Երևան
6 °C
Գյումրիում անցկացվող Անկախության տոնակատարություններին մասնակցում է նաեւ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է սեպտեմբերի 18-ին իր օգնական 29-ամյա Հարություն Գրիգորյանի կողմից Եղեգնաձորում ՀՀ ՊՆ ծառայող, փոխգնդապետ, 43-ամյա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքին: Սարգսյանը պնդել է, որ դեպքի հետ ինքը որեւէ առնչություն չունի, տարածքում չի եղել, առավել եւս մասնակից չէ:
«Որքանով ինձ պատմել են, վիճաբանության պատճառն այն է եղել, որ օգնականն իրենց բակում հանդիպել է հայհոյախառն զրուցող սպային եւ փորձել է երեւի հանգստացնել, չեմ կարող ասել: Ես մասնակցություն չեմ ունեցել, մեր շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես եմ մեքենան կայանում ժամը տասի կողմերը եւ բարձրանում տուն: Որքանով որ տեղյակ եմ, ցուցմունքներ են եղել, որ ես այնտեղ եմ եղել: Դեռ պետք է պարզել, թե ում հրահանգով է նման ցուցմունք եղել, եւ սուտ ցուցմունք տվողը եւս պետք է պատասխան տա: Կարծում եմ, փորձում են որեւէ կերպ ինձ ներգարվել, որպեսզի գործին հնչեղություն տան եւ չեմ կարող ասել ինչ նպատակով: Կարող է, չեն իմացել, որ մեր բակը տեսահսկվում է, եւ շտապ որոշումներ են կայացրել, ինձ ներգարվելով այս գործում: Ես միջնորդություն եմ ներկայացրել քննչականին, որպեսզի իրենք էլ տեսախցիկների ձայնագրություններն ուսումնասիրեն: Քանի որ քննություն է ընթանում ես չեմ ուզում կասկածների մասին խոսել, թե ում է ձեռնտու սա, բայց փաստ է, որ կեղծ ցուցմունք կա, եւ պետք է պատասխան տան»,-ասաց Սարգսյանը:
Մարզպետը չկարողացավ ասել, թե իր օգնականը միայնակ ինչպես է կարողացել մի քանի զինվորականի ծեծել, իսկ փոխգնդապետ Արա Մխիթարյանին գանգուղեղային տրավմայի ենթարկել՝ հասցնելով կոմատոզ վիճակի:
Նաեւ ասաց, որ մտահոգություն չունի ՀՀ դատախազի այն հայտարարության հետ կապված, համաձայն որի, եթե պարզվի որ մարզպետը եւս ունի մեղքի բաժին, պատասխանատվության է ենթարկվելու.«Ես դատախազի հայտարարության մասով մտահոգվելու որեւէ առիթ չունեմ, քանի որ ոչնչին մասնակից չեմ, ես ժամը տասից եղել եմ տանը, դա ֆիքսել են տեսախցիկները, թե ինչպես եմ ես իմ սեփական մեքենան կայանում բակում եւ բարձրանում բնակարան: Ունենք մեկ մուտք, ես էլ բնակվում եմ 5-րդ հարկում: Չեմ կարծում, որ կարելի է այլ եղանակներով դուրս գալ շենքից»:
Վայոց Ձորի մարզպետն ասաց ամբողջ մարզն աղոթում է տուժածի համար, ինքն անձամբ փոխգնդապետ Մխիթարյանին դեռ չի տեսակցել, իրավապահներին ցուցմունք տվել է, ձերբակալված օգնականն էլ այդ պաշտոնում նշանակվելու ժամանակ իր ազգականը չի եղել: Հետագայում են խնամիներ դարձել:
Հիշեցնենք, որ դեպքով ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից՝ մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:
Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)
Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին
Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը
Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան
Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ
ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել
Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին
Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը
ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է
Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը
Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ
Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ
Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին
Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը
Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ
Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին
Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը
Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները
Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են
Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին
Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ
Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ
Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ
Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին
Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով
Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ
Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս
Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի
36-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դանակահարել է նրան
Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ
© 2024 Հայկական ժամանակ