Մարդու իրավունքների փառատոնը Վանաձորում անցնում է լեփ-լեցուն դահլիճներով. «Հոդված 3»

20/09/2019 schedule12:22

Տարվա իրավատոնը՝ «Հոդված 3» մարդու իրավունքների մեկշաբաթյա փառատոնը, արդեն երրորդ օրն է՝ Վանաձորում է։ Փառատոնի վանաձորյան միջոցառումների մեկնարկը տրվեց սեպտեմբերի 17-ին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ՝ «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացմամբ։ Ներկայացման հեղինակ և դերակատար ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանին Վանաձորում վաղուց էին սպասում։

Դերասանուհու մանկության պատմությունը, որը զուգորդվել էր պատերազմի հետ, հուզեց և ստիպեց լեփ-լեցուն դահլիճին նորից վերաիմաստավորել խաղաղության կարևորությունն ու անհրաժեշտությունը։

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի և գրող, հրապարակախոս Արմեն Հայաստանցու հետ վանաձորցի 50 երիտասարդ քննարկեցին մարդու իրավունքները հայ գրականությունում, մասնավորապես՝ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում։ Մասնակիցները և բանախոսները Թումանյանի ստեղծագործությունները քննարկեցին բոլորովին այլ դիտակետից՝ ևս մեկ անգամ ընդգծելով Թումանյանի անսահման մարդասիրությունն ու բնապաշտությունը։ Քննարկման վերջում մասնակիցները խոստացան նորից վերընթերցել և ավելի խորությամբ ծանոթանալ բանաստեղծի ոչ միայն գրական ստեղծագործություններին, այլ նաև՝ քննադատական հրապարակախոսություններին։

Իսկ արդեն սեպտեմբերի 19-ին փառատոնին հյուրընկալեց ՔՈԱՖ Սմարթ կենտրոնը։ Փառատոնի շրջանակում կենտրոնի շահառու Դեբեդ, Դսեղ, Ալավերդի, Աքորի, Վահագնաձոր, Վահագնի և Եղեգնուտ համայնքների ավելի քան 70 երիտասարդ հնարավարություն ունեցավ դառնալ Փոփոխության թատրոնի՝ «ժողով Ագռավաձորի գյուղապետարանում» ինտերակտիվ ներկայացման մասնակից։ Ագռավաձորցի խրտվիլակ Նազիկի մասին պատմությունը, որը որոշել էր մարդ դառնալ, գնալ քաղաք, սովորել ու բացել գյուղի առաջին ֆերման, դառնում է մի մեծ իրադարձություն, քանի որ գյուղապետն ու ամուսինը դեմ են Նազիկի քաղաք գնալուն։ Գյուղապետը դիմում է դահլիճին՝ վերջնական որոշում կայացնելու համար։ Հատկանշական է, որ հատկապես տարիքով փոքրիկ մասնակիցները հանդես եկան խնդրի լուծման առավել հետաքրքիր ու երկուստեք շահավետ տարբերակներով։ Ներկայացման ավարտից հետո Էմիլյա Նազինյանը կիսվեց անձնական պատմությամբ՝ նշելով, որ ինքն էլ է բախվել նույն խնդրին, երբ հայրը չի հավատեցել, որ կարող է և՛ սովորել, և՛ աշխատել, բայց 17-ամյա աղջկա մոտ դա ստացվել է։ Էմիլյան խորհուրդ տվեց բոլորին հետևել իրենց երազանքներին՝ անկախ շրջապատի կարծիքից։

Սեպտեմբերի 20-ին՝ փառատոնի փակման օրը, վանաձորցիները հնարավորություն կունենան վայելել «Լավ էլի» ու «Բամբիռ» խմբերին նույն բեմում։ Փակման տոնական բացօթյա համերգը նախատեսված է ժամը 19:30-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի մոտ, մինչ այդ նույն վայրից՝ ժամը 15։30-ին, տեղի կունենա «Վազի՛ր հանուն իրավունքների» խորագրով վազքի մարաթոն՝ ՀՀ անկախության օրվան ընդառաջ։

Հիշեցնենք, որ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն արդեն երկրորդ տարին անցկացնում է «Հոդված 3» իրավունքի փառատոնը, որն այս տարի նվիրված էր ատելության խոսքի դեմ պայքարին և կրում էր «Ես էլ եմ այստեղ» խորագիրը։

Իրավատոնն անպայման կվերադառնա մյուս տարի՝ ևս մեկ անգամ հիշեցնելու, որ իրավունքը նվաճում են, նախևառաջ, գիտելիքի միջոցով։

Տպել
1193 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար