ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Վարչապետը ողջունել է Ռիչարդ Մուեհլենբեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ավիահաղորդակցության բնագավառի զարգացումը մեր երկրում՝ հավելելով, որ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:

«Բոինգ»-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներն անդրադարձել են մեր երկրում հնարավոր գործունեությանը և համագործակցության ուղղություններին, այդ թվում` ավիացիոն շուկայի հնարավորություններին:

Հանդիպման արդյունքներով վարչապետն առաջարկել է շարունակել քննարկումները ՀՀ կառավարության ոլորտային պատասխանատուների հետ՝ համագործակցության հնարավորությունները հստակեցնելու նպատակով:

Տպել
914 դիտում

«Մել». ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ է նկարվում. նա 5-6 տարեկանում ամեն երեկո աղոթում էր, որ տղա դառնա

Երեւանում երիտասարդը փորձել է վրեժխնդիր լինել ավտոմեքենայով կատարած վրաերթի միջոցով. նրան մեղադրանք է առաջադրվել

Առաջին անգամ Հայաստանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

ԱԺ-ն ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագիծը

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ բանակցելու ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ

Գեւորգ Պետրոսյանը «գիշերօթիկներ»-ի հարցը խեղաթյուրում է. նախարարի խորհրդականի արձագանքը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման վերաբերյալ օրինագիծը

Գագիկ Բեգլարյանի օրոք 15 միլիոն դրամով ձեռք բերված մեքենան օտարվում է

Սիրիայում ռազմական գործողությունները վերսկսելու կարիք այս պահին չկա. Թուրքիայի ՊՆ

Նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ

Հայաստանն ու Հնդկաստանը կխորացնեն համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտում

Մետաքսի ճանապարհ, 1,5 մլրդ դոլար ծրագրերի փաթեթ. Տիգրան Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին

Մեսսիի ռեկորդը գերազանցված է. նոր ցուցանիշի հեղինակը Մբապեն է

Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Վանաձորի Ռուբեն Սեւակի անվան զբոսայգին, նաեւ հատվել են ծառեր

Աշխատանքային իրավունքների իրազեկման համար ՄԻՊ-ն ու Բուլղարիայի դեսպանատունը մեկնարկում են ծրագիր

Քննարկել են համատեղ ծրագրեր. ԿԲ նախագահն ու ՀՀ փոխվարչապետը հանդիպել են ԱՄՀ գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւայի հետ

Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ եւ խոսել վիրահայ համայնքի դերակատարության մասին

Խորհրդարանն ընդունեց ճանապարհային երթեւեկության խախտումները նկարահանելու վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը

Խնջույքի ժամանակ որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել. ՔԿ

Թաթան, Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը հայտարարագրել են իրենց եկամուտները