Խնամքի կենտրոններում հայտնված անձինք իրենք կորոշեն՝ մնա՞լ այդտեղ, թե՞ ընտրել այլ հաստատություն. նախագիծ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի՝ նախատեսվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները տրամադրել պետական վկայագրերի միջոցով: Դա նշանակում է, որ սոցիալական այս խմբերի անձինք հնարավորություն կունենան ընտրել իրենց խնամքի հաստատությունը, դժգոհություն ունենալու դեպքում էլ փոխել այն:

ՀՀ կառավարության որոշման այս նախագիծը նախարարությունը քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում:

Այս պահին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների 16 պետական ոչ առեւտրային կազմակերպություն, իսկ տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները 6-ն են:

Նախարարության գնահատմամբ՝ փորձը ցույց է տվել, որ վերոնշյալ ընդամենը 22 կազմակերպություններում իրականացվող երեխաների, տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքն այնքան էլ արդյունավետ չի կատարվել: Այս մարդիկ տարիներ շարունակ խնամվել են հիմնականում մեծ խմբերով, ինչն էլ վերջիններիս ոչ բավարար խնամքի հիմնական պատճառներից մեկն է եղել: Շատ դեպքերում շահառուին խնամքի կենտրոններում չի ցուցաբերվել անհատական մոտեցում, ինչն էլ խոցելի խմբի անդամի համար հոգեբանական եւ ֆիզիոլոգիական տարաբնույթ խնդիրների պատճառ է դարձել:

Նախարարությունը, այս նախագիծը շրջանառության մեջ դնելով, նպատակ ունի անել այնպես, որ յուրաքանչյուր շահառու ընտրության իրավունք ունենա: Յուրաքանչյուր շահառուի՝ իր գնահատված կարիքին համապատասխան, տրամադրվելու է մեկ պետական վկայագիր: Խնամքի ծառայությունից օգտվելու համար պետական վկայագիրը կարող է ստանալ ինչպես շահառուն, այնպես էլ նրա օրինական ներկայացուցիչը: Վկայագիրը տրվում է առձեռն, փոստային կապի միջոցով կամ էլ առցանց՝ (էլեկտրոնային) եղանակով:

Երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրելու դեպքերում նրա օրինական ներկայացուցիչը կամ խնամակալության մարմինը պետք է դիմի նախարարություն, որը պետական վկայագիր կտրամադրի ՀՀ մարզպետարանի (Երեւանի քաղաքապետարանի) կողմից տրված՝ երեխային շուրջօրյա խնամք տրամադրելու վերաբերյալ եզրակացության հիման վրա: Երեխաներին ցերեկային խնամք տրամադրելու դեպքերում պետք է դիմել սոցիալական աջակցության տարածքային մարմին: Տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց խնամք (այստեղ մտնում է եւ՛ շուրջօրյա, եւ՛ տնային պայմաններում խնամքը) տրամադրելու դեպքերում պետք է դիմել սոցիալական աջակցության տարածքային մարմին:

Շահառուներին տրվող պետական հավաստագրերը գործելու են մեկ տարի ժամկետով: Նախագծում չի հստակեցվում, թե մեկ տարի ժամկետով տրված հավաստագիր ունեցող շահառուն խնամքի կենտրոնից դժգոհություններ ունենալու դեպքում կարո՞ղ է միանգամից փոխել այն, թե՞ պարտադիր պետք է սպասի՝ մինչեւ մեկ տարի ժամկետը լրանա, նոր տեղափոխվի այդտեղից:

Աշխատանքը արդյունավետ դարձնելու առումով նախարարությունը անհրաժեշտ է համարել վերանայել խնամքի կենտրոնների աշխատանքի ձեւն ու ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող ծախսերը: Նպատակն է՝ անել այնպես, որ պետության կողմից տրամադրվող գումարն իր նպատակին ծառայեցվի: Այսուհետ անելու են այնպես, որ խնամքի կենտրոններում հայտնված յուրաքանչյուր անձ պատշաճ կերպով սպասարկվի եւ պաշտպանված լինեն վերջինիս իրավունքները:

Պետական վկայագրի միջոցով ծառայությունները տրամադրելու կարգը, պետական վկայագրի ձեւը դեռեւս հստակեցված չեն: 

Տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունները հավաստագրի միջոցով մատուցելու համար կպահանջվի 204 միլիոն 337 հազար դրամ: Այստեղ տրամադրվող գումարը նախատեսված է 150 անձի համար՝ մեկ տարվա կտրվածքով: Այսպիսով՝ տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի մեկ հավաստագիրը մեկ տարվա ժամկետով պետության համար կարժենա մոտ 1 միլիոն դրամ:

Տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային ժամերին խնամքի ծառայություններ հավաստագրի միջոցով սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում տրամադրելու համար կպահանջվի 61 միլիոն դրամ: Գումարը հաշվարկվել է մեկ տարվա կտրվածքով 100 անձի համար: Այսպիսով՝ ցերեկային կենտրոնում խնամքի մեկ հավաստագրի արժեքը մեկ տարվա ժամկետով կկազմի 614 հազար դրամ: Այսինքն՝ պետությունը կվճարի այդքան գումար:

Իսկ տնային պայմաններում տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց հավաստագրի միջոցով խնամքի ծառայություններ մատուցելու համար կպահանջվի ընդամենը 13 միլիոն 734 հազար դրամ: Նախատեսված է 150 անձի համար: Այսպիսով՝ տնային խնամքի մեկ հավաստագրի արժեքը մեկ տարվա ժամկետով կկազմի 91 հազար դրամ:

Նախագծով նախատեսվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին հավաստագրի միջոցով շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցելու համար հատկացնել շուրջ 20 միլիոն դրամ: Այս գումարը հաշվարկվել է ընդամենը 10 երեխայի համար՝ մեկ տարվա կտրվածքով: Այսինքն՝ կենտրոնի շահառու երեխաների հստակ թվի հիման վրա դեռեւս հաշվարկ չի իրականացվել: Ենթադրվում է, որ սա պայմանավորված է մանկատներում գտնվող երեխաներին խնամատար ընտանիքներին հանձնելու, ինչպես նաեւ հատուկ դպրոցները փակելու պետության քաղաքականությամբ: Այսպիսով՝ շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնված երեխայի մեկ հավաստագիրը մեկ տարի ժամկետով պետության համար կարժենա 2 միլիոն դրամ:

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ցերեկային խնամքի ծառայությունները հավաստագրի միջոցով մատուցելու համար կպահանջվի շուրջօրյա խնամքի համեմատ շատ ավելի քիչ գումար՝ մոտ 8 միլիոն դրամ: Այս դեպքում մեկ տարվա կտրվածքով նախատեսված է վկայագրեր տրամադրել 100 երեխայի: Այսպիսով՝ ցերեկային խնամքի մեկ հավաստագիրը մեկ տարվա ժամկետով պետության համար կարժենա մոտ 800 հազար դրամ:

Նախարարությունը առաջնային խնդիր է համարում նաեւ այն, որ պետության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները նախ՝ շատ քիչ են, երկրորդ՝ տեղակայված են հանրապետության առանձին մարզերում եւ շատ դեպքերում հասանելի չեն այլ մարզերում ապրող քաղաքացիների համար: Վկայագրի միջոցով ծառայությունների տրամադրման մեխանիզմով շահառուն նախընտրած ծառայությունից օգտվելու հնարավորություն կունենա, որը կնպաստի՝ ծառայություններ տրամադրող կազմակերպությունների համար մրցակցային դաշտի ձեւավորմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը:

Նախարարությունը նպատակ ունի խնամքի կենտրոններում մրցակցություն առաջացնել, որպեսզի յուրաքանչյուր կենտրոն շահագրգռված լինի ավելի լավ աշխատելու եւ հետեւաբար ավելի շատ շահառու ունենալու: Այստեղ, սակայն, կրկին բաց հարցեր են մնում, օրինակ, եթե տարեցների դեպքում նրանք կարող են կողմնորոշվել, թե որ կենտրոնն է իրենց ավելի հարմար ու որտեղ կուզենան շարունակել հետագա խնամքը, ապա լքված երեխաների դեպքում իրավիճակը բոլորովին այլ է. ինչպե՞ս են երեխաները ճիշտ կողմնորոշվելու եւ օգտվելու իրենց ընձեռված հնարավորությունից:

Տպել
549 դիտում

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»