Սոցիալական. «...գո-յա-տե-վում ենք». ավելի շատ ապրում են անցյալով

20/09/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 20-ի համարում

Պատգամավորի նախկին թեկնածուի սարքած տաղավարը նրա նախընտրական քարոզարշավից բնակիչների ստացած օգուտն է, ու թեեւ ընտրություններում այդ թեկնածուն չի հաղթել, սակայն տաղավարը մնացել է` անկախ ամեն ինչից: Եւ ամեն օր թաղի տարեց տղամարդիկ այդտեղ հավաքվում ու նարդի են խաղում: Ասում են` խաղում են առավոտից իրիկուն, մինչեւ որ այլեւս աչքները բան չի տեսնում: Իսկ նրանք, ովքեր չեն սիրում կամ չեն կարողանում խաղալ, իրենց աջակցությունն են բերում այս կամ այն խաղացողին: «Մեր կինոյի շենքը, թատրոնը էստեղ ա»,- ասում է մի քիչ ծանր լսող թոշակառու Լեռնիկը: Իսկ թե նրանցից ո՞ր մեկն է նարդու ամենալավ մասնագետը, ընկերներն այդպես էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

«Ես»,- զառ գցելով հպարտությամբ հայտարարում է 73-ամյա Վոլոդյան, իսկ նարդու հակառակ կողմում նստած նրա խաղընկերը վրա է բերում. «Բա որ դո՛ւ, էդ ինչի՞ ես ամեն անգամ տարվում»: Ինչեւէ, մի բանում նրանց կարծիքները չեն հակադրվում: Նրանք բոլորը դժգոհ են իրենց դրությունից: Ձեռնափայտի վրա հենված հաշմանդամ ծերունին հիշում է իրանցի բանաստեղծի խոսքերը, թե հազար տարին մի անգամ մի փրկիչ է աշխարհ գալիս, այն էլ` «երբ որ եկավ, ծնված չէինք մենք մորից, մեկ էլ որ գա, մեռած կլինենք ցավերից»,- լուսավոր հեռանկարի նկատմամբ լավատեսություն չունի ծերունին: Թոշակառու Լեռնիկն էլ ի գիտություն հայտնում է, թե իրենք կյանքն ամենեւին էլ չեն ապրում:

«Մենք չենք ապրում, գո-յա-տե-վում ենք: Ի՞նչ ապրել: Ապրելը նա կլինի, որ, չեմ ասում, օրական, շաբաթվա մեջ մի երկու-երեք անգամ միս առնես, ուտես, յուղ լինի: Մենք դառել ենք էն, վառեկները գիտե՞ս, դրանցից: Էնքան էն բուսական յուղերն ենք կերել, մեր ուղեղն արդեն չի աշխատում: Մարդ որ կովի արդար յուղը չուտի, էլ ի՞նչ մարդ: Ապրում ենք, էլի»,- մի քանի ամիսը մեկ անգամ է միս ուտելու հնարավորություն ունենում ծերունին: Իսկ թոշակի մասին հարցին պատասխանում է. «Էդ թոշակ չի: Ասեմ` մի տասնհինգ հազար, հը՛: Էդ փող ա՞: Դրանով կապրե՞ս»,- ըստ խաղընկերների, սակայն, իր թոշակի չափը չափազանցնում է Լեռնիկը` դրանով, թերեւս, ցանկանալով ասել, որ եթե նույնիսկ համեմատաբար բարձր համարվող թոշակ ստանար, միեւնույն է, դա ոչնչի չէր հերիքելու, ինչպես կիսաքաղց են ապրում իրենց թոշակի հույսին մնացած մյուս ծերունիները, որոնք անունով բարձր թոշակ են ստանում:

Տաղավարի ընկերներից ամենաակտիվը՝ Լեռնիկը, համոզված է, որ շուրջը կատարվող ամեն ինչի հիմքում փողն է ընկած: «Բոլորը կախված ա փողից: Փող փախցնոցի ա»,- իրազեկում է նա եւ շարունակում. «Էն Արթուր Բաղդասարյանը, որ Ազգային ժողովի  նախագահ էր, մինչեւ իրան էդ պաշտոն տալն էն Արշակ Սադոյանի նման էնքան էր նվնվում: Հենց աթոռը տվեցին, հո՛պ, ձենը կտրեց: Հենց որ ասին` դու արդեն էս հյուրանոցները որ սարքում ես, հերիք ա ուտես, դուրս արի, հելավ, թե` մի անգամ էլ ձեզ ըտենց կանեն»: Տարեց տղամարդուն զայրացնում է նաեւ մեր երկրում օրը ցերեկով կատարվող սպանությունների շքերթը, որոնք այդպես էլ անպատիժ են մնում: «Սա երկիր չի: Վեկալում են, մարդկանց խփում են: Պիստալետով խփում, սպանում են: «Սայաթ-Նովայի արձանի մոտ Պողոսին, Պետրոսին խփեցին»: Ու վերջ: Արդեն երբ որ իմանում են` խփողը ո՞վ ա, հո՛պ, ձենները կտրում են: Բա խի՞ չեն ասում` ով ա, հը՞»,- հարց է ուղղում թոշակառու Լեռնիկը, ու ինքն էլ, իշխանություններին նկատի ունենալով, պատասխանում իր հարցին.

«Որովհետեւ իրանց մատը խառն ա»: Բայց, իհարկե, այդ ամենի դեմ նա առաջարկում է իր դեղատոմսը: «Երբ որ իշխանությունը Քոչարյանից կվերցնեն, կտան մեկ ուրիշի, տեսեք` ոնց հայելու նման բոլորը կբացահայտվի: Քանի Քոչարյանը էդպես ա, էնենց էլ ծածուկ էրթում ա»,- համոզմունք է հայտնում կյանքի յոթերորդ տասնամյակն ապրող Լեռնիկը: Վերջինս, սակայն, որ մեր ամենաակտիվ զրուցակիցն է, այսօրվա առօրյա կյանքից զատ ապրում է նաեւ անցյալի հիշողություններով: Նա որոշում է պատմել նաեւ երիտասարդության  տարիների չարաճճիությունների մասին: Հիշում է, թե ինչպես ժամադրում էր երեք աղջիկների միաժամանակ, թաքնված տեղից մի որոշ ժամանակ հետեւում նրանց իրեն սպասելիս, հետո էլ դուրս գալիս թաքստոցից ու նրանց հրավիրում պոնչիկանոց: Հիշում է իր գիրուկ կուրսընկերուհուն, որը սովորություն ուներ դասի ժամանակ կոշիկները հանել ու կողքի դնել:

Մի անգամ էլ ետեւի շարքերում նստած Լեռնիկը որոշում է խաղ խաղալ ընկերուհու գլխին: Մետաղալարով քաշում է կոշիկներից մեկն ու պահում: Իսկ վերջում այն հանձնելով տիրոջը՝ օգտվում է գտնողի համար խոստացված պարգեւից. հրավիրվում է պոնչիկ ուտելու: Այսպես, անցյալի հիշողությունների օգնությամբ ծերունիները գլորում են իրենց ներկայի տաղտկալի օրերը:   

Աննա Զախարյան

Տպել
1098 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին