Հայրենակիցներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել, քանի որ սա կարեւոր միջոցառում է. վարչապետ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով ուսումնավարժական հավաքներ եւ պարապմունքներ անցկացնելու մասին որոշման նախագիծը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք նման մասշտաբային միջոցառում նախկինում եղել է, թե սա աննախադեպ է: Նախարարը պատասխանեց, որ նման մասշտաբով չեն ունեցել, սակայն կարեւորեց, որ ամեն ինչ տեղի է ունենում միջազգային պարտավորությունների շրջանակում:

«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը քաղաքացիները կնկատեն, որ տեղի են ունենում պրոցեսներ, եւ որոշակի զորակոչային գործընթացներ են տեղի ունենալու: Հայրենակիցներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել, քանի որ սա կարեւոր միջոցառում է, որի նպատակը մեր երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելն է: Սա պլանային աննախադեպ կարեւոր միջոցառում է»,- ասաց վարչապետը:

Տոնոյանն ասաց, որ ուզում է խնդրել կառավարության անդամներին՝ հանրային աշխատողներին իրենց վերաբերող ոլորտներում կոչ անել օրինակելի պահվածք ցուցաբերել:

Վարչապետը կոչ արեց քաղաքացիներին ֆորմալ մոտեցում չցուցաբերել այս զորավարժությանը. «Չափից ավելի լրջացնել էլ պետք չէ, բայց պատշաճ վերաբերմունք պետք է լինի»: Նախագիծը քվեարկության չդրվեց, քանի որ կային որոշ հարցեր, որոնք կառավարության անդամները ցանկանում էին դռնփակ ռեժիմով քննարկել: Վարչապետն ասաց, որ այն կդրվի քվեարկության փակ ռեժիմով:

Տպել
4418 դիտում

Դեռևս անհայտ զինված խմբավորումներ տարածել են սպանված հայ հոգևորականի ID քարտի լուսանկարը. թուրքագետ

Ժողովուրդը ձեռամբ իշխանությունը մատուցեց ձեզ․ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահին

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը

Երեւանում հրդեհվել է 3 ավտոտնակ, 2-ը՝ ամբողջությամբ, մեկը՝ մասամբ

Նազիկ Ամիրյանը հարցաքննվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով

ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ խորհրդականի հետ

Երևանում թալանել են ԱԺ պատգամավորին` տանելով մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը

Լոռիում հրդեհաշիջման ժամանակ այրվածքներ ստացած փրկարարը պարգեւատրվեց Մարտական ծառայության մեդալով

Հրդեհաշիջման ժամանակ զոհված փրկարարին հետմահու շնորհվեց Արիության մեդալ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների հանդիպման ընթացքում ստորագրվել է 2 փաստաթուղթ

Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին

16 տարում Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 51․2 մլն դոլար փոխհատուցում վճարել

Նորավան գյուղում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր

Խաշմանյանի օգնականներն ազգային թիմում հայտնի են

Գողացել էին Եղվարդում գտնվող, վարելահողով անցնող մի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը

Փարիզյան սելֆի. վարչապետը, Ֆրանսիայի նախագահն ու Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը

Վարչապետի հերթական սելֆին՝ Ֆրանսիայից. այս անգամ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 32 հա տարածք