Շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ. ՊԵԿ-ում քրգործ է հարուցվել

23/09/2019 schedule11:30

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, բազմիցս հորդորել է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում, հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

Սակայն մինչ օրս կան անձինք, ովքեր չարձագանքելով կոմիտեի կոչին՝ չեն հայտարարագրել եկամուտները և չեն վճարել հարկերը:  

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, նման իրավիճակում Պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումներն իրականացրել են հարկային հսկողության միջոցառումներ: Պարզվել է, որ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը, 2017-2019 թվականների ընթացքում ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամու, չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 10-րդ բաժնում նախապատրաստված նյութերով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողներին հայտարարագրել սեփական եկամուտները և Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում վճարել հարկերը:

 

Տպել
5638 դիտում

Չէի ցանկանա Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործ հարուցելու գործընթացը դիտվեր քաղաքական հետապնդում․ Տիգրան Ավինյան

Կադաստրը միայն գրանցող մարմին չէ, ես չեմ եկել որպես գրանցող մարմնի ղեկավար. Սարհատ Պետրոսյանը հեռանում է

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է աշակերտի հարցերին. Երեւանում անցկացվում է կրթական համաժողով

Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 16.5 տոկոսով

«Nouvelles d’Arménie»-ի դեմ հարձակումը պայմանավորված է խմբագրի գործունեությամբ. ամսագրի հայաստանյան թղթակից

Կան մի շարք բացահայտված հանգամանքներ․ ՔԿ նախագահը՝ Վանեցյանի եւ Խաչատրյանի գաղտնալսման վերաբերյալ գործի մասին

Թղթային արխիվներն անցյալ կդառնան. Սարհատ Պետրոսյանը «Թայեքս»-ի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի մասով ծառայողական քննությունն ավարտվել է․ ՔԿ նախագահ

ՀՖՖ-ն դեռ հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու չունի, իսկ Եվրո 2020-ի մյուս խաղին մնացել է 1 ամսից քիչ

Սեյրան Օհանյանը մի քանի օրով մեկնել է Գերմանիա՝ բուժման նպատակով

ՀՔԾ-ն ղեկավարվում է միայն օրենքով եւ քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի․ Սասուն Խաչատրյան

Ի՞նչ նոր կարգավորումներ են նախատեսվում ՀՀ-ում ինտերնետ ծառայություններ մատուցողների համար. պարզաբանում

Երբ նպատակահարմար գտնեն ինձ ազատել, այն ժամանակ կխոսենք. ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյան

Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում

Գեւորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ. Սասուն Խաչատրյան

Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված․ ՄԻՊ-ի առաջարկներն ընդունվել են

Մեզ բավարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանը, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Անդրանիկ Քոչարյան

Ժողովուրդ ջան, մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք. Գագիկ Սուրենյան

ՀԲ-ի կուտակած փորձն ու գիտելիքները բարձր են գնահատվում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից. փոխվարչապետ

«Վիճակը բավարար էր». Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ