Հայ հունահռոմեականներին աշխարհի առաջնությունում խանգարել են մրցավարներն ու վիճակահանությունը. մարզիչներ

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչներն ուրախ են աշխարհի 2019թ. առաջնությունում օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելու համար, սակայն լիարժեք գոհ չեն: Սեպտեմբերի 14-ին Նուր-Սուլթանում մեկնարկած մրցաշարից նրանք վերադարձել են Արթուր Ալեքսանյանի (97կգ) արծաթե, Սլավիկ Գալստյանի (63կգ) բրոնզե մեդալներով, ինչպես նաեւ նույն Ալեքսանյանի ու Կարապետ Չալյանի (77կգ) ձեռք բերած օլիմպիական ուղեգրերով: Այսօր՝ սեպտեմբերի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մարզիչներն ամփոփեցին ստուգատեսը: Գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը գնահատեց արդյունքները:

«Կարող ենք ասել, որ ե՛ւ գոհ ենք, ե՛ւ դժգոհ: Գոհ ենք, որ ունեցանք վարկանիշներ: Ըմբշամարտի առումով դժգոհ ենք մի քանի քաշային կարգերից. կարող էին ավելի լավ մասնակցել, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Թույլ մարդ չկար, մրցավարության տեսակետից կարող ենք դժգոհություն հայտնել, որովհետեւ 63կգ քաշային կարգում կարող էինք եզրափակչում տեսնել մեր ըմբիշին: 55կգ քաշային կարգում լավ չդատեցին (խմբ. Նորայր Հախոյան), մոտ 6 միավոր մեր ըմբիշից, կարելի է ասել, խլեցին: 67կգ քաշային կարգում (խմբ. Կարեն Ասլանյան), բոլորդ տեսաք՝ այն վիճակից, որ միավոր չեն տալիս, արդեն հաղթանակ էր, մրցավարներն անսպասելի միավորներ ավելացրին, եւ մեր ըմբիշը չշարունակեց»,- ասաց նա:

Մրցավարությանն անդրադարձավ նաեւ հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը: Նա խոսեց նաեւ մեկ այլ խնդրի մասին՝ վիճակահանությունը: Մասնագետը կարծիք հայտնեց, որ այն դասավորված էր այնպես, որ որոշ դեպքերում ուժեղ մարզիկները միմյանց հանդիպեին մինչեւ եզրափակիչ հասնելը, որպեսզի որքան հնարավոր է շատ ուժեղներ ընթացքում լքեին պայքարը, ինչից կշահեին որոշ այլ մարզիկներ:

«Աշխարհի ամենաուժեղ առաջնությունն է վերջին տարիների ընթացքում, մասնակցում են ուժեղագույն ըմբիշները, որովհետեւ վարկանիշային է: Շատ վատն էր վիճակահանությունը: Կարծես մի քանի երկրների համար ստեղծված լիներ: Մեր ըմբիշների վիճակահանությունն այնպես էր, որ, օրինակ, Ալեքսանյանը 5 գոտեմարտ է արել ու հիմնական հակառակորդների դեմ մրցելով՝ հասել է եզրափակիչ: Նույնը կարելի է ասել 60, 67 քաշային կարգերի մասին, որոնք վարկանիշային էին: Մրցավարությունն ահավոր վատ էր. մրցավարներն էլ էին լարված, քանի որ այդտեղից օլիմպիական խաղերի մրցավարներ պետք է վերցնեին: 67 քաշային կարգում Ասլանյանի դեպքում մնացել էր 30վրկ, այնպիսի միավոր տվեցին, որ չհասկացանք՝ ինչու տվեցին»,- ասաց նա:

Գեւորգյանն ավելացրեց, որ շանս ունենալու դեպքում մրցավարներն օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Ալեքսանյանին էլ կխանգարեին: Ամեն դեպքում՝ նա նաեւ ընդգծեց, որ Ալեքսայանը 5 գոտեմարտ է անցակցրել, եւս 5-ն էլ կանցկացներ առանց հոգնելու, քանի որ լավ մարզավիճակում էր, սակայն վնասվածքը լուրջ էր: Ինչպես հայտնի է, կողի կոտրվածք էր ստացել, ինչի պատճառով մարզչական շտաբը բժիշկների հետ խորհրդակցելուց հետո որոշեց, որ նա չի մասնակցի եզրափակչին ու կբավարարվի արծաթե մեդալով:

«Այսօր հետազոտվելու է, դրանից հետո կորոշենք՝ ինչ պետք է անի, ինչպես պետք է բուժվի: Ամեն ինչ պետք է անենք, որ օլիմպիական խաղերին լավ լինի: Մինչեւ այդ էլ լավ կլինի: Ասել են՝ ինչքան հնարավոր է, մի քանի ամիս այդ հատվածները պետք է անշարժ լինեն»,- ասաց Գեւորգյանը:

Օլիմպիական 2 ուղեգրերը, որոնք հունահռոմեականները նվաճել են, անվանական չեն: Այսինքն՝ ուղեգիրը ձեռք է բերել մի մարզիկ, սակայն խաղերին կարող է մասնակցել ուրիշը: ՀՀ հավաքականում այս հարցում վիճահարույց է 77կգ քաշային կարգը. Եվրոպայի բրոնզեմեդալակիր Չալյա՞ն, թե՞ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյան: Աշխարհի առաջնությանը Չալյանը մասնակցեց մեծ սկանդալից հետո, որը նույնիսկ դարձավ գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականի պատճառներից մեկը: Թե ինչ ընտրություն կլինի օլիմպիական խաղերի դեպքում, ըստ մարզիչների, դեռ որոշված չէ:

«Դեռ մինչեւ օլիմպիական խաղերը 1 տարուց ավելի կա: Հիմա չենք կարող որոշել: Դա ցույց կտա ժամանակը: Նախ ունենք Եվրոպայի առաջնություն, մրցաշարեր, վարկանիշային մրցումներ: Ժամանակից շուտ ոչինչ չենք կարող ասել: Մրցումները ցույց կտան՝ ով ինչպես է պատրաստ»,- ասաց Սահակյանը:

Ինչ վերաբերում է աշխարհի առաջնությունում Չալյանի ելույթներին, ապա Սահակյանը նշեց, որ նա վատառողջ էր: Ըմբիշը ուղեգիր ձեռք բերեց, սակայն մեդալ նվաճել չկարողացավ: Մարզիչն ընդգծեց, որ Չալյանը պայքարել է:

«Պայքարող տղա է, պայքարեց, ուղղակի, տակտիկական սխալներ թույլ տվեց, որոնք տեսաք՝ զրկվեց մեդալներից: Կարող էր ցանկացած գույնի մեդալ վերցնել: Մոտ 38 աստիճան տաքությունով մասնակցել էր կիսաեզրափակչին»,- ասաց նա:

Այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի կունենա ՀՀ 2019թ. առաջնությունը, որի արդյունքներով կձեւավորվի հավաքականը: 2020թ. ըմբիշները եւս 2 մրցաշարում օլիմպիական ուղեգրեր նվաճելու հնարավորություն կունենան եվրոպական ու համաշխարհային մրցումներում: Դրանցում ուղեգրեր կտան առաջին եւ 2-րդ հորիզոնականները:

Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»-ի:

Տպել
2115 դիտում

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կնոջ կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին