգրավվածության, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, տնտեսության զարգացման, դատական համակարգի բարեփոխումների, սոցիալական արդարության հաստատման, Հայաստանի զարգացման գործընթացում Սփյուռքի ամբողջական և լիարժեք մասնակցության ձևաչափին վերաբերող հարցեր։

Տպել
2263 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն