Եվրոպայի չեմպիոն Հարությունյանը ձեռքից բաց թողեց հաղթանակն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (57կգ) ձեռքից բաց թողեց հաղթանակն աշխարհի 2019թ. առաջնության 1/8 եզրափակչում: Քիչ առաջ Նուր-Սուլթանում ընթացող մրցաշարում Եվրոպայի չեմպիոնը պարտվեց հնդիկ Կումար Ռավիին: Ժամանակից շուտ զիջեց 6-17 հաշվով:

Հարությունյանը լավ սկսեց գոտեմարտը ու կարողացավ 6-0 հաշվով առավելություն ստանալ: Հետագայում, սակայն, թույլ տվեց մրցակցին՝ մեկը մյուսի հետեւից հնարքներ անել, ավելացնել միավորների քանակն ու ժամանակից շուտ հաղթել: ՀՀ ընտրանու անդամը մեդալի համար կպայքարի, եթե մրցակիցը եզրափակիչ հասնի:

Հարությունյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից: Այնտեղ առավելության էր հասել վրացի Օթարի Գոգավայի նկատմամբ:

Ավելի վաղ գորգ էր դուրս եկել ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի եւս մեկ անդամ՝ Վազգեն Թեւանյանը: Որակավորման փուլում նա հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգանեսյանին, իսկ 1/16 եզրափակչում զիջել էր աշխարհի չեմպիոն ճապոնացի Տակուտո Օտոգուրոյին: Վերջինս հենց հաջորդ փուլում պարտվել է, եւ Թեւանյանը զրկվել է բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Աշխարհի 2019թ. առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին: Ավարտվում է 22-ին: Ազատոճայինները պայքարի մեջ են մտել այսօրվանից:

Տպել
740 դիտում

Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

ՄԱԿ-ն ուշադրության կենտրոնում է պահում իրական մարդկանց իրական խնդրները. Գուտերեշը՝ ՄԱԿ-ի օրվա առթիվ

Մասիս Մայիլյանը Երեւանում հանդիպել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի պատվիրակության հետ

ԵԽ-ում իտալացի պատգամավորը ցուցադրաբար գետնին է շպրտել թուրքական շոկոլադի տուփը (տեսանյութ)

Մինչեւ 6 ժամ լույս չի լինելու Երևանի ու ևս 8 մարզերի որոշ հատվածներում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը