Ժողովրդի իշխանություն հետ բերած առաջնորդն էսօր Հայաստանի ոգին կբերի մեզ մոտ. Սարգիս Մանուկյան

«Ես ուզում եմ երջանկության պահերով կիսվել ձեզ հետ». Լոս Անջելեսի «Գրանդ Փարք»-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին նախորդող համերգի ժամանակ հայտարարեց ռոք երաժիշտ, երգիչ Սարգիս Մանուկյանը:

ԱՄՆ-ում բնակվող երաժիշտը նշեց, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության օրերին բոլորն են ցանկացել Երեւանում լինել.

«Այսօր առավոտ 10:00-ից այստեղ ենք, եւ հազարավոր հայեր իրար հանդիպելիս ասում էին՝ եկել ենք մեր վարչապետին դիմավորելու: Էդ «մեր» բառը շատ կարեւոր է, որովհետեւ, վստահ եմ, վերջին 20 տարում նման դեպքերում դա քիչ է օգտագործվել: Անցյալ տարի ասում էինք՝ ափսոս Հայաստանում չենք: Ժողովրդի իշխանություն հետ բերած առաջնորդն էսօր Հայաստանի ոգին կբերի մեզ մոտ»,- իր կատարումներից հետո հայտարարեց Սարգիս Մանուկյանը:

Նշենք, որ նախահանրահավաքային համերգին մասնակցում էին նաեւ ԱՄՆ-ում բնակվող այլ երգիչներ: Պապին Պողոսյանն էլ իր ելույթից առաջ շեշտեց, որ ուրախ է բոլորիս համար. «Ուրախ եմ, որ այսօր պետք է հանդիպենք մեր հանրապետության վարչապետին: Դուխո՛վ»,- ասաց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ «էմփիռեյ» ռոք խմբի նախկին մեներգիչ Սարգիս Մանուկյանը 2013 թվականից ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում անդրադառնալով հայրենիքից հեռանալու պատճառներին՝ նա մասնավորապես նշել էր, որ՝ որպես երաժիշտ եւ մարդ, հոգեբանորեն շատ ծանր էր ապրել մեր եկրում: Նա նաեւ ասել էր, որ մտավախություն ուներ, թե մնալով Հայաստանում՝ կարող էր կորցնել իր տեսակը: «Որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի կյանքիս այս հատվածն ապրեմ հայրենիք կոչվող տարածքից հեռու, որովհետև այդ տարածքն ինձ կարող էր փոխել, դարձնել ուրիշ մարդ, որը ես չեմ ուզում: Այդ տարածքում այս պահին գործող բարքերը, բարոյական արժեքները, կյանքի կոդեքսներն ինձ համար անընդունելի են»,- հայտարարել էր նա՝ հավելելով, որ Հայաստանում առկա մթնոլորտը մտածող մարդուն կարող է, ուղղակի, հանցագործ դարձնել:

Տպել
3043 դիտում

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին