«A-320»-ի վթարի պատճառների շուրջ. հայկական կողմի դիրքորոշումը

20/09/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 20-ի համարում

Մոտ մեկ շաբաթից Ավիացիոն միջպետական կոմիտեն (ԱՄԿ), որը հետաքննում էր «Արմավիայի»՝ մայիսի 3-ին Սոչիի մատույցներում վթարի ենթարկված «A-320»-ի կործանման պատճառները, պետք է հրապարակի իր վերջնական եզարակացությունը: Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 26-ին ԱՄԿ-ն հայկական ինքնաթիռի վթարի պատճառների վերաբերյալ մի հայտարարություն էր տարածել: Ըստ այդ փաստաթղթի, մայիսի 3-ին տեղի ունեցածի ողջ պատասխանատուն ինքնաթիռի անձնակազմն է: Բնականաբար, ԱՄԿ-ի այդ հայտարարությունը Հայաստանում դժգոհության ալիք բարձրացրեց, քանի որ հայկական կողմի բնորոշմամբ փաստաթուղթը պարունակում էր ակնհայտ կողմնակալ մոտեցումներ:  Ինչեւէ, հայտարարությունն արված էր, եւ 60-օրյա ժամկետում հայկական կողմը ԱՄԿ-ին պետք է ներկայացներ «A-320»-ի հետաքննության հետ կապված իր դիտարկումները, որից հետո կարող էր հրապարակվել հետաքննության վերջնական եզրակացությունը:

Իրադարձությունների զարգացման մյուս տարբերակը կարող էր լինել այն, որ ԱՄԿ-ն, կրկին հայկական կողմի ներկայացրած տեսակետի հիման վրա, հայտարարում է հետաքննությունը շարունակելու մասին: Այսօր արդեն ակնհայտ է, որ հետաքննությունը կրկին վերսկսելու եւ շարունակելու տարբերակը գրեթե բացառվում է: Օգոստոսի վերջին հայտարարվեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Աշխատանքային խումբը, որի մեջ ընդգրկված էին «Արմավիայի» մասնագետները եւ ՔԱԳՎ-ի պատասխանատու պաշտոնյաները, սկսել էր աշխատել օգոստոսի 31-ից: Խմբի հիմնական նպատակն էր ԱՄԿ-ի տրամադրած նյութերի ուսումնասիրության հիման վրա մշակել եւ ՔԱԳՎ-ին ներկայացնել վերջնական տեսակետ, որը այնուհետեւ պետք է ներկայացվեր ԱՄԿ-ին:

Այլ կերպ ասած, «A-320»-ի վթարի վերաբերյալ առկա նյութերի հետ ծանոթանալուց հետո «Արմավիայի» մասնագետները պետք է մշակեին եւ ներկայացնեին հետաքննության ընթացքի եւ արդյունքների հետ կապված իրենց առարկությունները եւ դրանց հիմնավորումները: Մասնավորապես, աշխատանքային խումբը պետք է կարողանար ապացուցել, որ Սոչիի օդանավակայանի դիսպետչերը նախ ինքնաթիռին սխալ հիդրոմետ տվյալներ է հաղորդել` վատ եղանակային պայմաններում հրավիրելով վայրէջքի, իսկ դրանից հետո սխալ հրահանգներ է տվել` ինքնաթիռը դնելով վատ կացության մեջ: Բայց ամենակարեւորը` հայ մասնագետները պետք է կարողանային ապացուցել, որ «A-320»-ի օդաչուները ստեղծված իրավիճակում ճիշտ են գործել, կամ պետք է ապացուցեին, որ հետաքննության նյութերը ամբողջական չեն, եւ այդ թերիության պատճառով է, որ վթարի ողջ մեղքը դրվում է հայ օդաչուների վրա:

Օրերս հայտնի դարձավ, որ աշխատանքային խումբն ավարտել է աշխատանքները, պատրաստվել եւ ՔԱԳՎ-ին է ներկայացվել գրավոր մի փաստաթուղթ, որի հիման վրա հայկական կողմը պետք է իր դիրքորոշումն արտահայտի: Ամեն դեպքում, ինչպես արդեն նշել ենք, այդպիսին է եղել աշխատանքային խմբի ձեւավորման նպատակը: «Արմավիայի» վերահսկողական ծառայության ղեկավար Արշակ Նալբանդյանը, որը աշխատանքային խմբի հիմնական մասնակիցներից է եղել, մեզ հետ զրույցում հաստատեց, որ իրենց կողմից ՔԱԳՎ-ին ներկայացվել է փաստաթուղթ, որով իրենք ներկայացրել են իրենց տեսակետները՝ կապված ԱՄԿ-ի հետաքննության հետ: Բայց Նալբանդյանը հրաժարվեց իրենց կազմած փաստաթղթի հետ կապված պարզաբանումներ եւ մեկնաբանություններ տալ:

Ըստ նրա, «A-320»-ի վթարի հետաքննությունը դեռեւս շարունակվում է, ուստի այս պահին ինքը չի կարող որեւէ տեսակետ հրապարակել: Իրականում «A-320»-ի վթարի հետաքննությունն ավարտված է: Ինչեւէ, չգիտես ինչու, իր ստորագրությամբ ՔԱԳՎ-ին ներկայացված փաստաթղթի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար Նալբանդյանն առաջարկեց դիմել նույն ՔԱԳՎ-ին: Այստեղից մեզ տրված պարզաբանումներից հետո ամեն ինչ արդեն հասկանալի դարձավ: Բանն այն է, որ պատրաստված փաստաթղթում առկա հիմնավոր առարկությունները վերաբերում են միայն ինքնաթիռին սխալ հիդրոմետ տվյալներ հաղորդելուն եւ դիսպետչերի սխալ հրահանգներին: Այսինքն` ակնհայտ է, որ դիսպետչերը սխալ հրահանգներ է տվել ինքնաթիռին, ինչի մասին, չգիտես ինչու, ոչինչ ասված չէ հուլիսին ԱՄԿ-ի հրապարակած հայտարարությունում:

Ուստի, հայկական կողմի կարծիքով` վթարի հետաքննության վերջնական եզրակացությունում պետք է լինի նաեւ դիսպետչերի գործողությունների գնահատականը:  Իսկ արդյո՞ք հայ օդաչուները ստեղծված բարդ իրավիճակում ամեն ինչ ճիշտ են արել: Հենց այս ամենակարեւոր հարցին մեր մասնագետները փաստացի չեն կարողացել միանշանակ եւ հիմնավոր պատասխան տալ: Ավելի ճիշտ, նրանք չեն կարողացել առարկել ԱՄԿ-ի` վերը նշված հայտարարությունում բերված գնահատականներին: ՔԱԳՎ-ի պատասխանատուներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ կազմված փաստաթղթում բերված չեն կոնկրետ փաստեր, ըստ որոնց ԱՄԿ-ի կողմից օդաչուների գործողությունները սխալ գնահատելը անհիմն է:

«Արմավիայի» մասնագետները ընդհանուր անհամաձայնություն են հայտնել հետաքննության արդյունքների հետ կապված, սակայն չեն հստակեցրել, թե կոնկրետ որոնք են իրենց առարկությունները: Մի խոսքով, մայիսի 3-ին «Արմավիայի» «A-320»-ի հետ տեղի ունեցածը կարելի է հետեւյալ կերպ բնութագրել` Սոչիի օդանավակայանի դիսպետչերի սխալի արդյունքում ինքնաթիռը հայտնվել է բարդ կացության մեջ: Սակայն օդաչուները, կամ ավելի կոնկրետ՝ ինքնաթիռի հրամանատարը չի կարողացել ճիշտ կողմնորոշվել եւ ինքնաթիռը ստեղծված կացությունից դուրս բերել: «A-320»-ի  հրամանատարի, այսպես կոչված, սխալը  եղել է այն, որ ինքնաթիռի` արտակարգ իրավիճակում հայտնվելուց հետո անջատել է ինքնակառավարիչը` կարծելով, թե ինքնաթիռը սխալ է կառավարվում:

Նման մոտեցումը ռուսական արտադրության ինքնաթիռի համանման իրավիճակում հայտնվելու դեպքում ճիշտ է, եւ հենց այդպես է պետք վարվել: Բայց երբ «Էյրբասն» է արտակարգ իրավիճակում հայտնվում, եւ ինքնաթիռի կառավարումը դժվարանում է, թռիչքն անհրաժեշտ է շարունակել միայն ինքնակառավարման ռեժիմով, քանի որ ենթադրվում է, թե ինքնաթիռն ավելի ճիշտ եւ արագ է լուծումները գտնում: Ուստի, այլեւս անիմաստ է ակնկալել, որ «A-320»-ի վթարի հարցում օդաչուների մեղքի բաժինը իսպառ կբացառվի: Իսկ թե ինչպիսին կլինի ԱՄԿ-ի վերջնական հայտարարությունը, պարզ կլինի մի քանի օրից:

Վահագն Հովակիմյան

Տպել
1531 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին