Ուշադիր ընթերցողը հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես. Վանեցյանը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը. Hraparak.am

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Հրապարակ»-ին է փոխանցել իր արձագանքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելեսում արված հայտարարության վերաբերյալ: Փաշինյանը, արձագանքելով Վանեցյանի հայտարարությանը, նշել էր, որ, լինելով ԱԱԾ տնօրեն, նա հայտարարություն է արել իր Գերագույն հրամանատարի դեմ եւ որ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա:

Ապա Փաշինյանը նշել է, որ նման հայտարարություն անելը նշանակում է ուսադիրները գցել աղբամանը:

Ի պատասխան Արթուր Վանեցյանը հայտարարել է․ «Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող եւ զինվորականների մտածելակերպի, հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին...: Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»,- «Հրապարակ»-ի փոխանցմամբ ասել է Վանեցյանը:

Հիշեցնենք, որ Վանեցյանի պաշտոնանկության մասին վարչապետը հայտնել էր իր ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ ստորագրել է նրան ապաշտոնից ազատելու միջնորդագիրը: Քիչ անց Վանեցյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ իր հրաժարականը հայտարարելով որպես «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ։

Տպել
5595 դիտում

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվեցին․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին