Պարապ եմ համարում բոլոր քննադատությունները. Տեր Վահրամը՝ Կարապետյանների մեծադիր կտավի մասին

Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վեհարանի բացման արարողության ժամանակ պարզ դարձավ, որ կառույցի պատերից մեկը զարդարում է գործարար Սամվել Կարապետյանի եւ նրա տիկնոջ մեծադիր կտավը: Սա հանրության շրջանում բուռն քննադատությունների առիթ հանդիսացավ:

Այսօր մեզ թույլ չտրվեց մուտք գործել վեհարան. այնտեղ կազմակերպչական հարցեր էին կարգավորում՝ այցելուների առջեւ բացելու համար: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով գործարարի նկարը եկեղեցում տեղադրելու երեւույթը քննադատողներին, նշեց, որ այն փակցված է ոչ թե եկեղեցում, այլ դրա վեհարանում: Ըստ նրա՝ Կարապետյանի մեկենասության շնորհիվ է հնարավոր դարձել ավարտին հասցնել վեհարանի հիմնանորոգումը:

«Այստեղ որեւէ անցանկալի երեւույթ չկա, եւ, կներեք, բայց պարապ եմ համարում բոլոր այն քննադատությունները, որոնք այս առնչությամբ հնչում են»,- նշեց Տեր Վահրամը:

Վերջինս հիշեցրեց, որ ե՛ւ Վազգեն Վեհափառի շրջանում, ե՛ւ ներկայիս հայրապետի օրոք բոլոր բարերարների միջոցներով կառուցվող կառույցներում, լինեն դրանք թանգարաններ, դպրոցններ, այլ նշանակության կառույցներ, որ գործածվում են եկեղեցական առաքելության իրականացման համար, տեղադրվում են բարերարների նկարները, որպեսզի թե՛ այդ կառույցում գործող անձինք, թե՛ այցելուները ճանաչեն մեր ազգային եկեղեցական բարերարներին եւ երախտագիտության մեջ հիշեն նրանց՝ կլինեն դրանք Գյուլբենկյաններ, Մանթաշյաններ կամ Կարապետյաններ:

Անդրադառնալով նկարի ոճին՝ (նկարում՝ Սամվել Կարապետյանն է՝ ձեռքը գրպանում) Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ դա արվեստագետների խնդիրն է: «Այո՛, դա էլ մոտեցում է, եւ մենք դրա մեջ որեւէ խնդիր չենք տեսնում: Կարծում եմ՝ որեւէ անպարկեշտություն չկա: Նույն այդ ոճով, կարող եմ հստակ ձեզ ասել, կատարվել են 19 եւ 20-րդ դարի հայրապետների պորտրետները»:

Նկարի հեղինակը երիտասարդ նկարիչ Միքայել Հարությունյանն է:

Հիշեցնենք, որ այսպիսի խոսակցություններ առաջացել էին նաեւ 2014 թվականին. Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու սրբապատկերը ցնցել էր շատերին: «Խորհրդավոր ընթրիքի» առաքյալների աստվածաշնչյան պատկերներից մեկը խիստ առանձնանում էր 21-րդ դարի սանրվածքով եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին խիստ նման դիմագծերով:

 Մանրամասները՝ տեսանյութում

Տպել
4924 դիտում

Մեծ պատիվ է. Համբարձումյանը՝ Մխիթարյանի բացակայության պայմաններում ավագի թեւկապը կրելու մասին

Թիմը դժվարությամբ էր ըմբռնում նոր մարզչի ասածները. ՀՀ ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստը՝ պարտության մասին

Նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Տղաները մաքսիմում նվիրվեցին, բայց որակական առումով զիջեցինք. ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչը՝ Հունաստանին պարտվելու մասին

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վաճառում են իրենց առանձնատունը․ այն գնահատել են 3,5 միլիոն դոլար

Վերջ. ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց դժգույն խաղով ու պաշտոնապես հրաժեշտ տվեց Եվրո 2020-ին

Երեւանում 37-ամյա կինը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

Քեզ հետ ենք, Վենետիկ․ Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնում հեղեղվող քաղաքի բնակչությանը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետմահու Արիության մեդալով է պարգեւատրվել հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը. ԱԻՆ

Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը դատարանին միջնորդեց դատակոչել Գագիկ Ծառուկյանին, Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ արտահերթ ընտրությունների պահանջով. 2 օր է՝ երթեւեկելի պողոտան փակ է

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային

Գործկո՛մ, դո՛ւրս. ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուները պահանջում են ՀՖՖ գործկոմի հրաժարականը

Բացառվում է, որ ցանկապատի մեջ ապրենք. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները կենդանի պատ են կազմել

Իսրայելը և Միացյալ Նահանգները ոչ մի բարեկամ չունեն. Հասան Ռոհանի

Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին

Բացահայտվել է Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած ամերիկացի սենատորի կապը թուրք լոբբիստների հետ

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում Ֆրանսիայի հրապարակում