Երևան
5 °C
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տրվեց 154-րդ թատերաշրջանի բացման մեկնարկը: Նոր թատերաշրջանն ազդարարվեց Սամվել Կոսյանի «Թռիչք» ներկայացմամբ, որը բեմադրել է ՀՀ ժող․ արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը: «Մեծ սպասումով ու սիրով եմ բեմադրել «Թռիչք»-ը: Այն սիրո և ազատության մասին է՝ վանդակից անակնկալ կերպով ազատության մեջ հայտնված թռչունների մասին է: Սովորաբար, ինքս երբեք հենց այնպես բեմադրություն չեմ անում, այն պետք է իր թեմայով հուզի հանդիսատեսին»,-ասաց Նիկոլայ Ծատուրյանը:Ներկայացման դերակատար Սամվել Գրիգորյանն էլ վստահ է, որ «Թռիչք»-ը երկար է մնալու աճեմյանական խաղացանկում:
154-րդ թատերաշրջանը գերհագեցած է լինելու: Տարբեր թատերական նախագծեր են իրականացվելու: Սեպտեմբերի 25-ին, 28-ին և 29-ին Մհեր Մկրտչյանի անվան փոքր թատրոնում ներկայացվելու է թատերական՝ «Երկնագույն շան աչքերը» դրաման, որտեղ հանդես կգան դերասան Արսեն Միքայելյանը և մայրաքաղաքից հրավիրված դերասանուհի Իննա Խոջամիրյանը։Պատանի հանդիսատեսի համար կներկայացվի «Բուրատինոյի արկածները» հեքիաթ-ներկայացումը: Հոկտեմբերին Մհեր Մկրտչյան փոքր թատրոնում եւս մեկ նոր ներկայացում կլինի՝ «Բարի լույս, պարոն Մաթեւոս»: Ռեժիսոր՝ Հակոբ Տեր֊Ղուկասյան։
Նոյեմբերին աճեմյանցիները հյուրախաղերով հանդես կգան Լիբանանում։Բացի թատերական նոր նախագծերից եւ առաջնախաղերից, Գյումրու դրամատիկականում 154-րդ թատերաշրջանը բացվում է կարեւոր փոփոխությամբ: Ամռան ամիսներին իրականացվել է դահլիճի եւ ճեմասրահի հիմնանորոգում: Փոխվել է ամբողջ գորգածածկն ու դահլիճում բազկաթոռների թիվն է պակասել՝ ի հաշիվ հանդիսականի հարմարավետության եւ անվտանգության: Դահլիճում տարհանման ելք է ավելացել: Դրամատիկականն այսուհետ բաղկացած է պարտերից եւ ամֆիթատրոնից, 648 նստատեղից դարձել է 615:Ի Ի դեպ, սեպտեմբերի 20-ի և 22-ի առաջնախաղերի տոմսերն ամբողջությամբ սպառված են, տոմսեր չկան նաեւ սեպտեմբերի 25-ի, 28-ի և հոկտեմբերի 5-ի «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար:
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում
Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը
© 2024 Հայկական ժամանակ