Ժամանակն է, որ հայ ժողովուրդը զգա իր ստեղծարար ուժը և այն կիրառելու նպատակ դնի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Լոս Անջելեսում նախատեսված օրակարգի շրջանակում Հայաստանի վարչապետը և նրա տիկինը մասնակցել են գալա ընդունելությանը, որին ներկա է գտնվել համայնքի շուրջ 700 ներկայացուցիչ։

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգերի կատարումից և հայ համայնքի հոգևոր առաջնորդների մաղթանքից հետո իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Սրբազան հայրեր և հոգևոր դասի ներկայացուցիչներ,

հայազգի ընտրված և նշանակված մարզային, քաղաքային ու նահանգային պաշտոնյաներ,

Հայաստանի Հանրապետության կառավարության հարգելի անդամներ,

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս,

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար,

Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսներ Ֆրեզնոյում և Լաս Վեգասում,

Կալիֆորնիահայ քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների ղեկավարներ, պատվիրակության անդամներ, ներկայացուցիչներ, լրագրողներ,

Սիրելի հայրենակիցներ,

ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այսօրվա փառահեղ օրվա համար, որովհետև այսօրվա այս հանդիպումը, այս մթնոլորտը, այս օրը, որ մենք միասին անցկացնում ենք, անմոռանալի իրադարձություն է բոլորիս համար, և կարծում եմ, որ նրանք, ովքեր հեռվից են հետևել, ևս այս օրը պիտի հիշարժան համարեն։

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կալիֆորնիայի հայությանը, ԱՄՆ հայությանը և ընդհանրապես Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր երկար տարիներ նախանձախնդիր պահպանել են իրենց հայկական ինքնությունը և այդ ինքնությունը փոխանցել և փոխանցում են իրենց զավակներին՝ այն ժառանգություն ստանալով իրենց հայրերից և պապերից։

Ես ուզում եմ ասել, որ ամեն անգամ հպարտություն եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես ապրիլի 24-ին Կալիֆորնիայի հայությունը, ամբողջ աշխարհի հայությունը միասնական ոտքի է կանգնում և հզոր քայլարշավով ամբողջ աշխարհին ազդարարում, որ մենք չենք հրաժարվել մեր ինքնությունից և մենք չենք հրաժարվի մեր ինքնությունից։

Մենք այսօր մեր պատմության կրողն ենք և մենք, հարստացած մեր պատմության բերած մեծ դասերից, դաժան դասերից, փառահեղ դասերից, ունենք հնարավորություն՝ փոխելու մեր ժողովրդի պատմական ճակատագիրը և մեր ժողովրդին դուրս բերելու պատմական այն ցիկլից, որը, ցավոք, պարբերաբար վերապրել ենք։

Այդ ցիկլը մոտավորապես հետևյալն է. աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով մենք ստանում ենք շանս, հնարավորություն, ապա աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով հիմնականում կորցնում ենք այդ հնարավորությունը և դրա հետ կորցնում ենք նաև հայրենիք ու ժողովուրդ։ Եվ այդ պատմության ամենամեծ դասն այն է, որ մենք, ցավոք, շատ հաճախ չենք կառավարում ինքներս մեր ճակատագիրը։ Եվ երբ ասվում է, որ այսօր կա պատմական շանս՝ մեր պետության և ժողովրդի համար, ես դա հասկանում եմ այսպես, որ մենք ունենք հնարավորություն՝ մեր ճակատագրի ղեկը վերցնել մեր ձեռքը։ Մենք այսօր, ամենակարևորը, ունենք ներուժ՝ դա անելու, և այսօրվա ուղերձի ամենակարևոր հատվածը դա է։

Ընդհանրապես ասվում է՝ ո՞րն է Հայաստանում տեղի ունեցած փոփոխության առանցքային գործոնը։ Դա այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի զգաց, զգում է իր անհատական ուժը։ Եկել է ժամանակն ուրեմն, որ մենք անենք նաև հաջորդ քայլը, որ մենք՝ որպես ժողովուրդ, զգանք և կարողանանք կիրառել մեր հավաքականության ուժը։ Սա է այն գործոնը, որը պիտի իսկապես պատմական հեղափոխություն իրականացնի մեր ճակատագրի մեջ, և անհատի ինքնագնահատականի փոփոխության տրամաբանական շարունակությունը դա է, երբ անհատը, քաղաքացին զգաց իր ուժը։

Հիմա ժամանակն է, որ անհատների հավաքականությունը, որ կոչվում է հայ ժողովուրդ, որ կոչվում է հայ ազգ, զգա իր ստեղծարար ուժը, և այդ ստեղծարար ուժը կիրառելու կոնկրետ նպատակ դնի, և այդ նպատակը կարող է լինել մեկը՝ ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետությունը, ուժեղ և հզոր Արցախը և միասնական հայրենիքը։ Եկել է ժամանակը, որ մենք՝ որպես ժողովուրդ, զգանք մեր ուժը, կանգնենք կողք կողքի: Այսօրվա իրադարձությունը սրա մասին է։ Այսօրվա իրադարձությունն այն մասին է, որ հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ և հայ ժողովուրդը պատրաստ է հաղթանակի առավել, քան երբևէ։

Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ համարում եմ, որ մեր հավաքական ամենամեծ առաքելությունը մեր մեծությունը, մեծության մեր ինքնազգացողությունը վերականգնելն է։ Մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը տնտեսության մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը գիտության մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունն արվեստի մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը դիվանագիտության մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը սպորտի մեջ և ընդհանրապես բոլոր բնագավառներում։

Պատահական չէր, որ ես այսօրվա հավաքն սկսեցի Պարույր Սևակի բանաստեղծությամբ, որովհետև այդտեղ շատ կարևոր կերպով համադրված է երկու հանգամանք՝ հարգանքը ուրիշ ազգերի նկատմամբ, որը չպիտի մեզ խանգարի, այլ, հակառակը, մեզ պիտի օգնի, որ մենք ինքներս մեզ առավել ևս հարգենք և մեծացնենք ուրիշների հարգանքը մեր նկատմամբ։ Դրա համար մեզ հարկավոր է այսօր ընդամենը մեկ բան. ձևակերպել մեկ միասնական նպատակ և աշխատել միասին հանուն այդ մեկ միասնական նպատակի։ Այդ մեկ նպատակի անունը պարզ է և հստակ՝ այդ նպատակի անունն է Հայաստանի Հանրապետություն, այդ նպատակի անունն է Արցախի Հանրապետություն։

Եվ ուրեմն, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախը, կեցցե՛ Սփյուռքը և կեցցե՛ հայ ժողովուրդը։

Շնորհակալ եմ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պատվին տրված գալա-ընդունելության ժամանակ ներկայացվել է «Velvet Revolution» ֆիլմի թրեյլերը, որը պատրաստել է Մկքենզի ընկերությունը։ Ֆիլմը պատմում է 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին, ներկայացնում այդ օրերի իրադարձությունները և զարգացումները, ինչպես նաև անդրադառնում Հայաստանի զարգացման ներկայիս միտումներին։

Տպել
1145 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը