Ազատոճայիններն աշխարհի առաջնությունից գալիս են առանց մեդալների ու օլիմպիական ուղեգրերի

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ելույթներն անհաջող էին աշխարհի 2019թ. առաջնությունում: Սեպտեմբերի 14-ից 22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցած մրցաշարում նրանք չպայքարեցին մեդալների համար: Չկարողացան նաեւ Տոկիո 2020-ի ուղեգրեր նվաճել:

Վերջինը գորգ դուրս եկան Եվրոպայի առաջնության բրոնզեմեդալակիր Գրիգոր Գրիգորյանը (79կգ) եւ Հովհաննես Մխիթարյանը (86կգ): Գրիգորյանը պայքարն սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ հաղթեց վրացի Նիկա Կենտչաձեին: Քառորդ եզրափակչում, սակայն, պարտվեց ուզբեկ Ռաշիդ Կուրբանովին: Մխիթարյանն սկսեց որակավորման փուլից, որտեղ պարտվեց ամերիկացի Ջեյմզ Դաունիին: 2 հայ մարզիկների մրացկիցներն էլ եզրափակիչ չհասան, հետեւաբար նրանք չկարողացան շարունակել հետագա պայքարը բրոնզե մեդալի համար:

Ավելի վաղ ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում անհաջող էին հանդես եկել մյուս 4 մարզիկները: Նրանք են՝ Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57կգ), Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թեւանյանը (65կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ) եւ Եվրոպայի բրոնզեմեդալակիր Լեւան Բերիանիձեն (125կգ): Դուրս մնացին մրցաշարի տարբեր փուլերում ու նույնպես բրոնզի համար մրցելու հնարավորություն չստացան:

Ազատոճայիններից առաջ պայքարի մեջ էին մտել ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները: Նրանք մասնակցել էին 9 մարզիկով: Վերադարձան 2 մեդալով ու օլիմպիական 2 ուղեգրով: Բրոնզե մեդալ նվաճեց Սլավիկ Գալստյանը (63կգ): Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) հասավ եզրափակիչ, սակայն լուրջ վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել ու բավարարվեց արծաթով: Նա նաեւ օլիմպիական ուղեգիր նվաճեց:

ՀՀ հունահռոմեականների կազմում մյուս ուղեգիրը նվաճեց 77կգ քաշային կարգում հանդես եկող Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարապետ Չալյանը: Նա կարող էր նաեւ մեդալ նվաճել, սակայն պարտվեց բրոնզի համար պայքարում:

Բացի աշխարհի 2019թ. առաջնությունից, ըմբիշներն օլիմպիական ուղեգրեր նվաճելու եւս 2 հնարավորություն կունենան. աշխարհամասի մրցումներ եւ համաշխարհային մրցում: Երկուսն էլ նախատեսված են 2020թ.: Եվրոպայի վարկանիշային մրցաշարը կայանալու է Հունգարիայի մայրաքաղաք Բուդաբեշտում: Սկսվելու է մարտի 19-ին, ավարտվելու է 22-ին:

Համաշխարհային մրցումները տեղի են ունենալու Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Սկվելու է ապրիլի 30-ին: Ավարտվելու է մայիսի 3-ին:

Ազատ ոճի ըմբշամարտում օլիմպիական են 57, 65, 74, 86, 97 եւ 125կգ քաշային կարգերը: Հունահռոմեական ոճում օլիմպիական են 60, 67, 77, 87, 97 եւ 130կգ քաշային կարգերը: Ուղեգրերն անվանական չեն, դրանք տրվում են երկրին: Յուրաքանչյուր երկիր յուրաքանչյուր քաշային կարգում կարող է ունենալ 1 ուղեգիր: Օլիմպիական խաղերում ամեն քաշային կարգում մրցելու է 16 ըմբիշ:

Տպել
2419 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր