Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

Վաղ առավոտից Գյումրիում մեկնարկած Անկախության 28-րդ տարեդարձի տոնակատարությունները շարունակվում են ավելի մեծ ոգեւորությամբ: Սեւ Բերդ ամրոցում կայացած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունից հետո նախարարները, պատգամավորները, հյուպատոսները, դեսպաններն ու աշխարհի տարբեր երկրներից եւ հանրապետության մարզերից  Գյումրի ժամանած հյուրերն ու գյումրեցիները քաղաքի ամենատարբեր փողոցներում եւ անկյուններում շարունակում են մասնակցել տոնական միջոցառումներին:Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով ներկայացված են ՀՀ բոլոր մարզերն ու Արցախը: Յուրաքանչյուրն առաջարկում է եւ ներկայացնում իր մարզին ու բնակավայրին բնորոշ ուտեստ, ձեռագործ աշխատանք, նիստ ու կաց:

Աբովյան փողոցում առանձին կոլորիտով Շիրակի մարզն է ներկայացել:

Ռոք, ջազ, էլեկտրոնային, վինիլ, դասական, ժողովրդական. ամենատարբեր ոճերի երաժշտություն է հնչում Գյումրիում: Յուրաքանչյուրն իր բեմահարթակն ունի: Կումայրի պատմական միջուկի բոլոր անկյուններն են զբաղված: Քաղաքը զարդարված է Եռագույններով եւ եռագույն փուչիկներով, խորհրդանշական պատկերներով:

Ժամը 11:00-ից բացվել են եւ մինչեւ 23:00-ն Գյումրու քաղաքային զբոսայգում առանձին տաղավարներով ներկայանալու հնարավորություն ունեն Երևանի հայտնի բարերն ու սրճարանները: Շահումյան փողոցում արհեստի ու արվեստի փառատոն է անցկացվում: Ժամը 12:00-ից մինչեւ 23:00-ն Աբովյան փողոցում  են Գյումրու  հայտնի ռեստորաններն ու սննդի կետերն իրենց առանձին տաղավարներով:

Գալա համերգը կմեկնարկի ժամը 19:00-ին՝ Վարդանանց հրապարակում: Ելույթ կունենան Supacooks-ը (Հայաստան), Dole & Kom (Գերմանիա) եւ Capital Cities (ԱՄՆ) խմբերը:

Տպել
1275 դիտում

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան

Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքը գնալով վատթարանում է. փոխվարչապետի մոտ քննարկում է եղել նոր ցանցի վերաբերյալ

Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին