ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է. հոսպիտալի պետի տեղակալ

ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռեւս ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, միացված է արհեստական շնչառության ապարատին՝ կոմայի մեջ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Կարեն Գրիգորյանը:

Հարցին՝ առողջական վիճակում դրական դինամիկա չի՞ նկատվում, Գրիգորյանը պատասխանեց. «Աննշան փոփոխություն կա, բայց բացասական ուղղությամբ: Մի քանի օր է անգիտակից վիճակում է»:

Գրիգորյանի խոսքով՝ Մխիթարյանը փակ գանգուղեղային վնասվածք է ստացել, վիրահատվել է. «Այս պահին աջ կիսագունդը գտնվում է իշեմիայի մեջ: Չգիտենք, թե ելքը ոնց կլինի»:

Նշենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Դեպքը տեղի է ունեցել ժամը 00:00-ի սահմաններում: Այս գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը ստուգելու համար:

Տպել
1866 դիտում

Թուրքիայի զինապահեստներից մեկում 2 պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

2020-ի բյուջեով օտար երկրներում հայագիտական առարկաների դասավանդման ֆինանսավորումը կրկնակի ավելացել է. ԿԳՄՍՆ

Հանրապետության տարածքում տեղումներ չեն սպասվում, բայց ջերմաստիճանը շարունակում է նվազել

Հայտնի է՝ հավաքականից ով կկրի Մխիթարյանի 18 համարը նրա բացակայության պայմաններում

Գիշերօթիկ հաստատություն մտած տղամարդը մետրոյի մոտ պարողների վրա «զելյոնկա» լցնողն է․ ինչ կապ ունի նա «Ադեկվադներ»-ի հետ

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է աշխատանքից

Խմբակները, որ իրենց կուսակցություն են համարում, առաջիկայում ասելիք չեն ունենալու եւ շարունակելու են սատանաներ փնտրել

16-17 տարեկան տղաները տասը հոգով մի երեխայի են ծեծել. ոստիկանություն

Ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են շուրջ 122%-ով․ Հակոբ Արշակյան

Երևանի Սիլիկյան թաղամասում մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը

Հնարավոր է՝ աշակերտների արտաքին ընթացիկ գնահատականը շուտով փոխարինի միասնական քննությանը․ նախագիծը քննարկվում է

Հայաստանը բնական աղետի մեջ է, 16 միլիարդի 1-2 ծրագրով չենք լուծում բնապահպանական խնդիրները․ Մանե Թանդիլյան

Ոստիկանության պաշտոնյաների կողմից պետությանը պատճառված վնասը գերազանցում է 700 միլիոն դրամը. ՊՎԾ

Վերականգնվում է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը

Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա «Հայփոստ»-ի Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի

Մեղադրանք 40-ամյա լոռեցուն՝ գողության, ապօրինի ռազմամթերք պահելու, զենք պատրաստելու և թմրամիջոցների համար

Արա Վարդանյանը կմնա կալանավորված. դատարանը հրապարակեց որոշումը

ԿԳՄՍ-ն վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը. հանդիպման օրակարգ կսահմանվի

Վազգեն Մանուկյանը՝ Դավիթ Շահնազարյանի, Ռուբիկ Հակոբյանի կողքին. Հանրային խորհրդի նախկին նախագահը համաժողով է հրավիրել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտոնանկություն Առողջապահության նախարարությունում