Երևան
15 °C
Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են: Կառավարության հայտարարած սուբվենցիոն ծրագրով նախատեսված է կապիտալ հիմնանորոգում՝ հատակից մինչեւ տանիք: Հիմնանորոգման նախահաշվային արժեքը եղել է 92 մլն դրամ, մրցույթը շահել է «Գեւ տանիք» ընկերությունը՝ 70 մլն դրամ գումարով:
Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ նախատեսվում է ներսի կապիտալ հարդարում, հատակի փոփոխում, էլեկտրասնուցման համակարգն է փոխվելու, ինչպես նաեւ էլեկտրական ջեռուցման համակարգ է անցկացվելու. «Արտաքինից վիտրաժներն են ամբողջությամբ փոխվելու, նոր դռներ են տեղադրվելու»,-ասաց նա՝ հավելելով, որ տանիքը եւս նորացվելու է:
Նշված 70 մլն դրամի 60 տոկոսը ներդրել է համայնքը, 40 տոկոսը՝ կառավարությունը: Աշխատանքների վերջնաժամկետ նախատեսված է նոյեմբերի 1-ը:
Կերպարվեստի թանգարանը կառուցվել է 1974թ.-ին՝ որպես ազգային պատկերասրահի մասնաճյուղ: Այդ ժամանակ ցուցադրվել են բացառապես ազգային պատկերասրահի գործերը: «1979թ.-ին առանձնացել ենք, մեզ թողեցին հայկական բաժինը, բայց հիմնական ֆոնդը տանում էին Երեւան: Երկրաշարժից հետո կապիտալ որեւէ աշխատանք, որեւէ լուրջ ուշադրություն չի դարձվել պատկերասրահին: Կոսմետիկ որոշակի ներքին հարդարումներ արել ենք, բայց դա հարցի լուծում չէր, շենքը բավականին խնդիրներ ուներ, ու այն աշխատանքը, որ հիմա է արվում, իհարկե, սպասված էր »,- ասաց թանգարանի տնօրեն Հայկուհի Ավագյանը՝ հավելելով. «Քանի որ ֆասադը ամբողջությամբ ապակեպատ էր, տարիների ընթացքում փեղկերը մաշվել էին, պատկերասրահում ջեռուցում առհասարակ չկար, լուսավորությունը շատ հին էր, սրահներ կային, որտեղ առհասարակ լուսավորություն չկար, մենք արտաքին լարերով էինք քաշել, բայց դա թանգարանին հարիր մոտեցում չէր»:
Տնօրենի խոսքով՝ երբ նախկին տնօրեն Փափագ Ալոյանը նշանակվել է այդ պաշտոնում, աշխատասենյակներում է ջեռուցում քաշել, մինչդեռ սրահները շարունակել են մնալ չջեռուցվող. «Տարի էր լինում, երբ սրահներում ջերմաստիճանը 0 աստիճանից էլ էր իջնում, ինչն աշխատանքներին լուրջ վնաս էր հասցնում»:
Թանգարանը, որ պահպանման հատուկ պայմաններ պետք է ունենար, չուներ դրանցից գոնե մեկը. «Թանգարաններն ունենում են ե՛ւ խոնավության, ե՛ւ ջերմատվության համակարգեր, իսկ մենք քանի որ ունեինք կապիտալ նորոգման խնդիր, այդ համակարգերի մասին անգամ չէինք էլ երազում»:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ