Զոհված զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում․ կառավարությունից պահանջում են փոխհատուցում

Կառավարության մոտ այս պահին բողոքի ակցիա են անում զոհված զինծառայողների մայրերը՝  «Զինվոր» հ/կ համագործակցությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ: Խաչատրյանը հայտարարեց, որ այս տարվա հունվարից մինչեւ օրս մի քանի դիմում են գրել կառավարությանը, սակայն բոլորն անպատասխան են մնացել:

«Վերջին դիմումը գրել ենք Աննա Հակոբյանի հայտարարությունից հետո, որ մեր զինվորները ոչնչի համար են զոհվել: Մենք գրություն ենք գրել 6-րդ ամսին, որ զոհվածների մայրերը պահանջում են իրենց որդիներին: Դիմումը մնաց անպատասխան:  Կառավարության նիստին վարչապետը հայատարարեց, որ Մարտի 1-ի զոհվածների ընտանիքներին 30 միլիոն դրամ են տալու: Մենք գումարի տեղն էլ գիտենք, մենք գումարի ձեւն էլ գիտենք, մենք տվել ենք ամենաթանկը, կորցնելու որեւէ բան չունենք: Եթե կառավարությունը նման որոշում է կայացնում Մարտի 1-ի դեպքերով, թող «Սասնա ծռեր»-ի գրոհի ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքներին էլ վճարեն, բանակում զոհված տղաների ընտանիքներին էլ պետք է տան: Վանաձորում հայտարարեց, որ փողի խնդիր չունեն: Մենք էլ ասում ենք՝ տվեք մեր բալեքին, որ մեզ պահեն կամ էլ էտ գումարը տվեք, թող մեր ժողովուրդը պահի»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ իրենք ակնկալում են, որ կառվարությունն այսօրվա նիստում որոշում կկայացնի եւ բոլոր զոհվածներին կհատկացնի 30 մլն դրամ, հակառակ դեպքում իրենք պատրաստվում են նստացույց անել կառավարության շենքի մոտ։

Մարգարիտա Խաչատրյանն այս պահին նստած է կառավարության շենքի գլխավոր մուտքի դռների առաջ։ Խաչատրյանն ու մեկ այլ զոհվածի մայր պնդեցին, որ իրենք նույնիսկ հացադուլի կնստեն, եւ եթե դա կառավարությանը պատիվ է բերում, ապա հաստատ այդպես էլ կանեն։

Տպել
311 դիտում

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին

Հրդեհ Ուրցաձոր գյուղում. այրվել է 70 հակ անասնակեր

Միջազգային հանրությունը կորցրել է Ղարաբաղի հարցի մասին պատկերացումը, այն ներկայացվում է որպես տարածքային վեճ. վարչապետ

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Ռազմավարական եւ դաշնակցային գործընկերություն. Լավրովի երեւանյան այցը

Վանաձորում դեռեւս տնակային պայմաններում ու փայտե վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ կան

Ոստիկանությունը պարզաբանում է ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից «Ռոլեքս» ժամացույցը կորչելու դեպքը

Մարվել են Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի եւ «Տարվա թռչուն» երկնագույն ալկոնի պատկերով նամականիշները

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել

Եթե ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների համար, պետք է ջանքեր գործադրենք հասնելու իրական փոփոխությունների

Գյումրեցու՝ Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ԱԺ-ն վերահասցեագրել է Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահին

Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Օդրի Ազուլեի հետ (տեսանյութ)

Լավրովը Քոչարյանին հանձնեց Հայաստանին, նա նոր քաղաքականության հիմք դրեց. քաղաքագետ

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը

Ձեզ ընտրել են՝ այս գործով խախտումները շղարշելու համար․ Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել

Կառավարությունը մտադիր է պետական նոր մարմին ստեղծել, որը եւս կղեկավարի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը

Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ գնի թանկացում. կսահմանափակվի ավտոմեքենաների մուտքը Երեւանի կենտրոն

Իմ խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի թեմատիկ քննարկմանը. վարչապետ (ուղիղ)